Բատիկ Բատիկյան
Բատիկ Բատիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1892[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 8, 1920[1] (27 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1] |
Բատիկ Ստեփանի Բատիկյան (հոկտեմբերի 15, 1892[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 8, 1920[1]), բոլշևիկ–հեղափոխական, ՌՍԴԲԿ անդամ (1907)։
Մասնակցել է Հովհաննես Սարուխանյանի կազմակերպած մարքսիստական խմբակի աշխատանքներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ռուսական բանակ։ Ավարտել է Ժիտոմիրի սպայական դպրոցը, ծառայել Կարպատյան ռազմաճակատում, մասնակցել գնդի բոլշևիկյան բջջի ընդհատակյա աշխատանքներին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է 114-րդ ցարիցինյան գնդի կոմիտեի անդամ։ Սեպտեմբերին վերադարձել է Նոր Բայազետ և ծավալել հեղափոխական գործունեություն։ 1919 թվականին Բատիկյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Նոր Բայազետի երիտասարդական միություն»-ը, որը հետագայում վերանվանվել է «Սպարտակ»։ Ակտիվորեն մասնակցել է Մայիսյան խռովության (1920) նախապատրաստմանը։ Ապստամբության ջախջախումից հետո՝ հոկտեմբերին բանտ է նետվել և Երևան փոխադրելու պատրվակով՝ ճանապարհին գնդակահարել։
Նրա անունով է կոչվել ՀԽՍՀ Կամոյի շրջանի (Գավառ) գյուղերից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 307)։ |