Արունդատի Ռոյը ծնվել է 1961 թ. նոյեմբերի24-ին ՀնդկաստանիՄեգհալայա նահանգի Շիլլոնգ քաղաքում։ Նրա հայրը հինդուիստ էր՝ Բենգալիայից, իսկ մայրը քրիստոնյա հնդկուհի Հնդկաստանի Կերալա նահանգից։ Նրա մանկությունն անցել է Կերալա նահանգի Այմանամ քաղաքում։ Այնուհետեւ 16 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Դելի։ Արունդատի Ռոյն ուսանել է Դելիյի Ճարտարապետական քոլեջում։ Արունդատի Ռոյը ձախակողմյան հայացքների տեր անձնավորություն է։ Նա հանդես է գալիս գլոբալիզմի, սոցիալական շահագործման, սեռերի անհավասարության, պատերազմների դեմ։