(Translated by https://www.hiragana.jp/)
Գոտի - Վիքիպեդիա Jump to content

Գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոտի (այլ կիրառումներ)

Գոտի, կամար, քամար (պահլավերեն՝ կամար), զգեստի հավելվածք' մեջքին կապելու համար։ Կրում են և տղամարդիկ, և՛ կանայք։ Հայաստանի մի շարք վայրերից (Լճաշեն, Հաղպատ, Սանահին ևն) պեղումների միջոցով գտնվել են բրոնզի դարի բրոնզե լայն, մարդկանց և առասպելական կենդանիների պատկերներով, բուսական ու երկրաչափական նախշերով, որսի և այլ տեսարաններով զարդանախշված Գոտիներ, որոնց 3—19 սմ լայնությամբ թիթեղներն ամրացվել են կաշվե ամուր ժապավենի վրա։ Հիշյալ Գոտիների լայնությունից ենթադրվում Է, որ նրանք ունեցել են նաև պաշտպանական նշանակություն։ Հայաստանում Գոտիները պատրաստվել են բրդե և մետաքսե հյուսվածքներից, կտորից, կաշվից, կաշեգոտու կամ կտավե ժապավենի վրա արծաթի և այլ մետաղների արծնապատ, ոսկեզօծ, անգին քարերով ընդելուզված վերադիր հավելումներով ևս։ Արծաթե, ոսկեզօծ, ակնե–ղենով զարդարված զուգաթելի եղանակով Բրոնզե գոտու հատված (Մեծամոր, մ․ թ ա․ II հազարամյակի վերջ) պատրասաված Գոտիները տարածված էին հիմնականում Վասպուրականում, իսկ արծաթե մեծ ճարմանդով, վերադիր ուռուցիկ բուսանախշերով կամ արծնապատ զարդանախշերով կաշվե Գոտիները՝ Սյունիքում և Արցախում։ Շատ վայրերում գործածել են ձուլածո տախտակներով արծնապատ, սևադապատ կամ փորագիր նախշերով Գոտիներ։ Մետաքսաթելից կանացի Գոտիներ (3—4 սմ լայնությամբ, 3— 3,20 մ երկարությամբ) պատրաստվել են Բարձր Հայքում։ Հյուսված են դեղին և կարմիր, եզրերը՝ նաև սպիտակ և կանաչ մետաքսաթելերով, նախշազարդված «կենաց ծառի» զանազան տարբերակներով (երբեմն 5 տարբերակ մեկ Գոտիի վրա), կենցաղային առարկաների (մկրատ, սափոր, մաքոք ևն), եկեղեցու, խորանի, գմբեթի ևնի պատկերներով։ Բրդյա կտորից կարված լայն Գոտիի մեջ պահել են զենք, դրամ, ծխախոտի քսակ, թանաքաման- կաղամար ևն։ Գոտին օգտագործվել է նաև որպես զարդ, համարվել քաջության, իշխանության, հասունության խորհրդանիշ։ Նրա նյութը, արժեքը, չափերը և նախշերը համարվել են նյութական կարողության չափանիշ։ Որպես Գոտիներ ծառայում էիև նաև մևտաքսի կտորից կամ բրդի թելից հյուսած լայն ու շուրջ 3—4 մ երկարությամբ, միագույն կամ նախշազարդ շալերը, որոնք ըստ լայնքի մի քանի տակ ծալում և փաթաթում էիև գոտկատեղում։ Թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղակերտ, ադամանդակուռ Գոտիներ։ ժողովրդի մեջ ունևորները Գոտին կապել են հատկապես հանդիսավոր օրերին։ Գոտիին վերագրվել են մոգական հատկություններ, այն օգտագործվել է իբրև չարախափան հուռութ, բարենպաստ թալիսման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 161