Գենադի Անտոնյուկ
Գենադի Անտոնյուկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1979 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 13, 2007 (28 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան |
Գենադի Անտոնյուկ (ռուս.՝ Антонюк, Геннадий Васильевич, առավել հայտնի է որպես Գերտրուդա, հունվարի 2, 1979, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 13, 2007, Մոսկվա, Ռուսաստան), արտիստ, պարող, տրավեստի շոուի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենադի Անտոնյուկը ծնվել է 1979 թվականի հունվարի 2-ին Դոնի Ռոստովում, շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Ղրիմի մի փոքրիկ գյուղ։ Չավարտելով տասներորդ դասը՝ Անտոնյուկը ընդունվել է Սիմֆերոպոլի Մասնագիտական տեխնիկական ուսումնարանը, զուգահեռաբար սովորել է մոդելային գործակալությունում[1] «Մյուզիք-Սեյֆ» էստրադային պարի անսամբլում զբաղվել է պարով։ 1998 թվականին առաջնաելույթ է ունեցել բեմում՝ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» բեսթսելլերի հիման վրա գրված ժամանակակից բալետի ներկայացումում՝ խաղալով գլխավոր դեր[2]։
1998 թվականին ժամանել է Մոսկվա, որտեղ առաջին անգամ կանացի կերպարով հանդես է եկել «Երեք կապիկներ» գեյ բարում անցկաված «Միսս աշուն» մրցույթին։ Այս մրցույթում հաղթելուց հետո Գենադի Անտոնյուկը աշխատանքի հրավերներ է ստացել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի գիշերային ակումբներից՝ «Սև կարապ», «Քամելեոն», «Կենտրոնական կայան», «Շանս» և այլն[3][4][5]։
1999-2004 թվականներին Գենադի Անտոնյուկը «Դրախտի թռչուններ» տրավեստի-շոուի կազմում շրջագայել է Ռուսաստանում և հարևան երկրներում[6][7]։
Միևնույն ժամանակ, համագործակցել է ռուս արտիստների՝ Իրինա Պոնարովսկայայի և Ալլա Պուգաչովայի հետ[8], ինչպես նաև մասնակցել է Մարինա Խլեբնիկովայի[9], Ֆրիդայի և «Полиция нравов» խմբի տեսահոլովակների նկարահանումներին և համերգներին[10]։
2000 թվականին Անտոնյուկը պաշտոնապես ամուսնացել է։ Նրա խոսքով՝ «Ինձ պետք էր գրանցվել Մոսկվայում, իսկ նա ասում էր, որ իրեն պարզապես ամուսին է պետք»։ Հարցազրույցում Գենադին շարունակել է պատմել իր միասեռական հետաքրքրությունների մասին[11]։
2004-2006 թվականներին նկարահանվել է ռուսական հեռուստատեսային նախագծերում՝ «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալում և «Անտիդուռ» ֆիլմում։
2006 թվականի վերջին լուծարվել է «Դրախտի թռչուններ» տրավեստ-շոուն։ Ալկոհոլի չարաշահման հետևանքով Գենադիի առողջությունը վատացել է։ Այնուամենայնիվ, շարունակել է ելույթ ունենալ «Ռուսական Մադոննա» տրավեստի ծրագրում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի նոյեմբերի 13-ին, նրա մասնակցությամբ Հակադուռ ֆիլմի պրեմիերայից և կարճ հիվանդությունից հետո, Գենադի Անտոնյուկը մահացել է 28 տարեկանում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Լուրեր է տարածվել, որ արտիստը մահացել է ՄԻԱՎ-ից։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է թոքաբորբի սրումից։ Գենադի Անտոնյուկին հուղարկավորել են Սիմֆերոպոլ քաղաքի Աբդալ գերեզմանատանը։
Արտիստի հիշատակին պարբերաբար անցկացվում են երեկոներ և տրավեստի մրցույթներ։ 2009 թվականին տեղի է ունեցել «Կայսրուհի, թե Սայթաքած գեղեցկություն» խորագրով ինքնակենսագրական ֆիլմի պրեմիերան։ 2009 թվականի աշնանը մեծ էկրանին լույս է տեսել ողբերգական պատմություն ռուսական տրավեստի ճակատագրի մասին «Զվարթ մարդ» ֆիլմը։ Գենադի Գերտրուդի դերը խաղացել է երիտասարդ ռուս դերասան Իվան Նիկոլաևը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենադի Անտոնյուկը հայտնի է դարձել Գերտրուդի կերպարով։
2004 թվականին համառուսաստանյան տրավեստի մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը և ստացել հանդիսատեսի համակրանքի մրցանակը[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004, Միսս Տրավեստի Ռուսաստան՝ 2004(չաշխատող հղում)
- 2005, Մի ծնվիր գեղեցիկ՝ Փոքրիկ Մո
- 2007, Անտիդուռ
- 2009, Կայսրուհի, թե սայթաքած գեղեցկություն Արխիվացված 2020-07-23 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Гертруда: «Мои платья достанутся начинающим трансухам…»
- ↑ История коллектива современного танца «Мьюзик-сейф»
- ↑ «Аборт — жизнь начинается»: Интервью Геннадия Антонюка для интернет-портала gay.ru
- ↑ Время Новостей N°124, 16 июля 2001 года, статья "Искусство в перьях", Ольга Кузнецова
- ↑ «История "Гей Движения 2001" — в Московском Дворце Молодёжи состоялось грандиозное травести выступление "Легенды Осени"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Ежедневная газета Латвии "Час" № 296 (715) вторник, 21 декабря 1999 статья «В джазе только мальчики» о рижских гастролях(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ «Вести сегодня» № 10 от 12 января 2006 года "Райские птички прилетели". О гастролях в Риге(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ День Информационное агентство Удмуртии статья «Когда ломается каблук» 2004 г., интервью Гертруды и Зазы Наполи
- ↑ Клип Марины Хлебниковой «Стаканчик брэнди» в съёмках участвовали российские травести Гертруда, Мулатка, Заза Наполи
- ↑ Клипы совместная работа певицы Фриды, поп-группы «Полиция нравов» и травести-шоу «Райские птицы»
- ↑ Гертруда. «Мои платья достанутся начинающим трансухам…»
- ↑ ВGayNews.ru электронный журнал 15.10.2004 г. интервью с Вацлавом Нуаре о конкурсе Мисс Травести России 2004(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 2 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 13 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Բեմական կեղծանուններ
- ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացածներ
- Ռուս դերասաններ