1880-ական թվականներին եղել է ռադիկալ կուսակցության պարագլուխը։ Պառլամենտում խիստ և եռանդոտ ելույթների համար ստացել է «վագր» մականունը։ 1906-1909 թվականներին եղել է Նախարարների խորհուրդի նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի ժամանակ վարել է ազգայնամոլ և ռազմատենչ պրոպագանդա[փա՞ստ]։ 1917 թվականին, անցնելով կառավարության գլուխ և միաժամանակ լինելով ռազմական նախարար, Կլեմանսոն կազմակերպել է հակախորհրդային դիմադրություն և աջակցել սպիտակգվարդիականներին։ 1919-1920 թվականներին եղել է Փարիզի հաշտության կոնֆերանսի նախագահ և Վերսալյան հաշտության պայմանագրի հեղինակներից։
1920 թվականին, պարտվելով նախագահական ընտրությունների ժամանակ, հեռացել է քաղաքական ասպարեզից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 478)։