Արխոնք
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Արխոնք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խուլփի գավառակ | |
Այլ անվանումներ | Արխոն, Արխոնգ, Արխոնդ, Արխոն, Արխունդ, Արխունթ, Արխումտ, Արքոտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արխոնքցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արխոնք, Արքոտ, Արխունդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Սասունի Խիանք գավառակում։
1909 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ։
Շրջակայքում կային աղահանքեր։
Արխոնքն ուներ Ս․ Թովմաս անունով եկեղեցի։
1895 թ.-ին բնակչության մի մասը կոտորվել է, իսկ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ ամբողջությամբ ավերվել է[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 447
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 68)։ |
|