Դավիդ Ալբելդա
Դավիդ Ալբելդա իսպ.՝ David Albelda | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դավիդ Ալբելդա Ալիկես | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսպանիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1977[1][2][3][…] (47 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | , Վալենսիա | |||||||||||||||||
Հասակ | 181 | |||||||||||||||||
Քաշ | 77 | |||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Դավիդ Ալբելդա Ալիկես (իսպ.՝ David Albelda Aliqués, սեպտեմբերի 1, 1977[1][2][3][…], La Pobla Llarga, Ribera Alta, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբելդան իսպանական «Վալենսիայի» սան է։ Ժամանակին հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։
Վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում» և վերադարձել է այնտեղից 1998 թվականին։ Այդ ժամանակ ստացել է վնասվածք, բայց հիմնական կազմ կարողացել է տեղափոխվել, երբ «չղջիկները» պայմանագիր ստորագրեցին Բարահայի հետ։ 2003 թվականին Ալբալդան դարձավ «Վալենսիայի» ավագը։ Ավագի թևկապը ստացավ Սանտիագո Կանիսարեսից։
Ալբելդան Բարահայի, Վիսենթեի և Կանիսարեսի հետ «Վալենսիային» մեծ հաջողություններ բերեց։ Մարզիչը Ռաֆայլ Բենիտեսն էր։ Երեք մրցաշրջանում նրանք կարողացան վաստակել Իսպանիայի գավաթի 2 տիտղոս (2002 և 2004 թվականներին)։ Այդ ժամանակ կենտրոնական կիսապաշտպաններ Ալբելդան և Բարահան համարվում էին Եվրոպական ֆուտբոլի լավագույններից մեկը։
2007 թվականի դեկտեմբերին Ռոնալդ Կումանը տեղափոխվեց «Վալենսիա» որպես գլխավոր մարզիչ[4]։ Իսպանական լիգայի օրենքների համաձայն, Ալբելդան, անցկացրեց այդ ժամանակ 4 խաղ, բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողացավ տեղափոխվել ուրիշ իսպանական ակումբ, իսկ արտերկրից ընդհանրապես առաջարկ չի ստացել։
2008 թվականի ապրիլին, երբ հոլանդացի մարզիչը հեռացավ ակումբից, Ալբելդան վերդարձավ կազմ[5]։ Նրա առաջին խաղը ընդմիջումից հետո կայացել է Բարսելոնայի դեմ, որտեղ «չղջիկները» պարտվեցին 6։0 հաշվով, իսկ Ալբելդան այդպես էլ չկարողացավ օգնել թիմին դուրս գալու Լա Լիգայի վտանգավոր գոտուց։
Ալբելդայի հեռացման պատմությունից հետո կորցրեց կապիտանի թևկապը, բայց չնայած ամեն ինչի շարունակեց մնալ «Վալենսիայի» հիմնական կազմի խաղացող։
Ալբելդան «չղջիկների» կազմում հանդես է եկել մինչև 2012/2013 մրցաշրջանի ավարտը։ Ակումբի մարզիչը՝ Միրոսլավ Դկուկիչը, հայտարարեց, որ չի տեսնում Ալբելդային հիմնական կազմում[6], այդ պատճառով թիմը ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր չստորագրեց և Ալբելդան ստիպված եղավ հեռանալ ակումբից, որտեղ անցկացրեց 18 տարի[7]։ Ակումբում անցկացրել է 485 խաղ։
2013 թվականի օգոստոսին Ալբելդան որոշեց ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերա։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակցել է 1997 թվականի մանկապատանեկան հավաքականների առաջնությանը, որտեղ կարողացել է վաստակել արծաթե մեդալ։
- Նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում տոնել է Լիխտեյնշտեյնի դեմ խաղում (2։0, Վադուց)։
- Վերջին խաղը ազգային հավաքականում խաղացել է 2008 թվականի փետրվարի 6-ին։
Թիմային ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վալենսիա
- 2002 և 2004 թվականների Իսպանիայի չեմպիոն։
- 2008 թվականի Իսպանիայի գավաթի հաղթող։
- 1999 թվականի Իսպանիայի սուպերգավաթի հաղթող։
- 2004 թվականի ՈՒԵՖԱյի գավաթի հաղթող։
- 2004 թվականի ՈՒԵՖԱյի սուպերգավաթի հաղթող։
- 2000 և 2001 թվականների Չեմպիոնների լիգայի ֆինալիստ։
- 2000, 2006, 2010, 2011 և 2012 թվականների Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր։
- Ազգային հավաքական
- 2000 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[8] | Եվրոգավաթ[9] | Այլ[10] | Վերջնական | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վալենսիա | 1995/96 | 31 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 4 |
Վերջնական | 31 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 4 | |
Վալենսիա | 1997/98 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
1999/00 | 21 | 0 | 1 | 0 | 11 | 0 | 2 | 1 | 35 | 1 | |
2000/01 | 21 | 0 | 0 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2001/02 | 32 | 2 | 0 | 0 | 7 | 1 | 0 | 0 | 39 | 3 | |
2002/03 | 26 | 0 | 0 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 37 | 0 | |
2003/04 | 33 | 1 | 3 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 44 | 2 | |
2004/05 | 28 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 3 | 0 | 38 | 0 | |
2005/06 | 32 | 2 | 3 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 40 | 2 | |
2006/07 | 25 | 0 | 2 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2007/08 | 15 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |
2008/09 | 30 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 2 | 0 | 40 | 0 | |
2009/10 | 28 | 1 | 1 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 35 | 1 | |
2010/11 | 16 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 22 | 0 | |
2011/12 | 21 | 0 | 7 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
2012/13 | 18 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
Վերջնական | 351 | 6 | 27 | 0 | 100 | 2 | 7 | 1 | 485 | 9 | |
→ Վիլյառեալ | 1996/97 | 34 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 0 |
1998/99 | 35 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 2 | |
Վերջնական | 69 | 2 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 78 | 2 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 451 | 12 | 36 | 0 | 100 | 2 | 7 | 1 | 594 | 15 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Канисарес и Альбельда могут покинуть «Валенсию»
- ↑ Альбельда вернулся в основной состав «Валенсии»
- ↑ Джукич: не видел Альбелду в основном составе "Валенсии"
- ↑ Альбельда покинул "Валенсию" после 18 лет в клубе
- ↑ Кубок Испании.
- ↑ Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА, Кубок Интертото.
- ↑ Суперкубок Испании, Суперкубок УЕФА.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը worldfootball.net կայքում (անգլ.)
- Պրոֆիլը «Վալենսիա»յի կայքում Արխիվացված 2011-09-25 Wayback Machine
- Վիճակագրությունը ազգային հավաքականում Արխիվացված 2012-02-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ալբելդա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանիայում ծնվածներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Վիլյառեալի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