1876-1878 թթ. սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ա. Մարմոնտելի (դաշնամուր) և Մ. Սավառայի (կոմպոզիցիա), Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Կ. Հեյմանի (դաշնամուր) և Յո. Ռաֆֆի (կոմպոզիցիա) մոտ։ Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է գերմանական ռոմանտիզմի գրական և երաժշտական ավանդույթների ազդեցությամբ։ 1888 թվականից ապրել է Բոստոնում, տվել հեղինակային համերգներ։ 1896-1904 թթ. եղել է Կոլումբիայի համալսարանի երաժշտության ամբիոնի (ԱՄՆ-ում առաջին) ղեկավարն ու պրոֆեսորը։ Մաք Դաուելը ամերիկյան պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Առաջին ամերիկացի կոմպոզիտորն է, որ օգտագործել է հնդկացիների երաժշտական բանահյուսությունը («Հնդկական սյուիտ» և այլն)։ Գրել է ծրագրային երաժշտություն («Ողբերգական», «Հերոսական», «Նորվեգական» սոնատներ), դաշնամուրային 2 կոնցերտ, մոտ 40 երգ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 364)։