(Translated by https://www.hiragana.jp/)
Ժամացույց (վեպ) - Վիքիպեդիա Jump to content

Ժամացույց (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամացույց
անգլ.՝ The Clocks և պորտ.՝ Poirot e os 4 Relógios[1]
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ, քրեական և լրտեսական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդThe Mirror Crack'd from Side to Side?
ՀաջորդԿարիբյան գաղտնիք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվ1963

«Ժամացույց» (անգլ.՝ The Clocks), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի վեպ, որում, բացի հիմնական դետեկտիվ գծերից, կան նաև հետախուզական և սիրային վեպի մասնիկներ։ Մեծ Բրիտանիայում այն առաջին անգամ տպագրվել է Collins Crime Club հրատարակչության կողմից 1963 թվականի նոյեմբերի 7-ին[2], իսկ ԱՄՆ-ում՝ հաջորդ տարի Dodd, Mead and Company հրատարակչության կողմից[3][4]։ Անգլիայում գիրքը վաճառվել է 16 շիլինգով[2], իսկ ԱՄՆ-ում՝ $4.50-ով։

Վեպում գործողությունները զարգանում են սովորական անգլիական քաղաք Դուվրում և Լոնդոնում։ Սյուժեի հիմքում ընկած է անհայտ մի տղամարդու սպանության հետախուզությունը, որի մարմինը գտել էին շատ տարօրինակ հանգամանքներում՝ միայնակ ապրող, թիկունքից կրակոց ստացած կույր ուսուցչուհու տանը։

Հոտախուզությունը վարում էր տեղական ոստիկանության աշխատակից Դիկ Խարդկաստլը և նրա ընկեր Կոլին Լեմբը՝ բրիտանական հետախուզական միության գործակալը, որը պատահաբար հայտնվել էր այն տան մոտայակքում, որտեղ գտնվել էր մահացածի մարմինը։

Գրքի երկրորդ կեսից հետախուզությանը միանում է նաև արդեն հանգստի անցած Էրքյուլ Պուարոն՝ լոնդոնյան բնակարանում միայնակ ապրող և ամերիկական ու ֆրանսիական վեպեր կարդալով ժամանակն անցկացնող հետախույզը։ Չնայած նրան, որ ֆիզիկապես նա հետախուզության մեջ ոչ մի մասնակցություն չի կրում՝ հանցագործության վերջնական լուծում տալու պատիվը պատկանում էր հենց նրան։ Իսկ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նա ստանում էր իր ընկեր Կոլին Լեմբից։

  • Կոլին Լեմբ (անգլերենից թարգմանվում է որպես գառ)՝ բրիտանական մասնաբաժնի գործակալ, միգուցե, Բատլի որդին (ըստ որոշ ակնարկների)։
  • Քննիչ Խարդկասլ՝ խուզարկու։
  • Սերժանտ Կրեյ՝ ոստիկան։
  • Էրքյուլ Պուարո՝ հանգստի գնացած բելգիացի խուզարկու։

Հաշվապահական «Քավենդիշ» բյուրոյի աշխատակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շեյլա Ուեբ՝ «Քավենդիշ» բյուրոյի մեքենագրուհի։
  • Տիկին Մարտինդեյլ՝ «Քավենդիշ» հաշվապահական բյուրոյի սեփականատեր, Վալերի Բլենդի քույր։
  • Էնդա Բրենտ՝ «Քավենդիշ» հաշվապահական բյուրոյի մեքենագրուհի։

Կիսալուսին Ուիլբրեխեմ փողոցի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միլիսենտ Պեբմարշ՝ կույր ուսուցչուհի, ով ապրում էր Կիսալուսին Ուիլբրեխեմ 19 հասցեում։
  • Ջեյմս Ուոտերհաուս՝ Կիսալուսին Ուիլբրեխեմ 18 բնակարանի բնակիչ։
  • Էդիտ Ուոտերհաու՝ Ջեյմսի քույրը։
  • Տիկին Խեմինգ՝ Կիսալուսին Ուիլբրեխեմ 20 բնակարանի բնակիչ։
  • Ջոշուա Բլենդ՝ շինարար, Կիսալուսին Ուիլբրեխեմ 61 տան բնակիչ։
  • Վալերի Բլենդ՝ Ջոշույ Բլենդի կինը և տիկին Մարտինդեյլի քույրը։
  • Տիկին Ռեզմի՝ Կիսալուսին Ուիլբրեխեմ 62 տան բնակիչ։
  • Բիլ Ռեզմի՝ տիկին Ռեզմիի կրտսեր որդին։
  • Թեդ Ռեզմի՝ տիկին Ռեզմիի կրտսեր որդին։
  • Անգուս Մակնոուտոն՝ հանգստի անցած պրոֆեսոր, Կիսալուսին Ուիլբրեխեմ 63 տան բնակիչ։
  • Գրետել Մակնոուտոն՝ Անգուսի կինը։
  • Ջարալդին Բրաուն՝ երիտասարդ կին, ով ապորում է Կիսալուսին Ուիլբրեխեմ 19-ի հարևան տանը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վեպի առանձնահատկությունն այն է, որ դա, հավանական է, Ագաթա Քրիստիի միակ աշխատությունն է, որտեղ մինչև հանգուցալուծումն այնդպես էլ պարզ չի դառնում մահացածի ինքնությունը, ինչի հետևանքով էլ քննությունը չի կարողանում որոշակի հետևությունների գալ մահացածի ով լինելուց, ինչն էլ հիմնականում տեղի էր ունենում Քրիստիի բոլոր ստեղծագործություններում։
  • Վեպի անվանումը կապված էր հանցագործության տարօրինակ հանգամանքներից մեկի հետ․ սենյակի, որտեղ գտնվել էր դիակը, վեց ժամացույցներից չորսը իրական ժամանակից մեկ ժամ առաջ էին ցույց տալիս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)ISBN 972-38-1320-3
  2. 2,0 2,1 Peers, Chris; Spurrier, Ralph; Sturgeon, Jamie (1999 թ․ մարտ). Collins Crime Club – A checklist of First Editions (Second ed.). Dragonby Press. էջ 15.
  3. Cooper, John; Pyke, B. A. (1994). Detective Fiction – the collector's guide (Second ed.). Scholar Press. էջեր 82, 87. ISBN 0-85967-991-8.
  4. «American Tribute to Agatha: The Golden Years 1953 - 1967 Christie». JS Marcum.