Երկթևանիներ (լատին․՝ Diptera), միջատների կարգ։ Հայտնի է մոտ 100 հազար, Հայաստանում՝ մոտ 500 տեսակ։
Գլուխը գնդաձև է կամ կիսագնդաձև՝ խոշոր ֆասետային աչքերով։ Հասուն միջատների (իմագո) բերանային օրգանները ծակող կամ լիզող են։ Թևերը թաղանթային են՝ երկարավուն ջղերով, որոնց դասավորությունն ունի կարգաբան, նշանակություն։ Կուրծքը կազմված է ամուր միացած օղակներից՝ առաջնային, միջին և հետին բաժիններից։ Փորիկը երկարավուն գլանաձև է կամ էլիպսաձև՝ 4-10-հատվածանի։ Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է, թրթուրը՝ որդանման։
Գործնական նշանակություն ունեն մլակները, մժեղները, մոծակները, որոնք մարդու և կենդանիների արյունածուծներ են։ Որոշ երկթևանիներ (տախիններ) ոչնչացնում են վնասակար թիթեռներին, բզեզներին։ Մի շարք երկթևանիներ (բոռեր, արյունածծուկներ և այլն) գյուղատնտեսական կենդանիների մակաբույծներ են։ Սարկոֆագիտ ճանճերն ապրում են տարբեր փտող նյութերում, մակաբուծում են միջատների և խխունջների մարմնում, առաջացնում են մարդկանց միազ հիվանդությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 601)։