(Translated by https://www.hiragana.jp/)
Բեկեշչաբա - Վիքիպեդիա Jump to content

Բեկեշչաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բեկեշչաբա
Békéscsaba
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
ՄարզԲեկեշ
ՀամայնքBékéscsaba District?
ՔաղաքապետՊեթեր Սարվաշ
Առաջին հիշատակում1330
Մակերես193,93 կմ²
ԲԾՄ99 մ
Խոսվող լեզուներՀունգարերեն
Բնակչություն60 571 մարդ (2014)
Խտություն328,73 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+36) 66
Փոստային ինդեքս5600
Փոստային դասիչ5600
Պաշտոնական կայքbekescsaba.hu(հունգարերեն)(գերմ.)(անգլ.)
Բեկեշչաբա (Հունգարիա)##
Բեկեշչաբա (Հունգարիա)
Բեկեշչաբայի տեսքը թռչնի թռիչքից

Բեկեշչաբա (հունգ.՝ Békéscsaba, ռում.՝ Bichişciaba, սլով.՝ Békéšska Čaba), քաղաք Հունգարիայի հարավարևելյան մասում՝ Կյորյոշ վտակի մոտ։ Բեկեշ մարզի վարչական կենտրոնն է։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը 60571[1] մարդ է։

Աշխարհագրություն և տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հարավ-արևելքում, Բուդապեշտից 180 կմ դեպի հարավ-արևելք, Սեգեդից 90 կմ դեպի հյուսիս-արևելք և Դեբրեցենից 100 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ռումինական սահմանից գտնվում է 15 կմ դեպի արևելք, իսկ ռումինական Արադ քաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։

Բեկեշչայի միջով անցնում է Տիմիշոարա - Արադ - Սոլնոկ - Բուդապեշտ երկաթուղին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջում քաղաքի բնակչության մեծ մասը կազմում էին սլովակները. 1880 թվականի մարդահամարի տվյալներով Բեկեշչաբայում բնակվում էր 25 հազար սլովակ և միայն 6,5 հազար հունգարացի։ Ներկայումս քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը հունգարացիներ են (93,8 %)։ Բեկեշչաբայում սլովակները կազմում են 6 %, մյուս ազգությունները (գնչուներ, գերմանացիները, ռումինացիները, սլովեններ և այլք) չեն գերազանցում քաղաքի ընդհանուր բնակչության 1 %-ը։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը երկաթուղային հանգույց է։ Զարգացած է տեքստիլ, կարի, սննդի արդյունաբերությունը, գործում է հաստոցաշինական գործարան։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարոկկո եկեղեցի (XVIII դար)
  • Քաղաքային քաղաքապետարան (ճարտարապետ Միկլոշ Իբլ, 1873 թվական)
  • Միխայ Մունկաչիի թանգարան
  • Մոր Յոկաիի անվան թատրոն

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ежегодное издание «Административная Венгрия», Центральное Статистическое Бюро, 2014.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Чаба». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեկեշչաբա» հոդվածին։
Հունգարիա Հունգարիայի վարչական կենտրոններ

Բուդապեշտ | Կեչկեմետ | Պեչ | Բեկեշչաբա | Միշկոլց | Սեգեդ | Սեկեշֆեհերվար | Դյոր | Դեբրեցեն | Էգեր | Սոլնոկ | Թաթաբանյա | Շալգոտարյան | Կապոշվար | Նյիրեձհազա | Սեկսարդ | Սոմբատհեյ | Վեսպրեմ | Զալաէգերսեգ