Բանականության որսորդները
Բանականության որսորդները անգլ.՝ Mindhunters | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ Նիդերլանդներ Ֆինլանդիա |
Ժանր | քրեական թրիլլեր, սարսափ ֆիլմ, սլեշեր, թրիլեր և մարտաֆիլմ |
Թեմա | սերիական մարդասպան |
Թվական | մարտի 19, 2004[1] և հունիսի 24, 2004[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռեննի Հարլին |
Պրոդյուսեր | Ակիվա Գոլդսման, Ռեբեկա Սփիքինգս-Գոլդսման, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Ուայնե Կրամեր, Էրեն Կրյուգեր և Քևին Բրոդբին[3] |
Դերակատարներ | Էյոն Բեյլի, Քլիֆթոն Քոլինս, Վել Քիլմեր, Ջոնի Լի Միլլեր, Կետրին Մորիս, Քրիստիան Սլեյթեր, LL Cool J, Պատրիսիա Վելասկես, Ուիլ Քեմփ, Թրևոր Ուայթ, Էնթոնի Կամերլինգ, Կասանդրա Բել[3] և Jasmine Sendar?[3] |
Երաժշտություն | Տուոմաս Կանտելինեն |
Պատմվածքի վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Dimension Films |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 27 000 000 $ |
Շահույթ | 21 148 829 $[4] |
«Բանականության որսորդները» (անգլ.՝ Mindhunters), ռեժիսոր Ռեննի Հարլինի դրամատիկ մարտական թրիլլերը։ Ֆիլմի կարգախոսն է․ «Նրանք չեն կարողանում մտքեր կարդալ, բայց գիտեն մարդասպանի մասին ամեն ինչ»[5][6]։ Ըստ Ամերիկյան կինոասոցիացիայի վարկանիշների համակարգի՝ ֆիլմի դիտման համար մինչև 17 տարեկան երեխաների ծնողների ներկայությունը պարտադիր է։ Ֆիլմի սյուժեի հիմքում Ագաթա Քրիստիի «Տասը փոքրիկ սևամորթ» վեպն է։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են Հոլանդիայում՝ Հաագաում, Ամստերդամում, Դելֆտում, Վելյուվեում, Խելդերլանդում և Զանդվորտում։ Ֆիլմի նկարահանման խումբը բյուջեի ցածրացման համար տեղափոխվեց Անգլիա։ Նկարահանումների սկիզբը և ֆիլմի ստեղծումը տեղափոխվեցին 2002 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսիներին։
Որպես խորհրդատու հանդես եկավ Ջեյմս Գրինլիֆը՝ ՀԴԲ-ի իրական գործակալ։ Հատուկ ֆիլմի համար Լոնդոնում ինը ամիս 10 նկարիչներ աշխատեցին 450 վիզուալ էֆեկտներ ստեղծելու համար։
Ֆիլմի համար նկարեցին մի քանի վերջաբան։ Վերջնական որոշման եկան միայն թեստ-դիտումներից հետո։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀԲԴ-ի յոթ ուսանողներ գնում են ԱՄՆ-ի USN-ի կղզու բազա՝ վերջնական քննությունն անցնելու համար։ Նրանց հետ այնտեղ է գնում հոգեբան ոստիկան-քրեագետ։ Այդ կղզում կա փոքր քաղաք, որն օգտագործվում է ռազմական կրթության համար։ Ուսանողները պատրաստվում են դառնալ պրոֆեսիոնալ հոգեբան-քրեագետներ, ովքեր կհետաքննեն սպանություններ և կզբաղվեն սերիական մարդասպանների որոնմամբ։ Քննությունը բարեհաջող հանձնելու համար նրանք պետք է հետաքննեն քրեական գործեր, որոնք հորինված են իրենց ուսուցիչների կողմից։
Մարզումների սկզբին ծուղակի պատճառով երիտասարդ ուսանողներից մեկը մահանում է։ Մյուսները, հասկանալով, որ կղզում մոլագար մարդասպան կա, փորձում են լքել կղզին նավակով, սակայն այն պայթում է, երբ փորձում են մոտենալ նրան։ Փակվելով արտաքին աշխարհից առանձնացած կղզում՝ ուսանողները փորձում են գտնել մարդասպանին, ով այդ ժամանակ սկսում է սպանել մարդկանց՝ ցուցաբերելով արտասովոր հնարամտություն։ Մարդասպանը մարդկանց նետում է կոտրված ժամացույցներ, որոնցում նշված է հաջորդ մահվան ժամը։ Ողջ մնացածները պետք է բացահայտեն չարագույժ գաղտնիքներ, սակայն դրա համար նրանց այնքան էլ շատ ժամանակ չի մնում։
