Ացտեկյան արծիվ (Մեքսիկայի շքանշան)
Ացտեկյան արծիվ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 29, 1933 | ||||
Հերթականություն | |||||
Order of the Aztec Eagle Վիքիպահեստում |
Ացտեկյան արծիվ շքանշան (իսպ.՝ Orden del Águila Azteca), Մեքսիկայի պետական մրցանակ, որով պարգևատրվում են օտարերկրյա քաղաքացիները «Մեքսիկային կամ մարդկությանը մատուցած ծառայությունների համար»։ Շքանշանը սահմանվել է 1933 թվականի դեկտեմբերի 29-ի օրենքով, Մեքսիկայի նախագահ Աբելարդո Ռոդրիգեսի կողմից։
Պարգևատրումը կատարվում է Մեքսիկայի նախագահի անունից՝ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարի առաջարկով՝ հատուկ խորհրդի հանձնարարականով։
2011 թվականի բարեփոխմամբ ավելացել են շքանշանի աստիճանների թիվը։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքանշանի դիզայնի որոշակի նմանություն կա Մեքսիկայի զինանշանի հետ, մասնավորապես, շառաչող օձին բռնած ոսկեգույն արծիվը, որը կապված է ացտեկների քաղաքակրթության հետ։
Աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 2011 թվականից
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարտի բարեփոխումներից սկսած Ացտեկյան արծիվ շքանշանն ունի հետևայալ աստիճանները[1].
- Վզնոց շքանշան ("Collar"), տրվում է պետության ղեկավարին։
- Հատուկ կատեգորիայի երիզ («Banda en Categoría Especial»), որը շնորհվում է վարչապետներին և կառավարությունների ղեկավարներին, ժառանգական արքայազններին (իշխաններին), պետությունների ղեկավարների ամուսիններին կամ մարդկանց, ում կատեգորիան հավասարազոր է նախորդին։
- Երիզ ("Banda"), շնորհվում է կառավարության նախարարներին, քարտուղարներին, թագավորական ընտանիքների անդամներին, դեսպաններին կամ անհատներին, որոնց կատեգորիան հավասարազոր է նախորդին։
- Plaque ("Placa"), որը շնորհվում է կառավարության փոխքարտուղարներին, լիազոր նախարարներին, գլխավոր հյուպատոսներին, բրիգադի գեներալներին, կոնտրադմիրալներին, ինչպես նաև նրանց, ում կատեգորիան հավասար է նախորդին։
- Venera (պատվանշանի տեսակ), որը շնորհվում է բիզնեսի ժամանակավոր ներկայացուցիչներին, գնդապետներին և փոխգնդապետներին, նավի նավապետերին, Մեքսիկայում դեսպանատների համարժեք ծառայողներին, ինչպես նաև նրանց, ում կատեգորիան համարժեք է նախորդին։
- Պատվանշան (Insignia), պատվանշան, շնորհվում է ժամանակավոր բիզնեսի ներկայացուցիչներին և դիվանագիտական առաքելությունների այլ անդամներին. կապիտան, նավատորմի լեյտենանտ, ինչպես նաև նրանց, ում կատեգորիան հավասարազոր է նախորդ և այն դեպքերին, որոնք խորհուրդը համարում է տեղին։
Բոլոր գնահատականները, բացի Վզնոցից, կարող են շնորհվել Խորհրդի հայեցողությամբ աչքի ընկնող օտարերկրացիներին։
Նախքան 2011
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2011 թվականի բարեփոխումը աստիճանները նվազման կարգով են շնորհվել.
- Վզնոց ("Collar"), տրվում է պետության ղեկավարին։
- Մեծ Պաչ ("Cruz"), պարգևատրվել են վարչապետներին և կառավարությունների ղեկավարներին։
- Երիզ ("Banda"), շնորհվել է կառավարության նախարարներին, քարտուղարներին և դեսպաններին
- Մեդալ ("Medalla"), շնորհվում է կառավարության փոխքարտուղարներին, լիազոր նախարարներին, ինչպես նաև նրանց, ում կատեգորիան հավասարազոր է նախորդին։
- Պլակարդ, Placard ("Placa"), շնորհվում է բիզնեսի ժամանակավոր ներկայացուցիչներին, գնդապետներին և փոխգնդապետներին, նավի նավապետերին, Մեքսիկայում դեսպանատների համարժեք ծառայողներին, ինչպես նաև նրանց, ում կատեգորիան համարժեք է նախորդին։
- Վեներա, Venera (պատվանշանի տեսակ), շնորհվում է ժամանակավոր բիզնեսի ներկայացուցիչներին և դիվանագիտական առաքելությունների այլ անդամներին։
- Հատուկ պատվանշան, Insignia proper, շնորհվել է Խորհրդի հայեցողությամբ։
- Պատվավոր հիշատակում ("Mención Honorífica")։
Ծանոթագրություննեի
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reform text (Spanish)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ացտեկյան արծիվ (Մեքսիկայի շքանշան) կատեգորիայում։ |