Զոնդ-4 (ռուս.՝ Зонд-4, կամ Soyuz 7K-L1 s/n 6), խորհրդայինԶոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն[1]։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանիցՊրոտոնկրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[2][3][4]։ Սա առաջին խորհրդային տիեզերանավն էր, որն ուներ համակարգիչ՝ 34 կգ զանգվածով Արգոն 11[5]։
Զոնդ-4-ը արձակվել է 1968 թվականի մարտի 2-ին Բայկոնուր տիեզերակայանիցՊրոտոն կրող հրթիռով։ Տիեզերանավը արձակվել է Լուսնից 180 աստիճանով շեղված, իսկ նրա ուղեծրի ապոկենտրոնը կազմում էր 400000 կմ[6]։ Սա արվել էր Լուսնի ձգողական ուժի հետ կապված բարդություններից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, տիեզերանավի վերադարձի ժամանակ, մթնոլորտ մուտք գործելիս տիեզերանավի ուղղորդման համակարգը խափանվեց։ Զոնդ-4 մտավ մթնոլորտ ճշգրիտ հաշվարկված ժամանակին, սակայն մթնոլորտից արգելակելու փոխարեն բալիստիկ հետագծով սկսեց անումը։ Քանի որ այն ընկնում էր ոչ խորհրդային տարածքում, գործի դրվեց ինքնաոչնչացման համակարգը որը աշխատեց 10-15 կմ բարձրության վրա՝ Գվինեայի աֆրիկյան ափից 180-200 կմ հեռավորության վրա[5]։