Էրակլեա (իտալ.՝ Eraclea), կոմունա Իտալիայում, գտնվում է Վենետո մարզում՝ Վենետիկ գավառում։
Բնակչությունը կազմում է 12695 մարդ։ Խտությունը կազմում է 128 մարդ/կմ²։ Տարածքը գրավում է 100 կմ²։ Փոստային ինդեքս՝ 30020։ Հեռախոսային կոդ՝ 0421։
Բնակավայրի տարածքում՝ ժամանակակից համանուն բնակավայրից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս, գտնվում էր պատմական Էրակլեան (Հերակլեա)՝ Վենետիկի Հանրապետության առաջին մայրաքաղաքը։ Անվանվել է ի պատիվ բյուզանդական կայսր Հերակլիոս I-ի, ով վերակառուցել է քաղաքը։
Ըստ լեգենդի՝ 697 թվականին այստեղ ծովածոցի բնակիչների ժողովում ընտրվել է առաջին դոժը՝ Պաոլո Լուչիո Անաֆեստոն։ 742 թվականին Թեոդատո Հիպատոն՝ 4-րդ դոժը, իր նստավայրը Էրակլեայից տեղափոխել է Մալամոկկո Լիդո գետի վրա, որտեղից էլ այն տեղափոխվել է Ռիալտո միայն 811 թվականին[1]։