Բևեռային շրջան
Բևեռային շրջան, մոլորակի մակերևույթի վրա երևակայական գիծ, զուգահեռական, որի լայնությունից վեր (հասարակածից հեռու) լինում է բևեռային ցերեկ և բևեռային գիշեր։ Բևեռային շրջան կարող է գոյություն ունենալ միայն այն մոլորակում, որն ունի պտտման առանցք։ Բևեռային շրջանների լայնությունը որոշվում է մոլորակի պտտման առանցքի թեքության անկյունով. բևեռի լայնությունից (90°) հաշվում են մոլորակի առանցքի թեքությունը աստիճաններով։
Բևեռային շրջան կա և՛ Հյուսիսային կիսագնդում, և՛ Հարավային կիսագնդում։ Բևեռային շրջանի լայնության վրա ձմեռային արևակայության օրը (տվյալ կիսագնդում)[1], կեսօրին սկավառակի կենտրոնական կետը հպվում է հորիզոնի գծին։ Մոլորակի բևեռային շրջանից մինչև աշխարհագրական բևեռն ընկած է աշխարհագրական գոտին։
Երկրի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի վրա բևեռային շրջանները տեղակայված են ± 66°33′44″ լայնության վրա։ Հյուսիսային բևեռային շրջանից մինչև Հյուսիսային բևեռն ընկած հատվածն անվանում են «Անդրբևեռաշրջան»։
Շնորհիվ աստղագիտական ռեֆրակցիայի և այն հանգամանքի, որ Արեգակը մակերևույթից դիտարկվում է ոչ թե որպես կետավոր օբյեկտ, այլ սկավառակ[2], Երկրի վրա գոյություն ունի երկու գոտի 53 կմ լայնությամբ, որտեղ կա բևեռային ցերեկ, սակայն չկա բևեռային գիշեր։ Հյուսիսային գոտում է գտնվում Կանդալակշա քաղաքը։
Մեկ կիսագնդում կարելի է առանձնացնել բևեռային շրջանի լայնության երկու կետ։ 65,392 լայնության վրա բևեռային ցերեկը տևում է մեկ օր Հյուսիսային կիսագնդում հունիսի 22-ին, իսկ Հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 22-ին, սակայն բևեռային գիշեր դեռ չի լինում. տարվա ամենակարճ օրը տևում է 3 ժամ 1 րոպե։ Եթե որևէ վայրում ցերեկվա նվազագույն տևողությունը տարվա ընթացքում չի գերազանցում 3 ժամը, ապա ակնհայտ է, որ այնտեղ բևեռային ցերեկ արդեն կա։ Կան քաղաքներ, որտեղ նկատվում է բևեռային ցերեկ, սակայն չկա բևեռային գիշեր։ Այդպիսիք են՝ Ռովանիեմի, Ուելեն, Տուրուխանսկ, Վարզուգա, Սալեխարդ, Լաբիտնանգի և այլն։
67,727 լայնության վրա, որտեղ բևեռային գիշերը տևում է մեկ օր Հյուսիսային կիսագնդում դեկտեմբերի 22-ին, իսկ Հարավային կիսագնդում՝ հունիսի 22-ին, բևեռային ցերեկն արդեն տևում է 42 օր, հունիսի 1-ից մինչև հուլիսի 13-ը կամ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը։ Եթե որևէ վայրում բևեռային ցերեկը տևում է տարվա մեջ 1-41 օր, ապա ակնհայտ է, որ այնտեղ բևեռային գիշեր դեռ չի լինում։
Այսպիսի անհամաչափությունը բացատրվում է երեք պատճառով.
