Իլյա Կևորկով
Իլյա Կևորկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1914 |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1977 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | hospitality occupation, tourist և ճանապարհորդ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Իլյա Հայկի Կևորկով (ապրիլի 14, 1914, Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և հասարակական գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Կևորկովը ծնվել է հին Նախիջևանում։ Թուրքական կոտորածներից փրկվելով՝ Կևորկովների ընտանիքը 1915 թվականին հաստատվել է Ռուսաստանում, մեծացել է Պյատիգորսկում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է շատ վաղ` համատեղելով աշխատանքը քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու հետ։ 24 տարեկանում ղեկավարել է քիմիական մեծ կոմբինատ[1]։
1939–1945 թվականներին Կևորկովը մասնակցել է Ռուս-ֆիննական պատերազմին, Խորհրդա-գերմանական պատերազմի («հայրենական մեծ») առաջին իսկ օրերից զորակոչվել ճակատ, գործուղվել Թեհրան։ Պատերազմի ավարտից հետո Կևորկովն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի անցել ՀԽՍՀ պետական անվտանգության նախարարության կենտրոնական համակարգում։ 1948 թվականին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հատուկ բաժնի պետ, 1951 թվականին ընտրվել է Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։
1955-1977 թվականներին գլխավորել է Հայաստանի արտասահմանյան տուրիզմի համակարգը, աշխատանքային ժամանակաշրջանում ստեղծել է հզոր նյութա-տեխնիկական բազա։ Նրա ղեկավարության ներքո և անմիջական մասնակցությամբ կառուցվել են «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները, Սևանի լճափնյա մոթելը, անցակետ հայ–թուրքական սահմանին` Մարգարա գյուղում ավտոտուրիստների համար, Սարդարապատի Վարդավառ ռեստորանային համալիրը։ Ըստ 1955 թվականի տվյալների՝ զբոսաշրջային ուղեգիր ունեցող արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 3 մարդուց 1970-ական թվականներին հասել է ավելի քան հարյուր հազարի[2][3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ զինվորական պարգևներ
- «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշան
- Ֆրանս–բրիտանական «Պատվո խաչ» շքանշան
- «Կոմանդորի շքանշան»
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առաջին ոսկե մեդալ, 2009 (զբոսաշրջության բնագավառում նշանակալի ավանդի համար)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կևորկովի հիշատակին է նվիրված Ալեքսանդր Աճեմյանի «Իմ հին ընկեր» երգը։
- Երևանում տեղադրվել է Կևորկովին նվիրված հուշատախտակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Զինվորը եւ շինարարը
- ↑ «Илья Кеворков – основатель интуризма в Армении». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Вспоминая Илью Гайковича Кеворкова(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 14 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Նախիջևան քաղաքում ծնվածներ
- 1977 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Անձինք այբբենական կարգով
- Արիության մեդալակիրներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