Եվա (ֆիլմ, 2018)
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Ժանր | հոգեբանական թրիլեր և դրամա |
Թվական | 2018 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Բենուա Ժակո |
Պրոդյուսեր | Mélita Toscan du Plantier? |
Սցենարի հեղինակ | Բենուա Ժակո և Ժիլ Տորան |
Դերակատարներ | Իզաբել Յուպպեր, Գասպար Ուլիել, Ջուլիա Ռոյ, Մարկ Բարբե և Ռիշար Բերի |
Օպերատոր | Հիրշ Ժյուլեն |
Երաժշտություն | Նրյունո Կուլե |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Տևողություն | 103 րոպե |
«Եվա» (անգլերեն Eva), 2018 թվականի ֆրանսիական գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորը Բենուա Ժակոն է։ Ֆիլմը նկարահանվել է 1945 թվականի Ջեյմս Հադլեյ Չեյզի համանուն վեպի հիման վրա։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 21-ին, Ռուսաստանում՝ 2018 թվականի մարտի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերթրանը (Գասպար Ուլել), երիտասարդ, բայց արդեն հայտնի և հարուստ գրող է։ Մի անգամ ուժեղ ձնամրրիկի ժամանակ նա մի տանիքի տակ է հայտնվում Եվա (Իզաբել Հյուպպեր) անունով գրավիչ և խորհրդավոր կնոջ հետ։ Հայտնվելով նրա հմայքի և գեղեցկության ազդեցության ներքո, երիտասարդը դառնում է հաղթող ճակատագրական կուրտիզանկայի դեմ և որոշում է վեպ գրել՝ հիմնված նրանց հարաբերությունների վրա։ Հերոսը մտածում է, որ գիրքը հաջողություն կգրանցի, եթե գրքի հետաքրքիր պատմությունն ավարտվի շոկային եզրափակմամբ։
Եվան սառն էր ու խնայող, և, թվում էր, խորը զգացմունքներ ունենալ չէր կարող։ Պատմության անհրաժեշտ ավարտը ստանալու համար Բերթրանն ամեն ինչի պատրաստ էր։ Ներքաշվելով վտանգավոր խաղի մեջ, հերոսը խիզախում է կորցնել ոչ միայն համբավն ու գումարը, այլև աղջկան, ով իսկապես սիրում էր իրեն[1]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Իզաբել Հյուպպեր | Եվա |
Գասպար Ուլել | Բերթրան |
Ջուլիա Ռոյ | Կառոլին |
Մարկ Բարբե | Ջորջ Մարտին |
Ռիշար Բերի | Ռեջիս Գրանտ |
Դիդե Ֆլաման | Կառոլինի հայր |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի հունվարի 23-ին, ավարտվել՝ նույն թվականի մարտի 10-ին[2]։ Ֆիլմի տեսարանները նկարահանվել են Փարիզում, Լիոնում, Անսիում[3][4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն արժանացել է բազմաթիվ բացասական կարծիքների, եզրափակելով բոլոր ժամանակների հարյուրավոր վատագույն ֆիլմերի շարքը[5]։ Film.ru կայքի կինոքննադատ Բորիս Իվանովը, ֆիլմը 10 հնարավոր բալլերից գնահատել է՝ 4: Տեսաբանն իր ցածր գնահատականը բացատրել է նրանով, որ չնայած Բենուա Ժակոյի ռեժիսորական մեծ փորձառությանը, նա չի կարողացել «Եվային դարձնել գրավիչ և հետաքրքիր կերպար»։ Բացի այդ, Բորիս Իվանովի կարծիքով ֆիլմում չկար «դրայվ, սյուժետային ինտրիգներ, փիլիսոփայական խորություն, զվարճալի երկրորդական հերոսներ, ցնցող պատկերներ կամ վտանգավոր գործողություններ»։ Կրիտիկը հավելում է, որ «որտեղ չկան հանելուկներ, չկան նաև ինտրիգներ»[6]։ Այլ կինոքննադատներ նույնպես անրադարձել են այս ֆիլմին։ Այսպես, օրինակ «25-րդ տեսարան» պորտալը կինոնկարը 5 բալլից գնահատել է երկուս[7]։ The Village կայքի գլխավոր խմբագիրը և ընդհանրապես ոչ ոք այս ֆիլմը խորհուրդ չի տալիս դիտել[8]։
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2018 | Golden Berlin Bear[9] | «Լավագույն ֆիլմ» | Անվանակարգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ева»». Новости шоу-бизнеса России и мира, онлайн журнал (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «"Eva" de Benoît Jacquot sera distribué par Europacorp». Le Film Français (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ AlloCine. «Isabelle Huppert et Gaspard Ulliel dans un remake d'Eva pour Benoit Jacquot». AlloCiné. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «ARTE France Cinéma coproduit les nouveaux films de Benoit Jacquot, Pawel Pawlikowski, Jayro Bustamante, Jonathan Vinel et Caroline Poggi - Olivier Père». Olivier Père (ֆրանսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Рецензии на фильм Ева / Eva (2018), отзывы» (ռուսերեն). Критиканство. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Рецензия на фильм «Ева». Кино на Фильм.ру». www.film.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Ева - «25-й кадр» | Независимый журнал о кино». 25-k.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ ««Проект Флорида», «Ева», «Я худею» и «Пассажир»». The Village. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «15 фильмов 68-го Берлинского кинофестиваля: Уэс Андерсон, Герман-мл., Бекмамбетов и якуты» (ռուսերեն). tvkinoradio.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ева(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2018 դրամա ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- EuropaCorp ֆիլմեր
- Բելգիական դրամա ֆիլմեր
- Բենուա Ժակոյի ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Ռիմեյք ֆիլմեր
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական մելոդրամա ֆիլմեր
- Ֆրանսիական ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Բելգիական մելոդրամա ֆիլմեր
- 2010-ականների ֆրանսերեն ֆիլմեր