Իրիցուգեղ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Իրիցուգեղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կարաքիլիսայի գավառակ | |
Այլ անվանումներ | Երիցգյուղ, Երիցու գյուղ, Իրիցգյուղ, Ջաջուռ, Ջաջուռ իրիցու գեղ, Սև իրիցու գեղ, Քեշքյոյ, Քյաշքյոյ, Ֆրանկ իրիցու գյուղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Իրիցուգեղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Մանգասար գետի աջ կողմում, Կարաքիլիսա քաղաքից փոքր-ինչ հյուսիս-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության մեծ մասը արտագաղթել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ուներ 43 տուն, XIX դարի վերջին 50-60 տուն, իսկ 1914 թվականին՝ 110 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրիցուգեղն ուներ եկեղեցի։ Գյուղի մոտ կա ավերված վանք, խաչքարեր։ Խաչքարերից մեկը 1718 թվականի է։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 550
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 592)։ |
|