(Translated by https://www.hiragana.jp/)
Բեսի Կոլման - Վիքիպեդիա Jump to content

Բեսի Կոլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեսի Կոլման
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1892(1892-01-26)[1][2]
ԾննդավայրAtlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 30, 1926(1926-04-30)[3] (34 տարեկան)
Մահվան վայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանLincoln Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունLangston University?[4] և Caudron School of Aviation?[5][6][7]
Մասնագիտությունօդաչու, իրավապաշտպան և stunt pilot
Պարգևներ և
մրցանակներ
Կայքbessiecoleman.org
 Bessie Coleman Վիքիպահեստում

Բեսի Կոլման (անգլ.՝ Bessie Coleman, հունվարի 26, 1892(1892-01-26)[1][2], Atlanta, Քաս շրջան, Տեխաս, ԱՄՆ - ապրիլի 30, 1926(1926-04-30)[3], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ),  ԱՄՆ առաջին սևամորթ կին օդաչուն[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1921 թվականին աերոնավտիկայի ֆրանսիական ֆեդերացիայի կողմից Բեսի Կոլմանին շնորհած օդաչուի հավաստագիրը

Բեսի Կոլմանը ծնվել է բազմազավակ ընտանիքում՝ խառն ամուսնությունից՝ ամերիկյան հնդիկների և աֆրոամերիկացիների սերնդից, Տեխաս նահանգի Ատլանտա քաղաքում[10], հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բեսին հետաքրքրվել է ավիացիայով, այդ ժամանակ նա ընկերություն էր անում զինվորական օդաչուների և տեղի ավիացիոն տեխնիկական մասնագետների հետ, որոնք այցելում էին այն վարսավիրանոց, որտեղ նա աշխատում էր։ Նրան մերժել են ընդունել օդաչուական դպրոց, քանի որ նա աղջիկ էր, և բացի այդ՝ նաև աֆրոամերիկուհի։

Կոլմանը հասել է նրան, որ մի շարք ձեռներեցներ վճարել են Ֆրանսիայում նրա ուսման ծախսերը և ուսումն ավարտելուց հետո նա դարձել է առաջին ամերիկացի կինը, որը ստացել է օդաչուի միջազգային կարգի վկայական։

Պլանավորել է աֆրոամերիկացի օդաչուների դպրոց։

Բեսի Կոլմանը սովորել է նաև պարաշյուտային թռիչք։ Որոշ ժամանակ անց նա կասկադյորային հնարքներ է կատարել, որով էլ հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։

1926 թվականին Ֆլորիդայում օդային հնարքներ կատարելիս օդային հոսանքը Բեսի Կոլմանին նետել է թռչող սարքի վրա, ինչի արդյունքում նա մահացել։

  • 1931 թվականին Չիկագոյի սևամորթ օդաչուները ամենամյա ավանդույթ են դարձրել նրա գերեզմանի վրայով կատարվող թռիչքներ։
  • 1977 թվականին աֆրոամերիկուհի օդաչուների խումբը ստեղծել է Բեսի Կոլմանի անվամբ ավիաակումբ։
  • 1992 թվականին Չիկագոյի համայնքապետարանը թողարկել է Բեսի Կոլմանի պատկերով նամականիշ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.womenshistory.org/education-resources/biographies/bessie-coleman
  5. http://web.archive.org/web/20200919040534/https://pioneersofflight.si.edu/content/bessie-coleman-becomes-first-licensed-african-american-pilot
  6. http://web.archive.org/web/20200812100511/https://earlyaviators.com/ecoleman.htm
  7. https://en.wikipedia.org/wiki/Langston_University
  8. https://www.womenofthehall.org/inductee/bessie-coleman/
  9. «Первая афроамериканская летчица Бэсси Колман». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  10. «Бесси Колман: первая чернокожая летчица». Апрель — женский журнал. Мода и стиль, женские тесты, новости о женщинах. (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսի Կոլման» հոդվածին։