(Translated by https://www.hiragana.jp/)
Դիջեյ - Վիքիպեդիա Jump to content

Դիջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիջեյը վերարտադրում է երաժշտությունը ակումբային հանրության համար

Դիջեյ (անգլ.` disc jockey - դիսկ ջոկեյ, կրճատ` DJ, ԴՋ), հատուկ երաժշտական հաղորդավար, ով ունկնդիրներին փոփոխված ձևով կամ վերակատարմամբ մատուցում է ձայնագրված երաժշտություն։ Դիջեյը կարող է լինել ակումբային, եթե նա ակումբային հասարակության համար վերատադրում է մատուցվող երաժշտությունը, կամ ռադիո դիջեյներ (երաժշտավարներ), ովքեր ռադիոհաղորդումների ժամանակ ընտրում և հանրության դատին են հանձնում ձայնագրված կատարումներ։

Դիջեյները բաժանվում են նաև ըստ երաժշտական ժանրերի, օրինակներ՝

  • հիփ հիփ դիջեյն օգտագործում է ձայնասկավառակների նախորդ հանդիսացող ձայնապնակներ, որոնq նվագարկելու ժամանակ անընդհատ ձեռքով հետ ու առաջ է տալիս՝ հատուկ ձայնային էֆֆեկտներ ստանալու համար,
  • ռեգգի ոճի դիջեյը ամեն կատարումից առաջ և հետո ճամայկական անգլերենով մեկնաբանություններ է թողնում կամ էլ հենց գործիքային երաժշտության ժամանակ ռեփ է կարդում։

Առաջին անգամ դիսկ ժոկեյ բառը օգտագործվել է 1935 թվականին ամերիկացի մեկնաբան Ուոլթեր Վինչելի կողմից։ Նա օգտագործել է այս տերմինը խոսելով ռադիոհաղորդավար Մարտին Բլոկի մասին, առաջին դիջեյի, որը հետագայում աստղ դարձավ։ Ավելի ուշ այդ բառակապակցությունը կրճատվեց մեզ հայտնի հապավմամբ՝ «DJ» - Դիջեյ, որից էլ ստեղծվեց «դիջեյինգ» (անգլ․ DJing) արտահայտությունը, նշանակում է դիջեյի աշխատանքը։

Առաջին նշանավոր դիջեյներից մեկն էր Թոմաս Լոջը, ով 1964 թվականին սկսեց աշխատել որպես դիջեյ և ծրագրերի ղեկավար Մեծ Բրիտանիայի առաջին օֆֆշորային ռադիոկայանում, որը հայտնի է որպես Radio Caroline[1][2][3][4]: Լինելով դիջեյ, նա բացառիկ հարցազրույց էր վերցրել սկսնակ The Beatles խմբից[5]։ Փոլ ՄաքՔարթնին մի միտք էր արտահայտել, որ Դիջեյ Լոջը պետք է ասպետի կոչում ստանար իր բրիտանական անսամբլների եթեր մտնելու ներդրման համար։ Այնուամենայնիվ, երաժշտական պատմաբանների մեծ մասը բրիտանացի Ջեյմս «Ջիմմի» Սավիլին են ճանաչում որպես իսկապես առաջին դիջեյ։ Հենց նա է կազմակերպել առաջին պարային երեկույթները, օգտագործելով երկու նվագարկիչ շարունակական սեթի համար։ Այս իրադարձությունները վերաբերում են 40-ականներին։ Ջիմմին հիմնականում ջազ է նվագել, իսկ 1958 թվականին հրավիրվեց աշխատելու ռադիոյում։

Մասնագիտական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիցիայի ռեմիքսը դիջեյը կատարում է երկու նվագարկիչներով (ըստ սովորույթի գրամոֆոնի սկավառակները միջոցով) և միկշերային վահանակով՝ դիջեյ-միկշերով։ Երկու նվագարկիչների վրա երաժշտություն նվագելիս պետք է լինի անընդհատ կարգավորվող պտտման արագություն (անհրաժեշտ է տարբեր տեմպերով և ռիթմերով ձայնագրությունները «սահուն» խառնելու համար)։ Ժամանակակից DJ վահանակները ունեն նաև նմուշառիչներ (ձայնային կարճ հատվածներ ձայնագրելու և ցիկլային կերպով նվագարկելու համար՝ լուպեր) և ձայնային էֆեկտներ։

