Ասլաուգ
Ասլաուգ Aslaug | |
---|---|
Ամուսին | Ռագնար Լոդբրոկ |
Հայր | Զիգֆրիդ |
Մայր | Բրունհիլդա |
Երեխաներ | Իվար Անոսկր, Հվիցերկ, Սիգուրդ Օձաչյա և Բյորն Երկաթակող |
Ասլաուգ (նաև հայտնի է որպես Ասլյոուգ, Կրակա և Կրաբա), սկանդինավյան դիցաբանության թագուհի, որը հայտնվում է Սնորիի «Էդդա»-ում, «Վյոլսունգների սագա»-ում և Ռագնար Լոդբրոկի սագայում՝ որպես նրա երրորդ կին։
Ասլաուգի լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Սագա Ռագնար Լոդբրոկի մասին» գրքի Ասլաուգը Զիգֆրիդի և Բրյունհիլդայի[1] դուստրն էր, բայց դաստիարակվել է Բրյունհիլդ Գեյմերի խորթ հոր կողմից։ Զիգֆրիդի և Բրյունհիլդայի մահից հետո Գեյիմին մտահոգված էր Ասլաուգի անվտանգությամբ, ուստի նա խորամանկության գնաց աղջկան թաքցնելու համար։ Նա շրջագայել է աղքատ Հարփերի անվան տակ և իր հետ տարել մի եղնիկ որի մեջ էլ տաքնվել էր աղջիկը։
Մի անգամ նրանք ժամանում են Նորվեգիայում գտնվող Լինեսնեսս Սփանգերեյդ, որտեղ գիշերում են գյուղացի Ակեի և նրա կնոջ՝ Գրիմայի տանը:Սակայն ամուսինները սպանում են Գեյմերին և փոքրիկ աղջկան իրենց դուստրը համարեցին և տվեցին Կրակա անվանումը։
Մի անգամ լոգանքի ժամանակ աղջկան տեսնում են լեգենդար թագավոր Ռագնար Լոդբրոկի զինվորիներից մի քանիսը։ Նրանք հիանում էին Կրակայի գեղեցկությամբ, և հացը, որ թխում էին, այրվեց, երբ Ռագնարը հարցրեց նրանց պատահարի պատճառների մասին, նրանք պատմեցին նրան աղջկա մասին։ Ռագնարը հրավիրեց նրան իր մոտ բայց որպեսզի ստոգի աղջկա իմաստության չափը նրան հրամայեց որ նա գա ոչ հագնված և ոչ մերկ, ոչ կուշտ և ոչ քաղցած, ոչ միայնակ, այլ ուղեկցվի։ Կրական փաթաթվեց ձկնորսական ցանցում, սոխ կծեց և ուղեկցվեց միայն մեկ շան կողմից։ Ռագնարը հիանալով Կրակայի իմաստությամբ և գեղեցկությամբ նրան առաջարկում է ամաուսնանլ իր հետ բայց աղջիկը հրաժարվեց ամուսնանալ մինչև որ Ռագնարը ավարտի իր առաքելությունը Նորվեգիայում։ Նրանք ունեցան չորս որդի Իվար Անոսկրը, Սիգուրտ Օձաչկանին,Վիցերգը և Ուբբեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Jurich, Marilyn (1998). Scheherazade's Sisters: Trickster Heroines and Their Stories in World Literature (անգլերեն). Greenwood Publishing Group. ISBN 9780313297243.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thorpe, Benjamin (1851). «Of Ragnar and Aslaug». Northern Mythology, Comprising the Principal Popular Traditions and Superstitions of Scandinavia, North Germany and the Netherlands. Lumley. էջեր 109–113.
- Morris, William (1870). «The Fostering of Aslaug». The Earthly Paradise.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլաուգ» հոդվածին։ |
|