Ասպետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասպետ (այլ կիրառումներ)
Ասպետ`(լեհ․` rусеrz[Ն 1] , գերմ․` Ritter, սկզբնական` "ձիավոր", լատ․` miles, caballarius) միջնադարյան ազնվականական տիտղոս Եվրոպայում։
Առաջացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպետությունը, որպես ռազմաավատատիրական դաս, առաջացել է ֆրանկների մոտ՝ կապված 8-րդ դարում վասալների ազգային հետևակի` դեպի հեծելազորի անցման հետ։ Ենթարկվելով եկեղեցու և պոեզիայի ազդեցությանը, այն ձևավորեց զինվորի բարոյական և էսթետիկական իդեալը, իսկ խաչակրաց արշավանքների դարաշրջանում, այդ ժամանակ առաջացած հոգևոր-ասպետական միաբանությունների ազդեցության տակ այն վերաճեց ժառանգական ազնվականության։ Պետական իշխանության ուժեղացման, հեծելազորի` հետևակի նկատմամբ ունեցած առավելության, հրազենի գյուտի և մշտական բանակի ստեղծման հետևանքով միջնադարի վերջում ֆեոդալ ասպետությունը վերաճեց ոչ տիտղոսավոր ազնվականության քաղաքական խավի։ Ասպետների նախատիպը որոշ չափով համարվում է Հին Հռոմում ձիավորների խավը։ Սակայն Եվրոպայում ասպետների սկզբունքային փոփոխությունը՝ պատերազմ վարելու և հասարակական հարաբերությունների կարգավորման միջոցով, կապվում է Ժողովուրդների մեծ գաղթի հետևանքով Հռոմեական կայսրության անկման հետ՝ 4-7-րդ դդ.։ Սարմատական հեծելազորի ծանր զենքերը, հոնական տիպի եռակցված պողպատե երկար սրերը ակնհայտ նախատիպն են համարվում միջնադարյան Եվրոպայի ասպետության սպառազինման։ Քանի որ հենց քոչվորները ( նախևառաջ սարմատներն ու օստգոթերը) հասարակության մեջ իշխող խավ կազմեցին հոնական միավորման փլուզումից հետո, որպես եվրոպական ասպետական մշակույթի տարբերության սկզբնաղբյուր։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասպետ դառնում էին օծվելուց հետո, ստանում էին հողաբաժին և համարվում էին հողատեր-ազնվականի վասալը։ Առատաձեռնությունը նրանց գլխավոր առանձնահատկությունն էր, իսկ պատերազմը, որսորդությունն ու ասպետական մրցամարտերը` հիմնական զբաղմունքը։ Ասպետը չէր զբաղվում տնտեսությամբ, հակված չէր ընտանեկան կյանքի։ 12-րդ դարում էականորեն փոխվում է ասպետի կերպարը։ Նախկին կիսագրագետ ասպետին փոխարինելու է գալիս նոր` կրթված, գեղեցիկի հանդեպ հակումով, բարեկիրթ վարվելակերպով ասպետը։
Ասպետական արժանիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- տղամարդկություն, քաջություն(ֆր․` prouesse)
- հավատարմություն, նվիրվածություն(ֆր․` loyauté)
- մեծահոգություն(ֆր․` largesse)
- խոհեմություն(ֆր․` le sens)
- քաղաքավարություն, օրինակելի վարք հասարակության մեջ(ֆր․` courtoisie)
- պատիվ(ֆր․` honneur)
- ազատություն, անկախություն(չհաշված կախվածությունը հողատեր-ազնվականից) (ֆր․` franchise)
Ասպետական պատվիրանները՝ լինել հավատարիմ քրիստոնյաներին, պահպանել եկեղեցին և ավետարանը, պաշտպանել թույլերին, սիրել հայրենիքը, լինել տղամարդկային մարտի դաշտում, հնազանդվել և լինել հավատարիմ սինյորին, ասել ճշմարտությունը և պահել սեփական խոսքը, լինել առատաձեռն, պայքարել չարի դեմ՝ պաշտպանելով բարին և այլն։ XIV դարում Անգլիայի և Ֆրանսիայի միջև տեղի ունեցած Հարյուրամյա պատերազմի ժամանակ երկու կողմերում կռվող ասպետների շարքերում սկսում է հիմնավորվել «ազգային պատվի» գաղափարը։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лучицкая С. И.., Словарь средневековой культуры., М., «Астрель: АСТ», 2007 — 437, էջ 431, էջեր 437 — 437 էջ։ что любопытно в старонемецком, диалектом которого был староанглийский (язык англо-саксов, завоеваших Британию), слово «кнехт» изначально означало парня (пацана), затем со временем это слово в английском стало означать рыцаря, а в немецком слугу, а затем и батрака