(Translated by https://www.hiragana.jp/)
Ինտելիպեդիա - Վիքիպեդիա Jump to content

Ինտելիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտելիպեդիա
Изображение логотипа
intelink.gov/wiki(անգլ.)
ՏեսակMediaWiki կայք
Երկիր ԱՄՆ
Բացվածապրիլ 2006
 Intellipedia Վիքիպահեստում
Փոքրիկ բահ, որով պարգևատրվում են Ինտելիպեդիայի լավագույն ներդրում կատարողները։

Ինտելիպեդիա (անգլ.՝ Intellipedia), փակ տեղեկատվական համակարգ ԱՄՆ-ի հետախուզական միությունում՝ տվյալների փոխանակման համար[1]։

Ինտելիպեդիան ստեղծվել է 2005 թվականի վերջին պիլոտային նախագծի տեսքով, իսկ պաշտոնապես գործարկվել է 2006 թվականի ապրիլին[2][3]։ Իրենից ներկայացնում է կորպորատիվ վիքի, որը գործում է Joint Worldwide Intelligence Communications System (JWICS), SIPRNet և Intelink-U ցանցերում։ Ինտելիպեդիայում տեղադրված տեղեկատվության գաղտնիության մակարդակը տարբերվում է «խիստ գաղտնի», «գաղտնի» և «ոչ գաղտնի (միայն պաշտոնական օգտագործման համար)»։ Համակարգը բաց չէ հասարակության համար[4], Ինտելիպեդիայի տեղեկատվությունն օգտագործվում է ԱՄՆ հետաքննչական 16 գործակալությունների համապատասխան մուտքի իրավունք ունեցող աշխատակիցների և այլ կազմակերպությունների կողմից՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ Միասնական ռազմական հրամանատարության համար։

Ինտելիպեդիա Ազգային հետախուզության տնօրենի ղեկավարման նախագիծը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ կառույցում։ Ինտելիպեդիան պարունակում է տվյալներ շրջանների, անձանց և այլ հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ հետախուզական միության համար։ Ինտելիպեդիան գործում է նույն MediaWiki շարժիչով, որն օգտագործում է նաև Վիքիպեդիան[5]։ ԱՄՆ հետախուզական միության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Ինտելիպեդիայի ստեղծումը հիմնովին կփոխի իրենց միության մշակույթը։

Համակարգի գաղտնի մասը, որը միացած է SIPRNet ցանցին, մեծ մասամբ օգտագործվում է Պաշտպանության նախարարության և Պետական դեպարտամենտի այն աշխատակիցների կողմից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում չեն օգտագործում խիստ գաղտնի նյութեր JWICS ցանցից։ Ինտելիպեդիայի ոչ գաղտնի մասի օգտատերերն աշխատում են հեռավոր աշխատավայրերում՝ VPN-ի միջոցով, ի հավելումն իրենց սովորական աշխատանքային կայաններին։ OSINT-ի օգտատերերը փոխանակվում են տեղեկատվությամբ ոչ գաղտնի ցանցերի միջոցով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Intellipedia marks second anniversary». CIA Press Release. 2008 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. INSA, Analytic Transformation, September 2007, page 12
  4. Vogel, Steve, «For Intelligence Officers, A Wiki Way to Connect Dots», Washington Post, August 27, 2009, p. 23.
  5. «Wikipedia for Intel Officers Proves Useful». National Defense Magazine. 2006 թ․ նոյեմբեր. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]