Անտառային նրբագեղիկ
Անտառային նրբագեղիկ |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Prunella modularis |
Հատուկ պահպանություն |
Արեալ |
Անտառային նրբագեղիկ (լատին․՝ Prunella modularis), նրբագեղիկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ։ Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ։
Մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր։ Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր։ Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի։ Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատ-ընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու։ Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։
Բազմացում և զարագացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին։ Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում։ Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-իև կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը։ Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ խխունջների, որոնք գյուղատնտեսական կենդանիների ֆասցիոլոզ հիվանդության տարածողներ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային նրբագեղիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային նրբագեղիկ» հոդվածին։ |
|