(Translated by https://www.hiragana.jp/)
Առյուծը և ինը բորենիները - Վիքիպեդիա Jump to content

Առյուծը և ինը բորենիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծը և ինը բորենիները
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԳալինա Բարինովա
Բեմադրող նկարիչԱնատոլի Պետրով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1988

Առյուծը և ինը բորենիները[1], 1988 թվականին նկարահանված խորհրդային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Գալինա Բարինովան[2], ըստ Վիկտոր Վաժդաևի կողմից աֆրիկյան ժողովրդական հեքիաթի վերապատմության։

Բորենիների ընտանիքը առյուծի համար տասը կով է բերում։ Գազանների թագավորը մի կով բորենիներին է տալիս, իսկ ինը թողնում է իրեն՝ ասելով, որ բոլորին հավասար է բաժանել։ Տան ճանապարհին ընտանիքը հասկանում է, որ իրենց խաբել են։ Բորենիները վախենում են վերադառնալ և այդ մասին ասել առյուծին։ Որոշելով, որ նրանցից յուրաքանչյուրը մեկ բառ կասի, կենդանիները գնում են ինը կով պահանջելու։ Դողալով` ընտանիքն արտաբերում է. «Դու հզոր ես։ Դու թագավոր ես։ Դու արդար ես։ Մեր կովերը... »: Երբ հերթը հասնում է վերջին բորենուն, «տուր» բառի փոխարեն վերջինս ասում է` «վերցրու»։ Տանը արդեն բոլորը սկսում են պարծենալ, բայց շուտով բորենիները հիշում են կովի մասին։ Քանի որ այն այլևս չկար, նրանք ստիպված են լինում իրենց համար արդարացում հորինել։

Բարոյախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եթե առյուծին ասել ես առաջին բառը, հիշի՛ր, որ պետք է ասել նաև իններորդը»։

Ստեղծագործական խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր Գալինա Բարինովա
Սցենարի հեղինակ Ալեքսեյ Ստուդինկի
Բեմադրող նկարիչ Անատոլի Պետրով
Երաժշտական ձևավորումը Յու. Մոիսեևի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչունային օպերատոր Վլադիմիր Կուտուզով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Գենադի Սոկոլսկի, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Գալինա Զոլոտովսկայա, Վլադիմիր Վիշեգորոդցև
Ռեժիսորի օգնական Գալինա Անդրեևա
Նկարիչներ Գալինա Պետրովա, Դմիտրի Նովոսյոլով
Մոնտաժողներ Օլգա Վասիլենկո
Խմբագիր Անդրեյ Վյատկին
Ստեղծագործական խմբի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան Դեր
Նիկոլայ Գրաբբե Բորենի պապիկ
Մարիա Վինոգրադովա Բորենի տատիկ
Վսևոլոդ Լարիոնով Բորենի հայրիկ
Իրինա Կարտաշյովա Բորենի մայրիկ
Վյաչեսլավ Նեվիննի Բորենի քեռի
Նինա Գուլյաևա Բորենի մորաքույր
Ա. Սոլովյով Բորենի որդի
Լարիսա Ուդովիչենկո Բորենի դուստր
Իա Սավվինա Ուղղակի Բորենի
Լեոնիդ Մարկով Առյուծ
Ռոգվոլդ Սուխովարկո պատմող

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]