(Translated by https://www.hiragana.jp/)
Իշուվ - Վիքիպեդիա Jump to content

Իշուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իշուվ (եբրայերեն՝ יִשּׁוּב‎, բնակեցված վայր, բնակչություն, նաև բնակեցում), Էրեց Իսրայելի (Պաղեստինի) հրեական բնակչության հավաքական անվանում։

«Իշուվ» անվանումը հիմնականում օգտագործվում էր մինչև Իսրայելի պետության ստեղծումը։ Այդ եզրը բազմաթիվ անգամ հանդես է գալիս Թալմուդում, ամենից շատ ընդհանրապես բնակչության (բայց այդ թվում նաև Պաղեստինի հրեական բնակչության) վերաբերյալ։ Միջնադարում Մոշե բեն Հակոբը Ղուսիից, Հակոբ Թամը և ուրիշները ռեսպոնսներում «իշուվ» բառով մատնանշում էին միայն գաղթավայրերի փոքր համայնքները։ 19-րդ դարի երկրորդ կեսից Պաղեստինի աշքենազական համայնքը «իշուվ» սկսեցին անվանել ի տարբերություն այլ երկրների հրեական բնակչության։ 1882 թվականից հետոց, Առաջին ալիայում առաջացել է «նոր իշուվ» արտահայտությունը, որով ի նկատի ունեին առևտրով զբաղված և հիմնականում աշխարհիկ հայացքներ ունեցող հրեաների մասին։ «Նոր իշուվը» հակադրվում էր «հին իշուվին», այսինքն հրեական բնակչության օրթոդոքս զանգվածին, որը հիմնականում ապրում էր հալուկայի (նվիրատվությունների) միջոցով։ Հրեական ինքնակառավարման մարմինների (Վաադ լեումմի) հեղինակության ամրապնդման և Պաղեստինի հրեաների շահերի պաշտման գործի մեջ դրանց դերի հետ զուգահեռ կորչում էր այդ հակադրությունը, և «իշուվ» եզրը իր մեջ առավ երկրի ամբողջ հրեական բնակչությունը, անկախ նրա գաղափարախոսական առանձնահատկություններից կամ էլ ելքի երկրից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]