Լեյլա Մեսխի
Լեյլա Մեսխի վրաց.՝ ლეილა მესხი | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Բնակվելու վայր | Թբիլիսի |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, ԽՍՀՄ |
Հասակ | 164 սանտիմետր սմ |
Քաշ | 54 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1986 |
Կարիերայի ավարտ | 1996 |
Աշխատող ձեռք | աջլիկություն |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 223–134[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 12 (5 օգոստոս 1991) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4-րդ շրջան (1992) |
Ֆրանսիա | 4-րդ շրջան (1991, 1992) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (1988) |
ԱՄՆ | 1/4 (1990) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 171–122[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 21 (10 ապրիլ 1995) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/4 (1990, 1995) |
Ֆրանսիա | 1/4 (1994) |
Ուիմբլդոն | 2-րդ շրջան (1988, 1990, 1992-1994) |
ԱՄՆ | 1/2 (1991) |
Թարմացվել է՝ Ավարտել է իր ելույթները |
Մարզչական մրցանակներ | ||
---|---|---|
Թենիս օլիմպիական խաղերի ժամանակ Օլիմպիական խաղեր | ||
Բրոնզ | Ամառային օլիմպիական խաղեր | Թենիս ամառային օլիմպիական խաղերի ժամանակ |
Թենիս Ունիվերսիադայում | ||
Ոսկի | Ամառային Ունիվերսիադա | Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում |
Ոսկի | Ամառային Ունիվերսիադա 1987 | Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում |
Արծաթ | Ամառային Ունիվերսիադա 1987 | Թենիս 1987 թվականին՝ Ունիվերսիադայում զուգախաղ]] |
Լեյլա Մեսխի (վրաց.՝ ლეილა მესხი, հունվարի 5, 1968[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), խորհրդային նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1990 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Դաշնության գավաթի ֆինալիստ, 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերի կանանց զույգային կարգի բրոնզե մեդալակիր (Նատալյա Զվերյեվայի հետ)։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյլա Մեսխին սկսել է զբաղվել թենիսով յոթ տարեկանում։ Նրա առաջին մարզիչը Գուրամ Թոխաձեն էր[2]։ Կարիերայի սկզբնական շրջանում նրան մարզել է նաև Եվրոպայի քառակի չեմպիոն Թեյմուրազ Կակուլիան[3]։
1986 թվականին Մեսխին Նատալյա Զվերյեվայի հետ հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության աղջիկների զույգային մրցաշարում, իսկ մեկ ամիս անց պարտվել է Ուիմբլդերի պատանեկան առաջնությունում՝ զիջելով Զվերևային։ Տարվա վերջում նա առաջին հորիզոնականն է զբաղեցրել աղջիկների զույգային կարգի թենիսի Միջազգային ֆեդերացիայի (ITF) վարկանշային աղյուսակում[4]։ Նույն թվականին Բեթեսդայում (Մերիլենդ նահանգ) նա հաղթել է իր առաջին պրոֆեսիոնալ տուրնիրը, որին մասնակցում