(Translated by https://www.hiragana.jp/)
Արենսբուրգի ամրոց - Վիքիպեդիա Jump to content

Արենսբուրգի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արենսբուրգի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԿուռեսաառե
Վարչական միավորՍաարեմա
Երկիր Էստոնիա
ՊատվիրողPrince-Bishopric of Ösel-Wiek?
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
 Kuressaare Castle Վիքիպահեստում

Արենսբուրգի ամրոց (գերմ.՝ Schloss Arensburg) կամ Կուրեսաարեի ամրոց (էստ․՝ Kuressaare piiskopilinnus), Էզելյան եպիսկոպոսության միջնադարյան նստավայր, գտնվում է ժամանակակից Կուրեսաարե քաղաքում (նախկինում՝ Արենսբուրգ), էստոնական Սաարեմաա կղզում (նախկինում՝ Էզել)։ Մերձբալթիկայի առավել լավ պահպանված միջնադարյան ամրոցներից է։

Արենսբուրգի ամրոցը

Ամրոցը կառուցվել է տևտոնական միաբան - ասպետների կողմից Յուրևյան գիշերվա ապստամբությունից (1343-1345) հետո՝ որպես էզելյան եպիսկոպոսների նստավայր - ամրոց՝ կղզում քրիստոնեություն տարածելու համար։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1380-ական թվականների սկզբնաղբյուրներում։ Սկզբնապես պատկանել է Էզելյան եպիսկոպոսությանը և համարվել է ամենակարևոր ամրոցներից մեկը։ XIV դարի վերջում կատարված վերակառուցման արդյունքում Արենսբուրգը դարձել է իր ժամանակի ընդարձակ, ներքին բակ ունեցող ամրոցներից մեկը։

1559 թվականին Դանիան և Նորվեգիան գրավում են Սաարեմաան և ամրոցը։ 1645 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրով Սաարեմաան անցնում է Շվեդիային։ Շվեդները շարունակում են ամրոցի կառուցապատումը մինչև 1706 թվականը։ Հյուսիսային պատերազմից հետո այն անցնում է Ռուսական կայսրությանը։ Ամրոցն աստիճանաբար կորցնում է իր ռազմավարական նշանակությունը[1]։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ղրիմի պատերազմի մասնակից զորքերը չեն օգտագործել ամրոցը։ XIX դարում ամրոցը վերածվում է անկելանոցի։

1904 թվականին էզելյան ազնվականությունը որոշում է վերանորոգել լիվոնյան ասպետների՝ ամբողջական պահպանվախ միակ ամրոցը։ 1912 թվականին կատարվող վերականգնողական աշխատանքները հովանավորում է Վիլհելմ Նեյմանը[2]։ Ավելի լայնածավալ վերակառուցողական աշխատանքներն իրականացվում են 1968-1985 թվականներին, որի ընթացքում վերակառուցվում են աշտարակների վերևի հատվածները։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
A plan of Kuressaare castle and fortress in 1710.
Արենսբուրգի ամրոցի հատակագիծը 1710 թվականին

Արենսբուրգի ամրոցը Էստոնիայի առավել լավ պահպանված միջնադարյան բերդերից է։ Այն կառուցված է ուշ գոթիկայի ոճով և առանձնանում է պարզ կառուցվածքով։ Ամորցը ներքին բակ ունեցող ուղղանկյուն շինություն է։ Բակը եզերված է խաչաձև կամարակապ անցումներով։ Ամրոցի մի անկյունում վեր է խոյանում Ստուրվոլտ պահակային աշտարակը, իսկ մյուսում՝ Բարձր Գերման աշտարակը։ Վերջինս ամրոցի մյուս հատվածներից առանձնանում է հորանով, որի վրա հնում շարժական կամուրջ է եղել։ Ամրոցի ատամնաձև վերնամասով պարիսպը վերանորոգվել է 1980-ական թվականներին։ Նկուղային հարկում տեղակայված էր ջեռուցման հիպոկաուստ բարդ համակարգը[3]։ Կացարանները և ընդունելության սրահները գտնվում էին երկրորդ հարկում, առաջին հարկը կիրառվում էր որպես պահեստ, իսկ երրորդը՝ պաշտպանողական նպատակներով։ Հարավ-արևմտյան անկյունում տեղակայված էր աղոթատունը։

XV դարում ամրոցի շուրջ պարիսպ է կառուցվում, որը XVI - XVII դարերում վերասարքավորում են հողապատնեշով՝ բաստիոնային ամրությունների համակարգով։ Պաշտպանական հաջորդ գիծը ջրով լցված խրամն էր։ Լիվոնյան պատերազմը, որը մեծ վնաս էր հասցրել մայրցամաքային Էստոնիային, չի վնասում կղզու ամրոցին։ 1711 թվականին ռուսական զորքերի նվաճումների ժամանակ կրած վնասներն արագ վերականգնվում են։

Այսօր ամրոցում գտնվում է Սաարեմաայի թանգարանը, իսկ ամրոցի առջևի լայնարձակ տարածքում անց են կացվում միջոցառումներ բաց երկնքի տակ։ Ամրոցի շրջակայքը վերածվել է գեղեցիկ զբոսայգու։

Ձմռանը Գիշերը Մայրամուտին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Taylor, Neil (2010). Estonia (6 ed.). Bradt Travel Guides Ltd. էջ 254. ISBN 978-1-84162-320-7.
  2. «History of the castle and fortress». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. Tvauri, Andres (Autumn 2009). «Late medieval hypocausts with heat storage in Estonia». Baltic Journal of Art History. Institute of History and Archaeology of the University of Tartu: 52.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենսբուրգի ամրոց» հոդվածին։