Երվանդ I
Երվանդ I | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Մահացել է | մ․ թ․ ա․ 344 |
Մահվան վայր | Գավգամելա, Իրաք |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին | Հռոդոգունե[1] |
Ծնողներ | հայր՝ Արտաշիր Երվանդունի[1] |
Զբաղեցրած պաշտոններ | սատրապ և Հայոց շահնշահ |
Երեխաներ | Երվանդ Բ[1] |
Orontes I Վիքիպահեստում |
Երվանդ I, (Օրոնտ I, հայերեն՝ Երվանդ Ա., հին հունարեն՝ Ὀρόντης), Աքեմենյան սատրապ և զորահրամանատար Աքեմենյան տիրապետության կառավարման շրջանում։ Երվանդական արքայատոհմից, որը կառավարել է Ք․ ա․ 401-344 թվականներին, իշխել է Հայկական և Փոքր Ասիական սատրապություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն հեղինակների տվյալներով (Հերոդոտոս, Ստրաբոն, Դիոդորոս Սիցիլիացի, Պլուտարքոս, Պոմպեոս Տրոգոս, Դեմոսթենես), Երվան I-ը (ըստ հունական աղբյուրների հիշատակվում է որպես Օրանտ) պարսական զորահարմանատար Արտաշիրի որդին էր։ Արտաշիրը եկել էր Բակտրիայից։ Ծառայում էր պարսից արքա Արտաքսերքսես II-ին, Հայաստանի սատրապն էր, որի մեջ մտնում էին Ծոփքը և Միտանին[2]։ Նա այս հողերը ստացել է Ք․ա․ 401 թվականի Կոնախայի ճակատամարտից հետո։ Այս ճակատամարտում նա աջակցել է Արտաքսերքսես II-ին ընդդեմ Կյուրոս Կրտսերի, որը փորձում էր հունական վարձկանների միջոցով տիրանալ գահին, որը պետք է անցներ իր ավագ եղբորը (Անաբասիս, Կյուրոսին)։ Այդ նույն թվականին Երվանդն ամուսնացավ Ռոդոգունի հետ, Արտաքսերքսես II դստեր հետ։
Երվանդ I-ը մասնակցել է նաև Կիպրոսի քաղաք Սալամինի թագավոր Էվագոր I-ինի դեմ՝ խաբեությամբ գրավել գլխավոր հրամանատարի պաշտոնը, հեռացնելով Տիրիբազին և Էվագորի հետ կնքել եկամտաբեր խաղաղության պայմանագիր, որի պատճառով վաստակել է թագավորի դժգոհությունը։
Երվանդ I-ը մասնակցել է Աքեմենյան տերության դեմ Ք․ ա․ 361-360 թվականների փոքրասիական սատրապների ապստամբությանը, որի պատճառով զրվել է Հայաստանի սատրապի պաշտոնից և նշանակվել է քիչ նշանակություն ունեցող Մզիայի սատրապ։ Ք․ ա․ 357 թվականին նա ապստամբություն է բարձրացնում Արտաքսերքսես III-ի դեմ և նվաճում է Պերգամոնը, սակայն շուտով հաշտվում է արքայի հետ և նրան է վերադարձնում Պերգամոնը։ Կնքելով առևտրական պայմանագիր Աթենքի հետ, Երվանդը ստանում է աթենական պատվավոր քաղաքացու կոչում։ Մահացել է Ք․ ա․ 344 թվականին։
Երվանդ I Երվանդ II-ի պապն էր, որից առաջել է հայական Երվադական արքայատոհի արական ճյուղը։ Երվանդ II-ի հաջորդներն են Անտիոքոս Ա Կոմմագենացին՝ Կոմմագենի թագավորության հիմնադիրը։ Երվանդ I-ինի կնոջ Ռոդոգունի միջոցով, Երվանդական արքայատոհմը բարեկամական կապեր է հաստատել Աքեմենյանների հետ։
Ստրաբոնի «Աշխարհագրության» համաձայն, սիրիական գետ Տիֆոնը (ներկայում արաբները կոչում են Նահար ալ-Ասի) Ք․ա․ IV դարում կրում էր Օրոնտ (Երվանդ I անվան հունական ձևը, որով անցել էր Էվագորո I-ինի դեմ պատերազմի ժամանակ)։
Դեոդորոս Սիցիլիացու հաղորդմամբ Երվանդ I-ինի արձանագրությունների մասին, գրված սիրիական տարեռով, վկայում է, որ այդ ժամանակ Հայաստանի տարածքում կիրառում էին արամեերենը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 394.
- ↑ Petrie, Flinders. Mitannian (Armenian) origin
- ↑ А. П. Новосельцев Генезис феодализма в странах Закавказья. — М.: Наука, 1980. — С. 16.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eckart Olshausen. Orontes 2. // Der Neue Pauly (DNP). Band 9, Metzler, Stuttgart 2000, ISBN 3-476-01479-7, Sp. 49.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ I» հոդվածին։ |
|