(Translated by https://www.hiragana.jp/)
Ամբրոզ Բիրս - Վիքիպեդիա Jump to content

Ամբրոզ Բիրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբրոզ Բիրս
Ambrose Bierce
Ծննդյան անունանգլ.՝ Ambrose Gwinnetter Bierice
Ծնվել էհունիսի 24, 1842(1842-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՄեգս շրջան, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էենթդ․ 1914
Վախճանի վայրենթդ․ Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Գերեզմանանհայտ
Գրական անունDod Grile և William Herman
Մասնագիտությունգրող, լրագրող, ասացվածքների հեղինակ, բանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերերգիծանք և սարսափ վեպ
Ուշագրավ աշխատանքներAn Occurrence at Owl Creek Bridge?, The Damned Thing? և The Devil's Dictionary?
ԱմուսինMary Ellen Day?
Изображение автографа
Կայքdonswaim.com
 Ambrose Bierce Վիքիպահեստում

Ամբրոզ Գվինեթ Բիրս (անգլ.՝ Ambrose Gwinnett Bierce, հունիսի 24, 1842(1842-06-24)[1][2][3][…], Մեգս շրջան, Օհայո, ԱՄՆ - ենթդ․ 1914, ենթդ․ Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի գրող, լրագրող, հումորային և սարսափ պատմվածքների հեղինակ։

Բացի իր սուր քննադատի համբավի, Բիրսը նաև ոգեշնչում էր երիտասարդ գրողներին, ներառյալ բանաստեղծներ Ջորջ Ստերլինգին և Հերման Ջորջ Սչեֆաուերին և ֆանտաստիկ գրող Վիլյամ Չամբերս Մորոուին։ Բիրսը ուները իր ուույն ոճը իր պատմվածքներում։ Նրա պատմվածքները ունեին կտրուկ սկիզբ, մռայլ նկարագրություն, ժամանակին անորոշ հղումներ, սահմանափակ նկարագրություն, անհավանական իրադարձություններ և պատերազմի թեմաներ։

1913 թվականին Բիրսը մեկնեց Մեքսիկա, որպեսզի ականատես լինի Մեքսիկայի հեղափոխությանը։ Նա ըստ ամենայնի ճանապարհորդել է խռովարարների հետ։

Բիրսը ծնվել է Մեգս շրջանի փայտե խրճիթում Մարկոս Ավրելիուս Բիրսի (1799–1876) և Լաուրա Շերվուդ Բիրսի ընտանիքում[4]: Նա ընտանիքի տասներեք երեխաներից տասներորդն էր, բոլորի անունները սկսվում էր «Ա» տառով։

Նրա ծնողները եղել են աղքատ, բայց գրականության սիրահար, ովքեր ժառանգեցին այդ սերը Բիրսին[4]:

Ռազմական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի սկզբում Բիրսը զորակոչվեց Միացյալ բանակի 9-րդ Ինդիանա հետևակային գունդ։ Նա մասնակցեց Արևմտյան Վիրջինիայի գործողությանը և ներկա էր առաջին Ֆիլիպիի ճակատամարտին և արժանացավ և Ռիչ լեռան ճակատամարտից հետո արժանացավ թերթերի ուշադրությանը, քանի որ փրկել էր վիրավոր ընկերոջը կրակի միջից։ 1962 թվականի փետրվարին նրան շնորհվեց լեյտենանտի կոչում և նա ծառայեց Գեներալ Վիլյամ Բաբկոկ Հազենի աշխատակազմում, որպես քարտեզագիր։

Բիրսը կռվել է Շիլոհի ճակատամարտում (ապրիլ 1862), որտեղ ականատես է եղել սարսափելի տեսաանների, ինչը ավելի ուշ նրան ոգեշնչել է մի քանի պատմվածքների։ 1864 թվականին նա գլխային հատվածում լուրջ վիրավորում ստացավ Քենեսո լեռան ճակատամարտում[5] և անցկացրեց ամռան մնացած մասը հիվանդանոցում՝ իր պատրականություններին վերադառնալով սեպտեմբերին։ Նա զորացրվեց բանակից 1865 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Floyd, 1999, էջ 18
  5. «1861–67. The Civil War», The Ambrose Bierce Project (timeline).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրոզ Բիրս» հոդվածին։