- Երկիրը գունդ է, և նրա տեսանելի մակերեսը դիտողից փակում է երկնային մակերևույթի կեսից ավելին,
- մթնոլորտի բաղադրությունը ընդարձակում է ցերեկվա տեսանելի տևողությունը,
- բևեռային ցերեկվա և բևեռային գիշերվա մեջ ընդգրկվում է հորիզոնի նկատմամբ ոչ թե Արևի կեսը, այլ Արևն ամբողջությամբ, որն ունի անկյունային տրամագիծ մոտավորապես 32 անկյունային րոպե։
Միևնույն ժամանակ, եթե նույնիսկ Արևի վերին հատվածը սահմանակցում է հորիզոնի անտեսանելի մասին, արդեն ցերեկ է, և հորիզոնից —18′-ից շատ իջնելու դեպքում թեև արդեն գիշեր է, սակայն Արևը կարող է տալ լրացուցիչ լուսավորություն. այն դեպքում, երբ այն կամ նրա մի հատվածը հորիզոնից վերև է, միշտ համարվում է ցերեկ։ Կարևոր գործոն է համարվում նաև մթնոլորտում լույսի ռեֆրակցիան (բեկումը), որն առավել ուժգին է դրսևորվում հորիզոնում։ Եթե աշխարհագրական տեսանկյունից արևի սկավառակն ամբողջությամբ հորիզոնի հետևում է, ապա ռեֆրակցիայի արդյունքում դիտողի համար այն դեռ ամբողջությամբ հորիզոնի վրա է։
Կարելի է առանձնացնել նաև ստվերային բևեռային շրջան, որը գտնվում է հասարակածից 66,34°-ի վրա։ Հյուսիսայինի դեպքում հունիսի 22-ի կեսգիշերին Արևը առաջացնում է ստվեր, այսինքն՝ ամբողջությամբ չի անցնում հորիզոնի հետևը։
Ներկայումս Երկրի առանցքի թեքությունը դանդաղորեն փոքրանում է, և բևեռային շրջաններն աստիճանաբար տեղաշարժվում են դեպի մոտակա բևեռը` ավելի հեռանալով հասարակածից։ Ձմեռային արևակայության օրը հյուսիսային բևեռային շրջանի լայնության վրա Արևը չի ծագում (հարավային լայնության վրա` մայր չի մտնում) որոշակի ժամանակ, իսկ ամառային արևակայության օրը՝ ընդհակառակը։ Բևեռին մոտ այդ երևույթներն ավելի տևական են, մասնավորապես՝ բևեռներում բևեռային ցերեկն ու գիշերը տևում են համապատասխանաբար 189 և 176 օր։
Տիեզերական տարածությունում Երկրի անհամաչափ շարժման արդյունքում բևեռային շրջաններն անընդհատ տեղաշարժվում են, նրանց աշխարհագրական դիրքը կայուն չէ։ Փաստացի դրանք տեղաշարժվում են օրվա ընթացքում գրեթե 4 սմ, իսկ տարվա ընթացքում՝ 14,4 մ։ Ժամանակակից տեխնոլոգիական միջոցների օգնությամբ ցանկացած պահի կարելի է որոշել բևեռային շրջանների դիրքը։
Տարածքներ, որտեղով անցնում են բևեռային շրջանները
[խմբագրել | խմբագրել կոդը](Զրոյական միջօրեականից դեպի արևելք ուղղությամբ)
Հյուսիսային
Նորվեգիա — Նուրլան ադմինիստրատիվ-տարածքային միավոր,
Ֆինլանդիա — Լապլանդիա (նահանգ),
Ռուսաստան — Կարելիայի Հանրապետություն, Մուրմանսկի մարզ, Արխանգելսկի մարզ` Նենեցյան ինքնավար օկրուգ, Կոմի Հանրապետություն, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ, Կրասնոյարսկի երկրամաս, Յակուտիա, Չուկոտկայի ինքնավար օկրուգ,
Կանադա — Յուկոն (Կանադայի տարածք), Նունավուտ,
Դանիա — Գրենլանդիա,
Իսլանդիա — Նորդուրլանդ Էյստրա։
Հարավային
Անտարկտիդա — Էնդերբի երկիր, Վիլհելմ 2-րդի երկիր, Մերի թագուհու երկիր, Ուիլկսի երկիր, Ադելի երկիր, Գևորգ 5-րդի երկիր։
Նշագծեր հյուսիսային բևեռի գծի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նորվեգիա, Saltfjellet (1937)
-
Ֆինլանդիա, Ռովանիեմի (1975)
-
Ռուսաստան, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգ
Մարսի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարս մոլորակն իր առանցքի շուրջը պտտվում է գրեթե այնպես, ինչպես Երկիրը. պտտման առանցքն ուղեծրի մակերևույթի հանդեպ թեքված է 25,19°-ով, որը գրեթե հավասար է երկրի առանցքի թեքությանը (23,45°): Դա նշանակում է, որ գիշերվա և ցերեկվա, ինչպես նաև տարվա եղանակների հերթափոխը Մարսի վրա ընթանում է գրեթե այնպես, ինչպես Երկրի վրա։ Բևեռային շրջանի դիրքը ևս գրեթե համընկնում է` մոտ 64.81 լայնություն։ Բացի այդ, Արևից մեծ հեռավորություն ունենալու արդյունքում նրա տեսանելի անկյունային չափերը Մարսի վրա ավելի փոքր են, քան Երկրի վրա, և այն լայնությունը, որտեղ կարելի է տեսնել բևեռային ցերեկը և բևեռային գիշերը, ևս քիչ է տարբերվում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հյուսիսային կիսագնդում` ձմեռային արևակայություն, հարավային կիսագնդում` ամառային
- ↑ на Земле угловой диаметр Солнца — ≈31′55.9″ (այն միշտ փոփոխվում է, տես օրինակ` http://www.wolframalpha.com/input/?i=angular+diameter+of+the+sun