էր ITF հովանավորությամբ։ Այդ հաջողությանը ևս նա հասել էր Զվերևայի հետ դուետով։ Իսկ անհատական կարգով հաղթեց ԽՍՀՄ-ում (ԽՍՀՄ «ամառային» չեմպիոնուհու տիտղոսը նա վաստակեց երեք տարի անց)։ Իր առաջին պրոֆեսիոնալ տուրնիրն անհատական կարգով հաղթել է 1987 թվականի հունվարին, կրկին ITF հովանավորության ներքո։ Նա առաջին հորիզոնականն է գրավել նաև Զագրեբի Ունիվերսիադայի թենիսի մրցաշարում՝ զույգային և անհատական կարգերում։
1988 թվականին նա առաջին անգամ հաղթում է վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում գտնվող թենիսիստուհիներից մեկին. ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում նա առաջ է անցնում աշխարհի հինգերորդ ռակետ Փեմ Շարյվերից։ Մեսխին ներկայացնում էր ԽՍՀՄ-ը Սեուլի Օլիմպիադայում, բայց երկրորդ շրջանում պարտվում է ամբողջ սեզոնի ֆավորիտ Շթեֆի Գրաֆին։ Օլիմպիադայից հետո Նաշվիլի մրցաշարում նա երկրորդ անգամ հաղթանակ է տանում լավագույն տասնյակի թենիսիստուհիներից մեկի՝ Բարբարա Փոթերի (ԱՄՆ) նկատմամբ։
WTA-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին՝ 21 տարեկան հասակում, Մեսխին Նեշվիլում հաղթում է իր առաջին Կանանց թենիսի ասոցացիայի (WTA) մրցաշարը, դառնալով առաջին ԽՍՀՄ թենիսիստուհին, ով 1974 թվականից սկսած հաղթանակ էր տարել WTA անհատական կարգում[2]։ Հաջորդ տարի նա ևս երկու հաղթանակ է տոնում WTA անհատական կարգում, այդ թվում Moscow Ladies Open-ում՝ կանանց առաջին պրոֆեսիոնալ մրցաշարը ԽՍՀՄ-ում։ Երկու անգամ նա առաջին հորիզոնականում է հայտնվում նաև զույգային կարգում՝ ուկրաինուհի Նատալյա Մեդվեդևայի հետ։ Այդ թվականին է վերագրվում նաև Մեսխիի մեծագույն ձեռքբերումը Դաշնության Գավաթում. ԽՍՀՄ հավաքականի հետ նա հասնում է մինչև ֆինալ, որտեղ զիջում են ամերիկուհիներին։
1991 թվականին Մեսխին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ Հիլթոն Հեդ Այլենդում (Հարավային Կարոլինա) դուրս է եկել մրցաշարի I կատեգորիայի ֆինալ։ Քառորդ եզրափակչում նա հաղթում է առաջին համարի ներքո հանդես եկող Նավրատիլովային, իսկ կիսաեզրափակչում՝ Զվերյեվային, բայց եզրափակիչ փուլում զիջում է երկրորդ համարի ներքո հանդես եկող Գաբրիելա Սաբատինիին։ Այդ մրցաշարից հետո նա բարձրացավ WTA վարկանշային աղյուսակի իր համար լավագույն 12-րդ հորիզոնական։ Նա նաև ԱՄՆ բաց առաջնությունում հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ՝ արգենտինուհի Մերսեդես Պասի հետ զույգային կարգում։ Այս իրադարձությունը մեծահասակների Մեծ սաղավարտ մրցաշարում նրա ամենաբարձր ձեռքբերումն էր։ Այդ սեզոնում նրա օգտին էին նաև Յանա Նովոտնայայի, Ջենիֆեր Կապրիատիի և վարկանշային աղյուսակի առաջին տասնյակում գտնվող Նավրատիլովայի նկատմամբ տարած հաղթանակները։
