(Translated by https://www.hiragana.jp/)
Արագ արձագանքման ուժեր - Վիքիպեդիա Jump to content

Արագ արձագանքման ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արագ արձագանքման ուժեր, զորքերի հստակ խմբեր կամ ստորաբաժանումներ (սովորաբար, օդային դեսանտի կազմում)՝ կոնֆլիկտային տարածքներ հասցնելու համար։

«Արագ արձագանքման ուժեր» հասկացությունր լայն տարածում ստացավ 1980-ականներին՝ կապված «ռազմավարական շարժունակության» ամերիկյան հայեցակարգի զարգացման հետ։ Ներկայումս գործնականորեն աշխարհի բոլոր խոշորագույն Պետությունները ինչպես նաև որոշ տարածաշրջանային անվաանգության կազմակերպություններ (Միացյալ Եվրոպա, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ունեն նմանատիպ ուժեր։

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва