(Translated by https://www.hiragana.jp/)
Բաոդին - Վիքիպեդիա Jump to content

Բաոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բաոդին
じょう
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՀեբեյ
Ներքին բաժանումՍինշի, Lianchi District?, Mancheng District?, Qingyuan District?, Laishui County?, Fuping County?, Xushui District?, Dingxing County?, Tang County?, Gaoyang County?, Rongcheng County?, Laiyuan County?, Wangdu County?, Anxin County?, Yi County?, Quyang County?, Li County?, Shunping County?, Boye County?, Xiong County?, Zhuozhou?, Dingzhou?, Anguo?, Գաոբեյդյան, Baoding Hi-tech Industrial Development Zone? և Q122828034?
Մակերես22.159 կմ²
ԲԾՄ25±1 մետր
Պաշտոնական լեզուչինարեն
Բնակչություն10,7 միլ մարդ
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ312
Փոստային ինդեքս071000
Փոստային դասիչ071000
Ավտոմոբիլային կոդ冀F
Պաշտոնական կայքbaoding.gov.cn
Բաոդին (Չինաստան)##
Բաոդին (Չինաստան)

Բաոդին (չին․じょう|Bǎodìng), գյուղաքաղաք Չինաստանի Հեբեյ նահանգում, Պեկինից 140 կմ հեռու։

960 թվականին Հյուսիսային Սուն դինաստիան հիմնադրել է Բաոչժայ (たもてふさが军) ռազմական շրջանը, որը 980 թվականին անվանակոչվել է Բաոչժոյ (しゅう992 թվականին կառուցվեց քաղաք, որը դիմակայել է շատ հարձակումների։ Հետագայում այն դարձավ Ցզին կայսրության անդամ, և Չինգիս խանի ժամանակաշրջանում ավերվել է մոնղոլների կողմից։

1227 թվականին մոնղոլների կողմից նույն վայրում կառուցվեց բերդաքաղաք։ 1239 թվականին քաղաքը անվանվել է Բաոչժոու Շունյանսկի(顺天), և Համբալըկի հիմնադրումից հետո այն վերանվանվել է Բաոդինկական երթուղի (じょう)։ Այսպիսով, առաջին անգամ «Բաոդին» անունը կազմված է եղել «պաշտպանելու» և «վերականգնել կարգը» (երկրում) արտահայտություններից։ Բաոդինկական երթուղին 7 շրջանների և 8 թաղամասերի ենթակայության տակ էր գտնվում։

Հետո մոնղոլական Յուան հարստությունը գահընկեց արեց չինական Մինգ դինաստիային, և Բաոդինկական երթուղին 1368 թվականին վերանվանեց Բաոդիսկությու խորհուրդ (定府じょうふ1403 թվականին Պեկինը դարձավ երկրի մայրաքաղաք և քաղաքի անվտանգությունը դարձավ կարևորագույն խնդիր, հետևաբար 16-րդ դարում Բաոդինսկական բերդի պատերը վերակառուցվեցին խեցեղեն աղյուսներով։ 1669 թվականին այստեղ հաստատվեց Ցին դինաստիան և այստեղ տեղափոխվեց Չժիլ նահանգի մարզպետը։

Ցինհայի հեղափոխությունից հետո երբ հանրապետություն հաստատվեց, քաղաքը միացվեց ցածր մակարդակի գավառական վարչական միավորի, և Բաոդինսկայայի խորհուրդ վերածվեց Ցինյուան կոմսության։

1935 թվականին քաղաքը դարձավ կենտրոնական կառավարության քաղաք և Բաոդինը կրկին տեղափոխվեց գավառական կառավարություն։ Երբ Չինաստանը պատերազմում էր Ճապոնիայի հետ Բաոդինը ճապոնական զորքերի կայանատեղին էր դարձել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Չինաստանում հաստատվեց Կոմունիստական կուսակցություն։ 1948 թվականի նոյեմբերի 5-ին Ժողովրդական ազատագրական բանակն շրջապատեց Բաոդինը, իսկ նոյեմբերի 22-ին նույն զորքերը փախան Պեկինից, թողնելով քաղաքը կոմունիստներին։

1949 թվականի օգոստոսին ձևավորվել է Բաոդինկական հատուկ թաղամաս (てい专区), որը բաղկացած էր մի քաղաքից, և հատուկ Դինսյան շրջանից (てい县专1954 թվականին Դինսյան հատուկ թաղամասը կազմալուծվեց և դրան փոխարինեց Դիսրիկտ Շիջիաջուանգը (いししょう专区), և Բաոդին հատուկ թաղամասը։ 1958 թվականի ապրիլին Հեբեյի պրովինցիայի կառավարությունը կրկին տեղափոխվել է Տիանջին։ 1958 թվականի նոյեմբերին վարչատարածքային փոփոխույթունները եղան Բաոդինկական տարածքում, կազմվել է 1 քաղաք, իսկ 1960 թվականին քաղաքը և հատուկ թաղամասը միացվել է և դարձել մեկ քաղաք։ 1966 թվականին Հեբեյ կառավարությունը վերադարձել է քաղաք, իսկ 1968 թվականին կրկին տեղափոխվել։