Հաջողությունը Բարսելոնայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականը նրա համար առանձնացավ կարիերայի կարևորագույն ձեռքբերումով. Զվերյեվայի հետ զույգով ներկայացնելով ԱՊՀ Միացյալ հավաքականը, նա գրավում է բրոնզե մեդալ Բարսելոնայի Օլիմպիադայում։ Բելառուսավրացական զույգը հաղթանակ է տանում արգենտինուհիների նկատմամբ, իսկ եզրափակչում զիջում ապագա չեմպիոններ Ջիջի և Մերի Ջո Ֆերնանդեսներին ԱՄՆ-ից։ Այս Օլիմպիադայում երրորդ տեղի համար խաղ չկայացավ, և Մեսխին ու Զվերյեվա ավտոմատ կերպով արժանացան «բրոնզե» մեդալի։
Պաշտոնական կարիերայի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջորդ տարիներին ևս Մեսխին բավականին հաջող ներկայանում է զույգային կարգում, հաղթելով երեք II և III կատեգորիայի մրցաշար, այդ թվում երկու անգամ Լինցի մրցաշարը՝ երկու անգամն էլ ռուս Եվգենիա Մանյուկովայի հետ։ 1995 թվականին հասել է զույգային կարգի իր համար ամենաբարձր հորիզոնականին։ Անհատական կարգում նա ժամանակ առ ժամանակ հաղթանակներ էր տանում։ Մի քանի անգամ հաղթանակել է նաև առաջին տասնյակի թենիսիտուհիների նկատմամբ (Կապրիատի, Սաբատինի)։ 1995 թվականի սկզբում անգամ հաղթում է WTA մրցաշարը, բայց ոտքի վնասվածքը թույլ չի տալիս շարունակել պարբերական ելույթները[2]։ Իր վերջին պաշտոնական մրցախաղերը Մեսխին անց է կացրել 1996 թվականի հոկտեմբերին Կրեմլի Գավաթի խաղերի ժամանակ։
Մասնակցությունը WTA և ITF մրցաշարերի եզրափակիչներին (26)
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեգենդ |
Մեծ սաղավարտ (0) |
WTA խաղային մրցաշար (0) |
I կատեգորիա (1) |
II կատեգորիա(3) |
III կատեգորիա(2) |
IV & V կատեգորիա(16) |
VS (1) |
ITF (3) |
Անհատական կարգ (12)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ(6)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Պատում | Հակառակորդը եզրափակչում | Հաշիվը եզրափակչում |
1. | 26 հունվ. 1987 | Լոս անջելես, ԱՄՆ | Հարդ | Քլեր Վուդ | 1–6, 6–4, 6–2 |
2. | 6 նոյ. 1989 | Նաշվիլ, ԱՄՆ | Հարդ (i) | Հելեն Քելեսի | 6–2, 6–3 |
3. | 29 հունվ. 1990 | Nutri-Metics, Օքլենդ, Նոր Զելանդիա | Հարդ | Սաբին Ապելմանս | 6–1, 6–0 |
4. | 1 հոկ 1990 | Moscow Ladies Open, ԽՍՀՄ | Ելենա Բրյուխովեց | 6–4, 6–4 | |
5. | 4 փետ 1991 | Վելինգտոն, Նոր Զելանդիա | Հարդ | Անդրեա Ստրնադովա | 3–6, 7–6, 6–2 |
6. | 9 հունվ 1995 | Schweppes Tasmanian Open, Հոբարթ | Հարդ | Լի Ֆան | 6–2, 6–3 |
Պարտություններ (6)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Պատում | Հակառակորդը եզրափակչում | Հաշիվը եզրափակչում |
1. | 18 ապր1988 | Սինգապուր | Հարդ | Մոնիկա Ջեյվեր | 6–7(3), 3–6 |
2. | 27 փետ1989 | VS of Oklahoma, ԱՄՆ | Հարդ (i) | Մանոն Բոլեգրաֆ | 4–6, 4–6 |
3. | 5 փետ 1990 | Վելինգտոն, Նոր Զելանդիա | Հարդ | Վիլտրուդ Պրոբստ | 6–1, 4–6, 0–6 |
4. | 5 նոյ 1990 | Ինդիանապոլիս, ԱՄՆ | Հարդ (i) | Կոնչիտա Մարտինես | 4–6, 2–6 |
