(Translated by https://www.hiragana.jp/)
Դանիել Բարենբոյմ - Վիքիպեդիա Jump to content

Դանիել Բարենբոյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Բարենբոյմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունիսպ.՝ Daniel Barenboim
Ծնվել էնոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][…] (81 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Երկիր Արգենտինա,  Իսրայել,  Իսպանիա և  Պաղեստին
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և երաժշտական ղեկավար
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՄոցարտեում և Չիկիի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինElena Bashkirova?
Պարգևներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Էրնստ Ռյոյտերի մեդալ

Բրունո Կրայսկու պարգև

Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ

Վոլֆի մրցանակ արվեստի բնագավառում

Կայսերական մրցանակ

[5][6]

Լեոնի Սոնինգի մրցանակ

[7]
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[8]

Peace Prize of Hesse?

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[9]

Ֆրանկո Աբյատիի մրցանակ

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

[10]

Երուսաղեմի հրեական համալսարանի պատվավոր դոկտոր

[11]

Գյոթեյի ոսկե մեդալ

Բուբեր Ռոզենցվեյգի մեդալ

Գյոթեի մեդալ[12]
Գրեմմի

Հերբերտ ֆոն Կարաջանի անվան երաժշտական մրցանակ

[13]

Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ

[14]

Ռոբերտ Շումանի անվան մրցանակ

[15]

Հանս ֆոն Բյուլովի մեդալ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Կուլտուրգրոշեն

[16]

Ուրանիա շքանշան

Կոնրադ Ադենաուերի մրցանակ

[17]

Բրյուսելի ազատ համալսարանի պատվավոր դոկտոր

[18]

Բեռլինյան արջ

diamond Konex award?

[19]

Echo Klassik մրցանակ՝ տարվա դիրիժորի համար

Echo Klassik մրցանակ՝ տարվա դիրիժորի համար

Բեռլինի պատվավոր քաղաքացի

[20]

Մարիոն Դյոնհոֆի մրցանակ

և

Classic Brit Awards?

Կայքdanielbarenboim.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Daniel Barenboim Վիքիպահեստում

Դանիել Բարենբոյմ (գերմ.՝ Daniel Bahrenbäum, նոյեմբերի 15, 1942(1942-11-15)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի և իսրայելցի դիրիժոր, դաշնակահար։ Սերում է Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքում։ Բնակվում է Բեռլինում։

Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երաժշտության նրա առաջին և միակ ուսուցիչներն էին ծնողները, որոնք երկուսն էլ դաշնակահարներ էին։ Հոր՝ Էնրիկե Բարենբոյմի (1913-1998) մի շարք սաներ հետագայում դարձել են հայտնի երաժիշտներ։ Առաջին անգամ համերգով հանդես է եկել ծննդավայրում՝ յոթ տարեկան հասակում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։

1954 թվականին մեկնել է Զալցբուրգ, որտեղ դիրիժորական արվեստ է սովորել Իգոր Մարկևիչի մոտ։ Այդուհանդերձ սկսվել է նրա համերգային գործունեությունը։

1975-1989 թվականներին ղեկավարել է Փարիզի նվագախումբը։

1991-2006 թվականներին ղեկավարել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։

1992 թվականից նաև վարում է Բեռլինի պետական օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։

2006 թվականից Միլանի «Լա Սկալա» հռչակավոր օպերային թատրոնում աշխատել է որպես հրավիրված դիրիժոր, իսկ 2011 թվականից՝ գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար։

Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է. նաև ունի Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն։

Բարենբոյմը պաղեստինցիների իրավունքների սկզբունքային պաշտպան է։

1967-1973 թվականներին եղել է ամուսնացած անգլիացի թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի հետ, որի հետ ամուսնալուծության պատճառը վերջինիս հիվանդությունն էր։ 1980-ականներից ամուսնացած է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հետ, ում հետ ունեն երկու երեխա։

«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2014 թվականի մայիսի 13-ին Դանիել Բարենբոյմը համերգով հանդես է եկել Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բարենբոյմ» հոդվածին։