Էթիեն Կաբե (ֆր.՝ Étienne Cabet, հունվարի 1, 1788(1788-01-01)[1][2][3][…], Դիժոն - նոյեմբերի 9, 1856(1856-11-09)[4][5], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ֆրանսիացի հրապարակախոս, գրող, ուտոպիստ-կոմունիստ։ Կարբոնարների շարժման և 1830 թ․-ի հեղափոխության մասնակից։ Գրել է «1789-1830 թվականների ֆրանսիական հեղափոխության հանրամատչելի պատմություն»-ը (հ. 1-4, 1839-1840 թթ․), «Ինչպես ես դարձա կոմունիստ» (1840 թ․) գիրքը։ Ըստ Կաբեի՝ կոմունիզմը կարելի է իրականացնել համոզելու և խաղաղ բարեփոխումների ճանապարհով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 152)։