(Translated by https://www.hiragana.jp/)
Գողություն՝ իտալական ձևով (ֆիլմ, 2003) - Վիքիպեդիա Jump to content

Գողություն՝ իտալական ձևով (ֆիլմ, 2003)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գողություն իտալական ձևով
անգլ.՝ The Italian Job
Երկիր ԱՄՆ
 Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, մարտաֆիլմ և միստիկ ֆիլմ
ՀիմքԳողություն՝ իտալական ձևով
Թվականնոյեմբերի 13, 2003[1] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖ․ Գարի Գրեյ[2][3][4][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան և Դոնալդ դե Լայն
Սցենարի հեղինակԴոննա Փաուերս և Թրոյ Քենեդի Մարտին
ԴերակատարներՄարկ Ուոլբերգ[2][5][6][…], Շարլիզ Թերոն[2][5][6][…], Էդվարդ Նորթոն[2][5][6][…], Սեթ Գրին[2][5][6][…], Ջեյսոն Սթեթհեմ[2][5][6][…], Մոս Դեֆ[2][6][7], Դոնալդ Սաթերլենդ[2][5][6][…], Գրեգորի Սքոթ Քամինս[5][7], Ֆրենկի Ջի[2][5][7], Քելլի Բրուք[5][7], Շոն Ֆեննինգ[5][8], Սքոթ Էդսիթ[7], Օլեկ Կրուպա[7], Սայմոն Ռի[7], Գրանտ Շոու[7] և Օսկար Նունյես[7]
ՕպերատորՈւոլլի Փֆիսթեր
ԵրաժշտությունՋոն Փաուել
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրԼոս Անջելես և Վենետիկ
ԿինոընկերությունParamount Pictures[4] և Դոնալդ դե Լայն
Տևողություն111 րոպե[9]
Բյուջե60 000 000 դոլար[10]
Շահույթ176 070 171 $[10]
Պաշտոնական կայքէջ
 The Italian Job (2003 film) Վիքիպահեստում

«Գողություն իտալական ձևով» (անգլ.՝ The Italian Job), ռեժիսոր Ֆելիքս Գարի Գրեյի արկածային մարտաֆիլմը, 1969 թվականի ֆիլմի վերարտադրությունը՝ Մարկ Ուոլբերգի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմը ստացել է PG-13 վարկանիշ։

Ֆիլմի գործողությունները սկսվում են Վենետիկում «առաջնորդ» Ջոն Բրիջերի և նրա աղջիկ Ստելլայի հեռախոսազրույցով։ Նա ասում է աղջկան, որ սա իր «վերջին գործն է»։ Ջոնը հանդիպում է «կազմակերպիչ» Չարլիի հետ առաջիկա կողոպուտը քննարկելու համար։ Ջոնն ու Չարլին լավ ընկերներ են և հարգում են միմյանց։

Չարլին պլանավորում և անցկացնում է լավ մտածված և արագ կողոպուտ՝ կապված մեծաքանակ ոսկե սալիկների յուրացման հետ։ Այս տեսարանում հանդիպում են խմբի մնացած անդամները։ Սթիվը համարվում է «ներսի մարդ», Սիրունիկ Ռոբը՝ պրոֆեսիոնալ վարորդ, Ձախ ականջը՝ պայթուցիկի մասնագետ, իսկ Լայլը (որը հետո պահանջում է «Նափսթեր» մականունը)՝ տեխնիկայի (հիմնականում՝ համակարգչային) մասնագետ։ Հենց Ջոնը իր հերթին պրոֆեսիոնալ չհրկիզվող պահարանի կողոպտիչ է։ Կողոպուտը կատարված է փայլուն կերպով, և սկսվում է տոնումը, բայց ոգևորությունը կարճ է տևում։ Սթիվը փաստորեն դավաճան է և ունի իր պլանները ոսկու հաշվով (մեկ վեցերորդ մասը նրան քիչ է թվում). նա առևանգում է ամբողջ ոսկին՝ սպանելով Բրիջին։ Խմբի բոլոր անդամներին մահացած համարելով՝ նա հեռանում է։ Բայց բոլորը, բացի Ջոնից, կենդանի են մնում և պատրաստվում են վրեժի։

Ֆիլմի գործողությունները շարունակվում են ԱՄՆ-ում, որտեղ Ստելլան, հորից ժառանգելով պահարաններ բացելու հմտությունները, օգտագործում է իր փորձը օրինական նպատակներով՝ օգնելով ոստիկանությանը բացել անհրաժեշտ պահախցիկներ։ Չարլին հավաքագրում է Ստելլային խումբ, և նրանք պատրաստում են Սթիվին կողոպտելու պլան, որպեսզի վրեժ լուծեն։ Իրադարձությունները շարունակվում են Լոս-Անջելեսում, որտեղ ապրում է Սթիվը։ Գործը բարդանում է ուկրաինական մաֆիայի միջամտության հետևանքով։

Պլանը հիմնված է նրա վրա, որ խումբը «կոտրում» է տրանսպորտի կառավարման ցանցը։ Խումբը իր համար կազմակերպում է «կանաչ ալիք» և ուշացնում է ոսկով բեռնված գանձիչ բեռնատարներին այնտեղ, որտեղ իրենց հարմար է։ Քաղաքի նշանակված կետում բեռնատարը կանգնում է և ուղղորդված պայթյունից հետո կորում ստորգետնյա հաղորդակցության համակարգեր, որտեղ նրան սպասում են կողոպտիչները։ Ոսկին բեռնվում է հատուկ սարքավորված երեք Mini Cooper մեքենաների մեջ, և կողոպտիչները փախչում են մետրոյի և քաղաքի կոյուղու միջոցով։ Վերջում Սթիվը հասնում է նրանց, ովքեր գողացել են իր ոսկին, բայց Չարլին դա էլ է նախատեսել։ Այստեղ Սթիվին սպասում են հաշվերհարդարի պատրաստվող ուկրաինական մաֆիայի ներկայացուցիչները։ Խումբը տոնում է գործի հաջողությունը, որն իրենց բերեց 27 000 000 ԱՄՆ դոլար։

Դերասան Դեր
Մարկ Ուոլբերգ Չարլի Քրոքեր
Շարլիզ Թերոն Ստելլա Բրիջեր
Էդվարդ Նորթոն Սթիվ Ֆրազելլի
Դոնալդ Սազերլենդ Ջոն Բրիջեր
Ջեյսոն Սթեթհեմ Ռոբ
Սեթ Գրին Լայլ
Մոս Դեֆ Ձախ ականջ
Օլեկ Կրուպա Մաշկով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գողություն՝ իտալական ձևով (ֆիլմ, 2003)» հոդվածին։