(Translated by https://www.hiragana.jp/)
Դենհոլմ Էլիոթ - Վիքիպեդիա Jump to content

Դենհոլմ Էլիոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենհոլմ Էլիոթ
անգլ.՝ Denholm Elliott
Ծնվել էմայիսի 31, 1922(1922-05-31)[1][2][3][…]
ԾննդավայրԿենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էհոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրSanta Eulària des Riu, Իբիզա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1942)[5] և Մալվերն քոլեջ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան և թատրոնի դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Վիրջինիա ՄակՔեննա
Պարգևներ և մրցանակներ

Դենհոլմ Միտչել Էլիոթ (անգլ.՝ Denholm Mitchell Elliott, մայիսի 31, 1922(1922-05-31)[1][2][3][…], Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 6, 1992(1992-10-06)[1][2][3][…], Santa Eulària des Riu, Իբիզա, Balearic Islands, Balearic Islands, Իսպանիա)՝ բրիտանական թատրոնի, կինոյի և հեռուսատատեսության դերասան, BAFTA մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիոթը ծնվել է Լոնդոնում՝ Նինա Միտչելի և Մայլզ Լեյմեն Ֆարրա Էլիոթի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Մալվերնի քոլեջում, դերասանական հմտությունները ստացել է Դրամատիկական Արվեստի Արքայական Ակադեմիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Մեծ Բրիտանիայի Թագավորության ռազմաօդային կազմի անդամ և ծառայել իբրև հրաձիգ և ռադիոօպերատոր՝ Լեոնարդ Չեշիրի 76 ավիաջոկատում։ 1942 թվականի սեպտեմբերի 24-ի գիշերը նրա ռմբակոծ Handley Page Halifaxը, որը մասնակցում էր գերմանական սուզանավի դեմ հարձակմանը, հարված է ստանում և ընկնում Հյուսիսային ծովի մեջ՝ Զիլտից ոչ հեռու։ Էլիոթը և ավիաջոկատից ևս երկու հոգի ողջ են մնում։ Պատերազմի վերջին տարիները նա անցկացնում է Սիլեզիայի ռազմագերիների ճամբարում, ժամանման ընթացքում նա ստեղծում է սիրողական դրամատիկ ակումբ՝ «Անանուն խաղացողներ» անվանմամբ։ Պատերազմից հետո Էլիոթը հանդես է եկել լոնդոնյան Վեսթ Էնդ թատրոնում, The Guinea Pig (1946) և Venus Observed (1950) ներկայացումների մեջ, որտեղ նա եղել է Լոուրենս Օլիվյեի փոխարինողը։ 1950 թվականին նա խաղացել է Բրոդվեյի թատրոնում Ring Round the Moon պիեսում, իսկ նրա կինոգործունեությունը սկսվել է 1949 թվականին, «Հարգելի պարոն Պրոհակ»-ի մասնակցությամբ։ Այնուհետև հաջորդել են դերեր այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Դևիդ Լինի «Ձայնային խոչընդոտ», Լյուիս Մայլսթոուն «Նրանք, որոնք կլուծվեն», Լյուիս Հիլբերտի «Էլֆերը» ֆիլմերը, նրա համար բեկումնային է լինում աշխատանքը Կլայվ Դոնների «Միայն լավագույն» ֆիլմում։ 1970—1980 թվականների ընթացքում նրա դերերը ՝ «Տիկների տուն», «Սուրբ Ջեք» և «Ինդիանա Ջոնս», «Կորցրած տապանի փնտրտուքներով» ֆիլմերում արժանացել են բրիտանական կինոակադեմիայի անվանակարգերին, բացի այդ նա երեք տարի անընդմեջ արժանացել է BAFTA մրցանակի՝ երկրորդ պլանի դերերի լավագույն խաղի համար, որոնք եղել են «Փոխվել տեղերով» (1984 թ.), «Մասնավոր հանդիսավորություն» (1985 թ.) և «Նախագահական պաշտպանություն» (1986 թ.) ֆիլմերում։ Իր կարիերայի ընթացքում հեռուստատեսությունում և կինոմատոգրաֆիայում Էլիոթը խաղացել է ավելի քան 120 ֆիլմերում և սերիալներում։ 1988 թվականին դերասանական գործունեության համար նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

1987 թվականին Դենհոլմի մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ, սակայն նա շարունակում է աշխատել, նկարահանվում է մի քանի ֆիլմերում, շարունակում է Ինդիան Ջոնսի պատմությունը՝ «Ինդիանա Ջոնսը և վերջին խաչակրաց արշավանքը», գլխավոր դեր է մարմնավորում նաև Դևիդ Մեմետի «Կյանքը թատրոնում» (A Life in the Theatre) պիեսում։ Սա լինում է նրա վերջին թատերական ելույթը։ 1992 թվականի հոկտեմբերին Էլիոթ Դենհոլմը մահանում է տուբերկուլոզից, բարդացած ՁԻԱՀից, Իվիսայի իր տանը՝ Իսպանիայում:Նրա մարմինը դիակիզում են։ Սյուզան Էլիոթը՝ այրի կինը ստեղծում է Denholm Elliott Project հիշատակի բարեգործական հիմնադրամը, իսկ 1994 թվականին հրատարակում է «Quest For Love» վերնագրով գիրքը՝ Դենհոլմ Էլիոթի կյանքի և կարիերայի մասին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է երկսեռական, ամուսնացել է երկու անգամ։ 1954 թվականին նրա առաջին կինն է դառնում բրիտանացի դերասանուհի Վիրջինիա Մակկեննան, սակայն նոյեմբերին նրանք ամուսնալուծվում են, 1962 թվականին նա ամուսնացել է Սյուզան Ռոբինսոնի հետ, որից ունենում է երկու երեխա՝ տղան՝ Մարկը, և աղջիկը՝ Ջենիֆերը։ 2003 թվականին Ջենիֆերը վերջ է դնում իր կյանքին ինքնասպանությամբ։

