(Translated by https://www.hiragana.jp/)
Արբաթ - Վիքիպեդիա Jump to content

Արբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արբաթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքԱրարատի մարզ
ԳյուղապետԱրայիկ Պետրոսյան
Հիմնադրված է1830[1] թ.
Այլ անվանումներԱրբադ, Արպատ
Մակերես3,04 կմ²
ԲԾՄ850 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2058[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարբաթցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+374 (232)
Արբաթ (Հայաստան)##
Արբաթ (Հայաստան)

Արբաթ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մակերեսը՝ 304 կմ2 է, բնակչությունը՝ 1801։ Նախկինում ունեցել է նաև Արբադ, Արպատ անվանումները։ Գյուղն ունի դպրոց, հիվանդանոց, գրադարան։

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 850 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -9-ից -10 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 46 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արբաթի մշտական բնակչությունը կազմել է 2058, առկա բնակչությունը՝ 1946 մարդ[2]։ Նախկինում եղել է ադրբեջանաբնակ[3]։ Ներկայիս հայ բնակիչների նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Պարսկահայաստանի Մակու և Սալմաստ գավառներից։

Արբաթի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 391 671 555 726 911 1274 1329 1611[5] 1993 2058[2]

Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1538 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 14%։ Գյուղն ունի 493 տնտեսություն։ Ազգային կազմը միատարր չէ, այստեղ ապրում են նաև եզդիներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 250 հա։ Վարելահողերը զբաղեցնում են վերջիններիս մոտ 90%։ Կան նաև խաղողի և պտղատու այգիներ՝ 1,5 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 6» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մայիսի 18-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 569
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբաթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 407