Անագե տոկուն զինվորիկը
Անագե տոկուն զինվորիկը դան․՝ Den Standhaftige Tinsoldat | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | Դանիա |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | հոկտեմբերի 2, 1838 |
The Steadfast Tin Soldier |
Անագե տոկուն զինվորիկը (դան․՝ Den standhaftige tinsoldat), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, ներառված է «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» հեղինակային ժողովածուում։ Առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։ Հեքիաթը հանրահայտ է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի տղայի ծննդյան օրը նվիրում են անագե 25 զինվորիկներ, որոնցից մեկը մի ոտք ուներ․ ամենավերջում նրան էին ձուլել, երկրորդ ոտքի համար անագը չէր բավականացրել։ Գիշերը խաղալիքները կենդանանում են և սկսում ապրել իրենց կյանքով։ Զինվորիկը սիրահարվում է գեղեցկուհի պարուհուն։ Հանկարծ ծխախոտատուփից դուրս է գալիս դևիկը և ասում․ «Է՛յ, անագե զինվորիկ, բավական է այդպես չռես աչքերդ»։ Տեսնելով, որ զինվորիկն իրեն արհամարհում է, դևիկը սպառնում է, որ նրա հետ հաշվեհարդար կտեսնի։ Առավոտյան երեխաներից մեկը զինվորիկին դնում է լուսամուտին, այն հանկարծակի բացվում է, և զինվորիկը ցած է ընկնում։
Անձրև է սկսվում։ Զինվորիկին գտնում են երկու տղա։ Տղաները նրան դնում են լրագրի թղթից պատրաստած նավակի մեջ և գցում առվակի մեջ։ Ճանապարհին զինվորիկը հանդիպում է ջրամկանը, որը նրանից անցագիր է պահանջում։ Երբ նավակը հասնում է այն տեղին, որտեղ առվակի ջուրը լցվում էր ջրանցքը, նավակը լցվում է ջրով և պատռվում, իսկ զինվորիկին կուլ է տալիս մի մեծ ձուկ։ Այդ ձուկը հայտնվում է խաղալիքի տիրոջ խոհանոցում։ Ձուկը կտրատում են և գտնում անագե զինվորիկին։ Նրան նորից տանում են մանկական սենյակ։ Ինչ-որ տղա խեղճին նետում է վառարանի մեջ։ Քամին պարուհուն նետում է այնտեղ՝ ուղիղ անագե զինվորիկի մոտ։ Պարուհին այրվում է, իսկ զինվորիկը՝ հալվում[Ն. 1]։
Սյուժետային հետաքրքիր հնար․ ամբողջ ընթացքում գլխավոր հերոսները՝ զինվորիկը և պարուհին, չեն արտաբերում ոչ մի բառ և ինքնուրույն ոչ մի շարժում չեն կատարում։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին էկրանավորումը կատարվել է 1934 թվականին Աբ Այվերքսի կողմից։ Նա դևիկին փոխարինել է «Ջեկն արկղիկում» խաղալիքով։ Հետագայում դևիկը չի եղել ամերիկյան ոչ մի էկրանավորման մեջ։ Ֆրանսիացի հայտնի մուլտիպլիկատոր Պոլ Գրիմոն Ժակ Պրևերի հետ համատեղ 1947 թվականին նկարահանել է մուլտֆիլմ, որտեղ զինվորիկին փոխարինել է ակրոբատը։ 1976 թվականին թողարկվեց խորհրդային մուլտֆիլմը։ 2000 թվականին նկարահանված Ֆանտազիա 2000 մուլտֆիլմն ուներ երջանիկ ավարտ։ 2002 թվականին «Անդերսենի հեքիաթները» մուլտսերիալների շարքում թողարկվեց մուլտֆիլմի ազատ էկրանավորումը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անագը հալվում է 232°С ջերմաստիճանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hans Christian Andersen: The Steadfast Tin Soldier». The Hans Christian Andersen Center. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Den Standhaftige Tinsoldat" Արխիվացված 2005-12-15 Wayback Machine. Original Danish text
- "Den Standhaftige Tinsoldat". Original Danish text (Royal Library)
- “The Steadfast Tin Solder“. English translation by Jean Hersholt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագե տոկուն զինվորիկը» հոդվածին։ |
|