Շարունակական թեմատիկ երաժշտական ​​ստեղծագործությունը կոչվում է «միքս»։ Ելույթի ծրագիրը կոչվում է «սեթ»։ Լինում են սեթեր, որոնք դիջեյներ (երկու կամ ավելի) մասնակցում են միասին կամ հերթափոխով։ DJ մրցույթները (6 րոպեանոց կատարումներ) կոչվում են «բաթլ»-ներ։

Միքսների ստեղծման հիմնական աղբյուր նյութը այլ երաժիշտների ձայնագրություններն են։ Արդյունքում դիջեյի կողմից ստեղծագործական մշակումից հետո ստացված երաժշտական ​​աշխատանքը ստանում է ինքնուրույն ձև, որը կոչվում է «կոմպիլացիա»։ Այս առումով կերպարվեստում դիջեյի սերտ զուգադրությունը կարելի է համարել «կոլաժ և ապպլիկացիա»։ Բացի պատրաստի գրամ-ձայնագրություններից, դիջեյն իր պաշարներում կարող է ունենալ ձայնագրություններ, որոնք նա հատուկ է ձայնագրում (օրինակ՝ բաղկացած նույն տեսակի նմուշներից)։ Երաժիշտները հաճախ թողարկում են իրենց ձայնագրությունների հատուկ տարբերակները դիջեյների համար։

Որպես ձայնի կրիչներ օգտագործվում են գրամոֆոնի ձայնարկիչներ և ավելի քիչ՝ մագնիսական ժապավենները։ Աուդիո և MP3 CD նվագարկիչները այսօր լայնորեն կիրառվում են։ 2010-ական թվականներից լայն տարածում է գտել դիջեյինգի հատուկ տեսակը, որում օգտագործվում է երաժշտական ​​ֆայլերի հավաքածուով, որը կառավարգում է նոութբուքով, որպես կանոն, դրան միացված է հատուկ DJ կարգավորիչ, որը կրկնում է ավանդական DJ սարքավորումները։ Կան նաև համակցված դիրք, որոնցում օգտագործվում են իրական նվագարկիչներ, սակայն ձայնագրությունների վրա գրանցվում է միայն հատուկ համաժամացման ազդանշան, ինչի արդյունքում հասանելի են դառնում ինչպես վինիլային իրական ձայնագրություններ օգտագործելիս, այնպես էլ նոթբուք օգտագործելիս հնարավոր տեխնիկան (օրինակ՝ օգտագործելով ուղղակիորեն կատարման ընթացքում գրանցված նմուշները)։

Ինչպես ցանկացած արվեստի ուղղությունում, դիջեյների մեջ նույնպես կան «առաջին մեծության աստղեր»։ Ամեն տարի տեղի են ունենում մրցույթներ, առաջնություններ, և կազմվում են աշխարհի, երկրների և քաղաքների լավագույն դիջեյների ցուցակները (թոփերը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Pirate Radio Hall of Fame: Tom Lodge's Radio Caroline story». Offshoreradio.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
  2. «Свободное радио — легендарные пиратские станции 1960-х годов | OnAir.ru». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  3. ««Общество Друзей Лампового Радио» — Фотоархив О. Д. Л. Р. — Радио «Каролина», 1965 год». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  4. http://www.vokrugsveta.ru/vs/article/7150/ Արխիվացված 2012-05-12 Wayback Machine «На пиратских волнах» ж. Вокруг света, 1967 г.
  5. Reaney, James. «Pirate radio DJ 'leaves wake' | Entertainment». Lfpress.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դիջեյ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիջեյ» հոդվածին։