Ընտրված ֆիլմացանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1949 ֆ Հարգելի պարոն Պրոհակ Dear Mr. Prohack Օսֆալդ Մորֆրի
1952 ֆ Ձայնային խոչընդոտ (ֆիլմ) The Sound Barrier Քրիստափոր Ռիջֆիլդ
1953 ֆ Դաժան ծովը (ֆիլմ) The Cruel Sea Մորելլ
1954 ֆ Վարձով կյանք (ֆիլմ, 1954) Lease of Life Մարտին Բլեյք
1955 ֆ Գիշեր, որում ինձ վիճակված է մեռնել (ֆիլմ) The Night My Number Came Up ՄաքՔենզի
1964 ֆ Միայն լավագույնը (ֆիլմ) Nothing But the Best Չարլի Պրինս
1965 ֆ Առնետ թագավորը (ֆիլմ) King Rat Լեյտենանտ Լարկին
1968 ֆ Գիշեր, երբ սկսեցին Մինսկի հիմնադրումը (ֆիլմ) The Night They Raided Minsky's Вэнс Фаулер
1968 ֆ Ճայ (ֆիլմ, 1968) The Sea Gull Եվգենի Սերգեյևիչ Դորն
1970 ֆ Չափազանց ուշ է, հերոս (ֆիլմ) Too Late the Hero Կապիտան հորնսբի
1971 ֆ Հանուն սիրո (ֆիլմ, 1971) Quest for Love Թոմ Լյուիս
1973 ֆ Տիկնիկների տունը (ֆիլմ Պատրիկ Գարլանդ) A Doll's House ՆԻլս Կրոգստադ
1976 ֆ Ռոբին և Մերիան (ֆիլմ) Robin and Marian Ուիլլ Սկարլետ
1976 ֆ Սատանայի դուստրը (ֆիլմ) To The Devil A Daughter Հենրի Բեդուոս
1976 ֆ Անիծյալների ճամփորդություն Voyage of the Damned ադմիրալ Վիլգելմ Կանարիս
1977 ֆ Կամուրջը չափազանց հեռու է A Bridge Too Far սպա Մեծ Բրիտանիայում
1978 ֆ Վտանգավոր ճանապարհորդություն Watership Down ձայն
1978 ֆ Տղան Բրազիլիայից (ֆիլմ) The Boys from Brazil Սիդնի Բեյնոն
1979 ֆ Կուբա (ֆիլմ) Cuba Դոնալդ Սկիներ
1979 ֆ Սուրբ Ջեք (ֆիլմ) Saint Jack Ուիլյամ Լի
1981 ֆ Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս Raiders of the Lost Ark Մարկուս Բրոուդի
1983 ֆ Չար Լեյդին (ֆիլմ, 1983) The Wicked Lady պրն. Րալֆ Սկելտոն
1983 ֆ Փոխվել տեղերով Trading Places Կոլուման
1984 ֆ Սուր ածելիներ(ֆիլմ) The Razor's Edge Էլիոթ Թեմփլթոն
1984 ֆ Մասնավոր հանդիսություն (ֆիլմ) A Private Function բժիշկ Չարլզ Սուոբի
1985 ֆ Նախագահական պաշտպանություն (ֆիլմ) Defence of the Realm Վերնոն Բեյլիս
1985 ֆ Արտաքինից սենյակ A Room with a View պարոն Էմերսոն
1987 ֆ Մորիս (ֆիլմ) Maurice բժիշկ Բարրի
1987 ֆ Սեպտեմբեր (ֆիլմ) September Հովարդ
1988 ֆ Բորնի իդենտիֆիկացիա (ֆիլմ, 1988) The Bourne Identity Բաշբուրն
1989 ֆ Բանգկոկ Հիթլոն Bangkok Hilton Հել Ստենտոն
1989 ֆ Ինդիանա Ջոնսը և վերջին Խաչակրաց արշավանքը Indiana Jones and the Last Crusade Մարկուս Բրոուդի
1991 ֆ Խաղալիք զինվորներ (ֆիլմ) Toy Soldiers բժիշկ Ռոբերտ Գլուդ
1991 ֆ Ջենթլմենական սպանություն A Murder of Quality Ջորջ Սմայլի
1992 ֆ Անջատված ձայներ Noises Off Սելսդոն Մոուբրեյ

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Награды и номинации
Տարի Պարգև Կատեգորիա Ֆիլմ/Հեռուստասերիալ Արդյունք
1974 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Տիկնիկների տուն» Նոմինացիա
1980 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Սուրբ Ջեք» Նոմինացիա
1981 BAFTA-TV Լավագույն հեռուստադերասան «Սուր փետուրներ» Հաղթանակ
1982 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Ինդիանա Ջոնս։ Կորցրած տապանի փնտրտուքներով» Նոմինացիա
1984 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Փոխվել տեղերով» Հաղթանակ
1985 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Մասնավոր միջոցառում» Հաղթանակ
1986 BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Պետական պաշտպանություն» Հաղթանակ
Mystfest Լավագույն դերասան Պետական պաշտպանություն Հաղթանակ
1987 Օսկար Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Արտաքինից սենյակ» Նոմինացիա
BAFTA Տղամարդու՝ երկրորդ պլանի լավագույն դեր «Արտաքինից սենյակ» Նոմինացիա
BAFTA-TV Լավագույն հեռուստադերասան «Հյուրանոց լճափին» Նոմինացիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]