(Translated by https://www.hiragana.jp/)
Բրեդ Սմիթ - Վիքիպեդիա Jump to content

Բրեդ Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեդ Սմիթ
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1994(1994-04-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Penrith
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Բրեդլի Շոն Սմիթ (անգլ.՝ Bradley Shaun Smith, ապրիլի 9, 1994(1994-04-09)[1], Penrith), ավստրալիացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Սիեթլ Սանդերս» ֆուտբոլային ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ծնվել է Ավստրալիայում, սակայն 14 տարեկանում տեղափոխվել է Անգլիա[2]։ Երբ նա հանդես է եկել տեղական սիրողական ակումբում, նրան նկատել են «Լիվերպուլ»-ի սկաուտները և հրավիրել իրենց ակումբ։ 2013 թվականին Բրեդը հայտնվել է ակումբի հայտացուցակում։ Դեկտեմբերի 29-ին Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ջո Ալլենին[3]։ 2014 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Սմիթը կարճաժամկետ վարձակալության է տրվել «Սուինդոն Թաուն»-ում[4]։ Օգոստոսի 9-ին «Սկանտորպ Յունայթեդ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիական առաջին լիգայում[5]։ Հոկտեմբերի կեսին «Լիվերպուլ»-ը Բրեդին հետ է վերադարձրել[6]։

2016 թվականի ամռանը Սմիթը տեղափոխվել է «Բորնմութ»՝ կնքելով քառամյա պայմանագիր[7]։ Տրանսֆերի գումարը կազմել է 3 միլիոն £[8]։ Նոյեմբերի 27-ին Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[9]։ 2018 թվականի օգոստոսի 8-ին Սմիթը վարձակալության է վերցվել MLS «Սիեթլ Սաունդերս» ակումբի կողմից[10][11]։ ԱՄՆ գլխավոր լիգայում նորամուտ է ունեցել «Դալլաս»-ի դեմ խաղում[12]։ 2019 թվականի հուլիսի 31-ին «Սաունդերս»-ը և «Բորնմութ»-ը համաձայնեցրել են նրա պայմանագրի երկարացումը մինչև 2019 մրցաշրջանի ավարտ[13][14]։ Նոյեմբերի 10-ին Սմիթը մասնակցել է MLS 2019 գավաթի մրցաշրջանին, որտեղ «Սիեթլ»-ը 3:1 հաշվով հաղթել է «Տորոնտո»-ին և դարձել է ամերիկյան լիգայի չեմպիոն առաջին ավստրալիացին[15]։ 2020 թվականի հունվարի 30-ին Սմիթը վարձակալության է մեկնել Չեմպիոնշիփի «Կարդիֆ Սիթի» ակումբ՝ 2019/20 մրցաշրջանի մնացած հատվածում[16][17]։ Ուելսի կազմում նորամուտը նշել է հունիսի 21-ին՝ «Լիդս Յունայթեդ» ակումբի դեմ խաղում։ Հունիսի 25-ին վարձակալությունը երկարացվել է COVID-19 համավարակի պատճառով[18]։ Օգոստոսի 5-ին Սմիթը հեռացել է «Բորնմութ»-ից պայմանագրի ժամանակը լրանալու պատճառով[19]։

2020 թվականի սեպտեմբերի 17-ին Սմիթը վերադարձել է «Սիեթլ Սաունդերս»՝ կնքելով մշտական պայմանագիր[20][21]։ 2021 թվականի ապրիլի 24-ին «լոս Անջելես»-ի դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սաունդերս»-ի կազմում[22]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Անգլիայի պատանեկան հավաքականի կազմում (ծնողների շնորհիվ իրավունք է ստացել հանդես գալ) Սմիթը մասնակցել է Մեքսիկայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։

2014 թվականին Բրեդը Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հայրենիքում հանդես գալու հրավեր է ստացել[2]։ Սեպտեմբերի 4-ին Բելգիայի հավաքականի հետ ընկերական խաղում Սմիթը նորամուտն է նշել Ավստրալիայի հավաքականում[23]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Սիեթլ Սաունդերս»
  • MLS չեմպիոն (MLS գավաթակիր)՝ 2019

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Daniel Garb (2013 թ․ դեկտեմբերի 28). «Socceroos could enter fight with England over Liverpool defender Brad Smith's eligibility». Herald Sun (անգլերեն). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Челси VS. Ливерпуль 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 29.
  4. «Swindon: Brad Smith and Jordan Turnbull sign loan deals». BBC Sport (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Суиндон Таун VS. Сканторп Юнайтед 3:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 9.
  6. «Brad Smith: Liverpool recall Swindon Town's on-loan defender». BBC Sport (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  7. ««Борнмут» купил у «Ливерпуля» Брэда Смита». sports.ru. 2016 թ․ հուլիսի 27.
  8. Neil Perrett (27th July 2016). «AFC Bournemouth: Smith set to complete £3million move to Cherries». Bournemouth Echo (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Арсенал Лондон VS. Борнмут 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 27.
  10. «Sounders FC acquires Brad Smith on loan from AFC Bournemouth». Seattle Sounders FC (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «Bournemouth: Brad Smith joins Seattle Sounders on loan». BBC Sport (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  12. «Sounders FC storms to fifth straight victory over Western Conference leader FC Dallas at CenturyLink Field». Seattle Sounders FC (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Sounders FC and AFC Bournemouth agree to extend loan of Brad Smith». Seattle Sounders FC (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  14. Dylan Butler (2019 թ․ հուլիսի 31). «Brad Smith loan extended to end of 2019 MLS season». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  15. Zac Rayson (2019 թ․ նոյեմբերի 12). «Socceroo Brad Smith just made history in the US. He could play in the Premier League in two weeks». Fox Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «Done Deal | City sign Brad Smith on loan». Cardiff City F.C. (անգլերեն). 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  17. «Cardiff City: Bournemouth full-back Smith joins Bluebirds on loan». BBC Sport (անգլերեն). 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  18. «Smith Extends Cardiff City Loan». AFCB (անգլերեն). 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «Smith Leaves Club as Contract Ends». AFCB (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. «Sounders FC signs defender Brad Smith». Seattle Sounders FC (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. Jason Le Miere (2020 թ․ սեպտեմբերի 17). «Seattle Sounders sign MLS Cup champ Brad Smith on permanent deal». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. «MATCH RECAP: Sounders FC secures road point with 1-1 draw at LAFC». Seattle Sounders FC (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 24. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  23. «Бельгия VS. Австралия 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդ Սմիթ» հոդվածին։