«Բանականության որսորդների» խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյ Դի Ռեսթոն — կոլեկտիվի ոչ ֆորմալ ղեկավարը։ Նրան ղեկավար է նշանակել դասախոս Հարրիսը։ Բավականին ինքնավստահ անձնավորություն է։
- Սառա Մուռ — շատ խելացի է, բայց ոչ համարձակ։
- Վինս Շերման — նախկին ոստիկան, մի անգամ է վիրավորվել հանցագործի գնդակից, ինչի արդյունքում դարձել է հաշմանդամ անդամահատված ոտքերով։ Ըստ Հարրիսի կարծիքի՝ Վինսը չի կարողանում կենտրոնանալ և անինքնավստահ է։ Սիրում է պատմություն և գաղտնիքների բացահայտում։
- Լուկաս Հարպեր — անվախ տղա, լավ մարտիկ, հիանալի կրակում է ու մեքենա վարում։ Սիրում է գրազներ և մոլի խաղեր։
- Ռեյֆ Փերրի — բրիտանացի հետազոտող, զվարճալի և սրամիտ անձնավորություն։ Անչափ սիրում է սուրճ։
- Բոբբի Ուիթմեն — խմբում բոլորից լավ է հասկանում սարքավորումներից, կարող է վերանորոգել ամեն բան։
- Նիկոլ Ուիլլիս — լատինոամերիկուհի, վճռական, բայց նյարդային աղջիկ։ Ռոմանտիկ զգացմունքներ է տածում Ջեյ Դի Ռեսթոնի նկատմամբ։
- Գեյբ Ջենսեն — աֆրոամերիկացի, հոգեբան ոստիկան-քրեագետ, ուսանողների խմբի մեջ չէր մտնում, սակայն նրանց հետ գնում էր մարզումների։ Քաջ է, նախաձեռնող և խելացի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Քրիստիան Սլեյթեր | Ջեյ Դի Ռեսթոն |
Քեթրին Մորիս | Սառա Մուռ |
LL Cool J | Գեյբ Ջենսեն |
Ջոննի Լի Միլլեր | Լուկաս Հարպեր |
Էյոն Բեյլի | Բոբբի Ուիթմեն |
Քլիֆթոն Քոլլինս կրտսեր | Վինս Շերման |
Ուիլլ Քեմփ | Ռեյֆ Փերրի |
Պատրիսիա Վելասկես | Նիկոլ Ուիլլիս |
Վել Քիլմեր | Ջեյք Հարրիս |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիստիան Սլեյթերը խաղում է Ջեյ Լի անունով հերոսի դերը։ Այդպես էր նաև այն հերոսի անունը «Heathers» ֆիլմում։
- Ֆիլմում խաղալու համար հրավիրել էին նաև Ռայան Ֆիլիպին, Ռիզ Ուիզերսփունին, Քրիստոֆեր Ուոքենին, Մարտինա Շինային և Գերի Բյուզիին։
Անճշտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այն դրվագում, երբ Վինսը վերելակում է, նրա ձեռքի ատրճանակը կախարդական եղանակով փոխվում է։ Մի կադրում նրա ձեռքին Beretta 92FS է, իսկ մյուսում՝ Glock 17։
- Այն բանից հետո, որ արյան հետազոտությունից հետո պարզվում է Սառայի՝ մարդասպան լինելը, Նիկոլը նրան հարվածում է ապակե դռանը, ինչից հետո դռան վրա հետքեր և ճեղքեր են հայտնվում։ Սակայն հաջորդ կադրում, երբ Սառան ընկնում է հատակին, ապակե դուռը ամբողջովին անվնաս է։
- Երբ Սառան սպանում է Լուկասին, կրակելով գլխին, նա կողքի վրա կանգնած է ջրի մոտ և սկսում է կողքի վրա ընկնել։ Սակայն հաջորդ կադրում նա ընկնում է ուղիղ դեմքի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բանականության որսորդները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Բանականության որսորդները» ֆիլմի պաշտոնական կայքը
- «Mindhunters»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Mindhunters(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Mindhunters»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական դետեկտիվ ֆիլմեր
- Բրիտանական թրիլեր ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Ռեննի Հարլինի ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայում