Գերմանական կայսրության 12-րդ բանակ
Գերմանական կայսրության 12-րդ բանակ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | German Empire field army? |
Երկիր | Գերմանական ռայխ |
Ենթարկոում | Q24256408? |
Մտնում է | Գերմանական կայսրական բանակ |
Ճակատամարտեր | Առաջին համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | հոկտեմբերի 9, 1916 |
Գերմանական կայսրության 12-րդ դաշտային բանակ (գերմ.՝ 12. Armee), գերմանական բանակ, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի փետրվարի 9-ին գվարդիական պահեստային կորպուսի հիման վրա ստեղծվեց Գալվիցի բանակների խումբը։ Վերջինիս հրամանատար Մակս ֆոն Գալվիցը ստացավ հրամանատարի կոչումը նույն թվականի մարտի 18-ին։ 1915 թվականի օգոստոսի 7-ին Գալվիցի բանակային խմբավորումը վերակազմավորվեց և դարձավ 12-րդ բանակային կորպուս։
12-րդ բանակը մասնակցել է 1915 թվականին Արևելյան ռազմաճակատում մեծ հարձակմանը՝ հաղթահարելով Վիսլուի ռազմական գիծը հուլիսի 22-ին։ Ռուսական կայսրության 4-րդ բանակի տակտիկական հարձակման հետևանքով թողել է Իվանգորոդը՝ զուգահեռ հեռացնելով զորքերը Վարշավայից։ Նույն թվականի օգոստոսի 4-5-ին գերմանացիները մտնում են Վարշավա։
1915 թվականի սեպտեմբերի 22-ին 12-րդ բանակը տեղափոխվում է Սերբիա՝ օգնության հասնելով 11-րդ բանակին։ 1915 թվականի սեպտեմբերի 29-ին շտաբը տեղափոխվում է Լիդու։ 1916 թվականի հոկտեմբերի 9-ին բանակը կազմալուծվեց, իսկ ֆոն Գալվիցը ստանձնեց 8-րդ բանակը։
Հրամանատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակս ֆոն Գալվից (օգոստոսի 7 - սեպտեմբերի 22, 1915)
- Մակս ֆոն Ֆաբեկ (սեպտեմբերի 22, 1915 - հոկտեմբերի 6, 1916)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cron, Hermann (2002). Imperial German Army 1914-18: Organisation, Structure, Orders-of-Battle [first published: 1937]. Helion & Co. ISBN 1-874622-70-1.(անգլ.)
- Ellis, John; Cox, Michael (1993). The World War I Databook. Aurum Press Ltd. ISBN 1-85410-766-6.(անգլ.)