1968 թվականին Բաոդինկական հատուկ թաղամասը վերանվանվել է Բաոդին շրջանի (てい地区ちく1983 թվականին քաղաքը դուրս էր եկել մարզային ենթակայությունից և Մանչենգ կոմսությունը անցավ իր իրավասության տակ։ 1986 թվականին Բաոդինը տեղափոխվել է Ցինյուան կոմսություն։ 1987 թվականին լուծարվել է Բաոդին քաղաքի Սուբուրբան թաղամասը։ Ըստ 1994 թվականի դեկտեմբերի 23-ի պետական խորհրդի հրամանագրի կազմավորվել է Բաոդին քաղաքային համայնքը։

Տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաոդին քաղաքային շրջանը բաժանված է 3 շրջանների, 4 Քաղաքային վարչաշրջաների, 8 կոմսության՝

! Կարգավիճակ Անվանում Հիերոգլիֆներով Պինյին Բնակչություն
(2010)
Տարածք (կմ²) Բնակչության խտությունը
(/կմ²)
1 Շրջան Ցինշի 新市しんいち Xīnshì qū 482 768 190 2540,88
2 Շրջան Բեյշի 北市きたいち Běishì qū 387 339 75 5164,52
3 Շրջան Նանշի 南市みなみいち Nánshì qū 287 784 100 2877,84
4 Քաղաքային վարչաշրջան Դինչժոյ ていしゅう Dìngzhōu shì 1 165 182 1274 914,59
5 Քաղաքային վարչաշրջան Չժոչժոյ 涿州 Zhuōzhōu shì 603 535 742 813,39
6 Քաղաքային վարչաշրջան Անգո 安国やすくに Ānguó shì 370 314 486 761,96
7 Քաղաքային վարչաշրջան Գաոբեիդյան こういしぶみてん Gāobēidiàn shì 640 280 682 938,83
8 Վարչաշրջան Մանչեն 满城县 Mǎnchéng xiàn 387 307 629 615,75
9 Վարչաշրջան Ցինյուան きよしえん Qīngyuán xiàn 631 659 867 728,56
10 Վարչաշրջան Իսյան えき Yì xiàn 537 564 2534 212,14
11 Վարչաշրջան Սյուիշույ じょみず Xúshuǐ xiàn 563 030 723 778,74
12 Վարչաշրջան Լաիյուան 涞源县 Láiyuán xiàn 260 678 2448 106,49
13 Վարչաշրջան Դինսին てい兴县 Dìngxīng xiàn 517 873 2714 725,31
14 Վարչաշրջան Շունպին 顺平县 Shùnpíng xiàn 295 764 708 417,75
15 Վարչաշրջան Տանսյան から Táng xiàn 529 066 1417 373,37
16 Վարչաշրջան Վանդու 望都もと Wàngdū xiàn 250 014 320 781,29
17 Վարչաշրջան Լաիշույ 涞水县 Láishuǐ xiàn 339 063 1658 204,50
18 Վարչաշրջան Գաոյան こう阳县 Gāoyáng xiàn 345 160 496 695,89
19 Վարչաշրջան Անսին 安新あんしん Ānxīn xiàn 437 378 724 604,11
20 Վարչաշրջան Սյունսյան Xióng xiàn 359 506 524 686,08
21 Վարչաշրջան Ժունչեն ようじょう Róngchéng xiàn 258 179 314 822,23
22 Վարչաշրջան Ցյուիյան きょく阳县 Qūyáng xiàn 588 559 1084 542,95
23 Վարչաշրջան Ֆուպին 阜平县 Fùpíng xiàn 205 299 2495 82,28
24 Վարչաշրջան Բոե ひろし Bóyě xiàn 245 504 331 741,70
25 Վարչաշրջան Լիսյան 蠡县 Lǐ xiàn 505 574 652 775,42

Կլիման բարեխառն անձրևային է՝ -3,9 °C, ձմռանը՝ +27,1 °C, միջին՝ - +12,8 °C։ Միջին տարեկան տարափ՝ 542 մմ, հիմնականում տաք ժամանակահատվածում[1]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Бао-дин-фу // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաոդին» հոդվածին։