(Translated by https://www.hiragana.jp/)
Բետո Օ’Ռուրկ - Վիքիպեդիա Jump to content

Բետո Օ’Ռուրկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետո Օ’Ռուրկ
անգլ.՝ Beto O'Rourke
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան (1995)[1], Էլ Պասոյի ավագ դպրոց[1] և Woodberry Forest School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործադիր տնօրեն, երաժիշտ, գործարար և գրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[2] (52 տարեկան)
Ծննդավայր Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Robert Francis O'Rourke
Հայր Pat O'Rourke?
Մայր Melissa O'Rourke?
Ամուսին Amy O'Rourke?
 
Կայք՝ betoorourke.com
 
Ինքնագիր Изображение автографа

Բետո Օ’Ռուրկ (անգլ.՝ Beto O'Rourke, սեպտեմբերի 26, 1972(1972-09-26)[2], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի պետական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի սեպտեմբերի 26-ին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում՝ Փեթ Օ’Ռուրկի (1942-2001) և Մելիսա Օ’Ռուրկի ընտանիքում։

Հայրը երկար ժամանակ աշխատել է Էլ Պասոյում որպես դատավոր, եղել է Տեխասի նահանգապետ Մարկ Ուայթի օգնականը, Տեխասում գլխավորել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնի 1984 և 1988 թվականներին կայացած նախագահական քարոզարշավները։ 1990 թվականների սկզբին փոխել է կուսակցական պատկանելությունը և մի քանի անգամ անհաջող մասնակցել է ընտրություններին։ Դարձել է դժբախտ պատահարի զոհ։ Ֆրեդ Կորտեն Էլ Պասոյում ուներ կահույքի մեծ խանութ, որը փակվել է 2017 թվականին։

Էլ Պասոյում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բետո Օ’Ռուրկը ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում։ Անգլիական գրականության արվեստի բակալավրի աստիճան ստանալով՝ Բետոն վերադարձել է հայրենի քաղաք։

1990 թվականներին քրեական պատասխանատվության է ենթարկվել Էլ Պասոյի Տեխասի համալսարանի տարածքում կողոպուտի համար, ինչպես նաև ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, սակայն երկու դեպքում էլ ազատության մեջ է մնացել[3][4]։

1999 թվականին Բեթո Օ’Ռուրկը ընկերների հետ հիմնել է Stanton Street Technology ինտերնետ-ընկերությունը։ 2005 թվականից մինչև 2011 թվականը եղել է Էլ Պասոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ 2013 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ է դարձել Տեխասի 16-րդ ընտրատարածքից[5][6]։ 2017 թվականի հունվարին Բետո Օ’Ռուրկը դեմ է արտահայտվել Մեքսիկայից ապրանքների 20 % հարկ սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարին, քանի որ դա խիստ բացասաբար կանդրադառնա Էլ Պասոյի վրա, որտեղ յուրաքանչյուր չորրորդ բնակիչը կապված է այդ հարևան երկրի հետ առևտրի հետ[7]։

2018 թվականի ընտրություններում եղել է ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության թեկնածուն Տեխասի նահանգից սենատորի պաշտոնի համար, 48 %-ով պարտվել է գործող սենատոր, հանրապետական Թեդ Քրուզին՝ 51 %-ով[8]։

2019 թվականի մարտի 14-ին հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածություն առաջադրելու մասին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=O000170
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Beto O'Rourke - Candidate for U.S. President, Republican Nomination - Election 2012». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Democrat Beto O'Rourke looking at a U.S. Senate campaign | The Texas Tribune
  5. Juarez's Biggest Booster Is An Irish-American Congressman
  6. Beto O'Rourke, Marijuana Legalization Supporter, Beats Rep. Silvestre Reyes (UPDATE) | HuffPost
  7. Республиканцы не приняли идею Трампа о 20%-ном налоге на товары из Мексики – ВЕДОМОСТИ
  8. Ted Cruz Defeats Beto O’Rourke for Senate in Texas
  9. Will Weissert, ALEX, Ra Jaffe (2019 թ․ մարտի 15). «O'Rourke begins 2020 bid with big crowds, centrist message». AP NEWS. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետո Օ’Ռուրկ» հոդվածին։