Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ
Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը[1][2][3] ձևավորվել է Մերձավոր Արևելքի (Սիրիա, Իրաք), Աֆրիկայի (Գամբիա, Էրիթրեա, Նիգերիա, Սոմալի, Սուդան), Հարավային և Կենտրոնական Ասիայի (Աֆղանստան, Պակիստան, Բանգլադեշ)[4] և Արևմտյան Բալկանների (Ալբանիա, Կոսովո)[5] տարածքներից Միջերկրական ծովով կամ Հարավ-արևելյան Եվրոպայով Եվրամիության տարածք անցած և ապաստան խնդրած փախստականների և ներգաղթյալներիի թվի աճի արդյունքում։ Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, 2015 թվականի սեպտեմբերի կեսի դրությամբ, տարեսկզբից շուրջ կես միլիոն գաղթական եվրոպական երկրներ փորձել են հասնել Միջերկրականի ծովով, որոնց 74%-ը կազմում են սիրիացիները (54%), աֆղանները (13%) և Էրիթրեացիները (7%)։ Ներգաղթյալների մեծամասնությունը (69%) կազմում են տղամարդիկ[6]։ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ» (անգլ.՝ European migrant crisis) արտահայտությունն առավել լայն օգտագործում է ստանում 2015 թվականի ապրիլին[7], երբ Միջերկրական ծովի ջրերում շուրջ երկու հազար գաղթական տեղափոխող հինգ նավ է սուզվում՝ դառնալով ավելի քան 1600 մարդու մահվան պատճառ[8]։
Համաձայն Եվրոստատի տվյալների՝ 2014 թվականին, ԵՄ անդամ պետություններին որպես փախստական գրանցվելու և ապաստան ստանալու դիմում է ներկայացրել շուրջ 626 000 մարդ, ինչը զիջում է միայն 1992 թվականին ստացված 672 000 դիմումներին[9][10]։ Նույն տարի հաստատվում է ավելի քան 185 000 ապաստան հայցողի հայտ[11]։ ԵՄ-ում ապաստանման հայց ստացած, այնուհետև հավանություն տված երկրների 2/3-ը պատկանում էր Գերմանիային, Շվեդիային, Իտալիային և Ֆրանսիային։ 2015 թվականի առաջին կեսին ԵՄ երկրները ստանում են 395 000 նոր դիմում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Միգրացիոն ճգնաժամ. ԵՄ-ում շարունակում են ելքեր փնտրել». «Armedia». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ».
- ↑ «Գաղթականների նկարագրելու բառային պայքարը».
- ↑ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը». Արտաքին հարաբերությունների խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Միգրացիոն ճգնաժամ. Բալկանները լքելու պատճառը». «BBC News». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Միջերկրականանով դեպի Եվրոպա ուղևորվող գաղթականներ և փախստականներ». ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար. 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամ». «BBC News».
- ↑ «Միջերկրական ծովում 40 ներգաղթյալ է խեղդվել». «Lragir.am». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Ապաստանի հայցման վիճակագրություն». ԵՎՐՈՍՏԱՏ. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում չափազանցվա՞ծ է, թե՞ ոչ...». «Armedia». Վերցված է սեպտեմբերի 1ւ, 2015-ին.
- ↑ «ԵՄ անդամ երկրները 2014-ին հաստատել են 185 000 ապաստանի դիմում». ԵՎՐՈՍՏԱՏ.
- ↑ «2015-ի առաջին կիսամյակին ԵՄ պետություննեն ստացել են 185 000 դիմում». ԵՎՐՈՍՏԱՏ. 2015 թ․ հունիսի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնական միգրացիոն ուղիներ Արխիվացված 2016-03-20 Archive-It(անգլ.)
- Անհետ կորած միգրանտների ծրագիր Արխիվացված 2015-09-25 Wayback Machine(անգլ.)