(Translated by https://www.hiragana.jp/)
Արամ Սաֆրաստյան - Վիքիպեդիա Jump to content

Արամ Սաֆրաստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Սաֆրաստյան
Ծնվել էհուլիսի 14, 1888(1888-07-14) կամ հունիսի 14, 1888(1888-06-14)[1]
Վան, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 12, 1966(1966-06-12) (77 տարեկան) կամ հուլիսի 12, 1966(1966-07-12)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Հայաստան, Թբիլիսի, Սիբիր և Երևան
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հայաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս, թուրքագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան, Գալաթասարայի վարժարան, Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն և թյուրքագիտություն
Ալմա մատերՍտամբուլի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Կոչումsenior research fellow?
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և թուրքերեն
ԿուսակցությունՀՅԴ
Երեխա(ներ)Ռուբեն Սաֆրաստյան
 Aram Safrastyan Վիքիպահեստում

Արամ Խաչատուրի Սաֆրաստյան (հուլիսի 14, 1888(1888-07-14) կամ հունիսի 14, 1888(1888-06-14)[1], Վան, Օսմանյան կայսրություն - հունիսի 12, 1966(1966-06-12) կամ հուլիսի 12, 1966(1966-07-12)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայտնի հայ գիտնական-թուրքագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1888 թ. Վանի Այգեստան թաղամասում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել է Այգեստանի միջնակարգ կենտրոնական դպրոցում, որն ավարտելուց հետո նա մանկավարժական աշխատանք է տանում Վանի Հայնկույսերի դպրոցում, իսկ այնուհետև Աղթամարի վանքի, Բայազետի և Շապին Գարահիսարի դպրոցներում։ 1911 թ. նա մեկնում է Ստամբուլ և ընդունվում Ստամբուլի բարձրագույն մանկավարժական ինստիտուտի հումանիտար գիտությունների ֆակուլտետը, որը շուտով միանում է Ստամբուլի համալսարանի համանուն ֆակուլտետի հետ։ 1915 թ. գերազանց դիպլոմով ավարտելով համալսարանը, Սաֆրաստյանը ստանում է Թուրքիայի միջնակարգ դպրոցների մասնագետ-ուսուցչի կոչում և աշխատանքի անցնում Բերա թաղամասի Գալաթասարայի վարժարանում, որտեղ նա ավանդում է 1915-1917 թթ.։ Երիտթուրքական կառավարությունը պատերազմի առիթն օգտագործելով, 1915-1918 թթ. իրականացնում է արևմտահայության իսպառ բնաջնջման անմարդկային ծրագիրը, որի պատճառով Արամ Սաֆրաստյանը 1919 թ-ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Հայաստան, իսկ 1920 թ՝ Թիֆլիս։

Երբ 1922-1923 թթ. սկսվեց արաբական տառերից հրաժարվելու շարժումը, Արամ Սաֆրաստյանը այդ գործի առաջին շարքերում էր։ Նա ակտիվ մասնակցություն է ունենում Թբիլիսիում նոր ադրբեջաներեն տառերով լույս տեսնող Յենի յոլ թերթին և Դան յըլդըզի ամսագրին, որպես վերջինիս պատասխանատու քարտուղար։ Շուտով նա ընտրվում է Վրաստանում նոր ադրբեջանական տառերի կոմիտեի անդամ-քարտուղար։ 1926 թ Սաֆրաստյանը մասնակցում է Բաքվում գումարված Համամիութենական թուրքագիտական կոնգրեսին՝ իբրև Վրաստանի պատգամավոր։ Խորհրդային իշխանության կողմից ենթարկվել է հալածանքների. 1937-1939 թթ. բանտարկվել է, 1949-1955 թթ. աքսորվել է Սիբիր։ Աքսորից վերադառնալուց հետո տեղափոխվել է Երևան։ Մահացել է 1966 թ. Երևանում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ.Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլում, հրատարակել է մանկավարժության նվիրված պարբերականներ։ Որպես արևմտահայության ներկայացուցիչ 1919 թ. ընդգրկվել է Հայաստանի խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։ 1921 թ. հեռանալով քաղաքական գործունեությունից զբաղվել է գիտական և դասախոսական աշխատանքով Թիֆլիսում։ 1958 թ. մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հիմք դնելով օսմանագիտական հետազոտություններին Հայաստանում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» քառահատորյակը
  • «Օսմանյան օրենքները Արևմտյան Հայաստանում» փաստաթղթերի ժողովածուն (համահեղինակ Մ. Զուլալյան)
  • Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, թիվ 8, 1963, էջ 117-120։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Սաֆրաստյան» հոդվածին։
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1056116153 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.