5. | 1 ապր 1991 | Հիլթոն Հեդ Այլենդ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ | Հարդ | Գաբրիելա Սաբատինի | 1–6, 1–6 |
6. | 23 սեն 1991 | Բայոնա, Ֆրանսիա | Մանուելա Մալյեևա | 6–4, 3–6, 4–6 |
Զույգային կարգ (14)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ(7)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Պատում | Զուգընկեր | Հակառակորդուհիները ֆինալում | Հաշիվը եզրափակչում |
1. | 29 սեն 1986 | Բետեսդա, Մերիլենդ, ԱՄՆ | Հարդ | Նատալիա Զվերյեվա | Ջենիֆեր Գուդլինգ Ջեյն Ֆորման |
6–3, 6–1 |
2. | 27 ապր 1987 | Տարանտո, Իտալիա | Հող | Նատալիա Զվերյեվա | Քլեր Վուդ Սիմոնա Շիլդեր |
6–3, 6–2 |
3. | 29 հուն 1990 | Nutri-Metics, Օքլենդ, Նոր Զելանդիա | Հարդ | Նալայա Մեդվեդևա | Ռոբին Ուայթ Ջիլ Հեթերինգթոն |
3–6, 6–3, 7–63 |
4. | 5 փետ 1990 | Վելինգտոն, Նոր Զելանդիա | Հարդ | Նալայա Մեդվեդևա | Միշել Ջագարդ Լեյ Ջուլի Ռիչարդսոն |
6–3, 2–6, 6–4 |
5. | 22 փետ1993 | Generali Ladies Linz, Լինց | գորգ | Եվգենիա Մանյուկովա | Յուդիտ Վիզներ Կոնչիտա Մարտինես |
առանց խաղի |
6. | 5 ապր 1993 | Bausch & Lomb Championships, Ամելիա Այլենդ, Ֆլորիդա, ԱՄՆ | Հող | Մանուելա Մալյեևա | Ինես Գորոտաչեգի Ամանդա Կետցեր |
3–6, 6–3, 6–4 |
7. | 7 փետ 1994 | EA-Generali Ladies, Լինց (2) | գորգ | Եվգենիա Մանյուկովա | Օսա Սվենսոն Կարոլին Շնայդեր |
6–2, 6–2 |
Պարտություններ(7)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Պատում | Զուգընկեր | Հակառակորդուհիները ֆինալում | Հաշիվը եզրափակչում |
1. | 21 սեն 1987 | Համբուրգ, Գերմանիա | Հող | Նատալյա Եգորովա | Կլաուդիա Կոդե Կիլշ Յանա Նովոտնա |
6–7, 6–7 |
2. | 18 ապր 1988 | Սինգապուր | Հարդ | Սվետլանա Պարխոմենկո | Նատալյա Եգորովա Նատալյա Մեդվեդևա |
6–74, 3–6 |
3. | 6 հուն 1988 | Dow Chemical Classic, Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա |
Խոտ | Սվետլանա Պարխոմենկո | Նատալյա Զվերյեվա Լարիսա Սավչենկո |
4–6, 1–6 |
4. | 20 фев 1989 | Ուիչիտա, Կանզաս, ԱՄՆ | Հարդ (i) | Սենդի Քոլինզ | Մանոն Գոլենգրաֆ Լիզ Գրեգորի |
2–6, 6–7 |
5. | 6 նոյ 1989 | Նաշվիլ, ԱՄՆ | Հարդ (i) | Նատալյա Մեդվեդևա | Մանոն Բոլեգրաֆ Մերեդիտ Մակգրաֆ |
6–1, 6–75, 6–74 |
6. | 25 ապր 1994 | Համբուրգ, Գերմանիա (2) | Հող | Եվգենյա Մանյուկովա | Յանա Նովոտնա Արանչա Սանչես Վիկարիա |
3–6, 2–6 |
7. | 24 հոկ 1994 | Nokia Grand Prix, Էսսեն, Գերմանիա | գորգ | Եվգենիա Մանյուկովա | Մարիա Լինդստրեմ Մարիա Ստրաունդլունդ |
2–6, 1–6 |
Հետագա կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Լեյլա Մեսխին և իր ամուսինը՝ Պավել Նադիբաիձեն, Թբիլիսիում բացեցին թենիսի ակադեմիա[2]։
Իր հրաժեշտի մատչը Մեսխին անց է կացրել 1997 թվականի հոկտեմբերին, իր թենիսի ակադեմիայի դահլիճում իր իսկ կազմակերպած միջազգային մրցաշարի՝ Թբիլիսիի թենիսի բաց առաջնության շրջանակներում։ Մրցախաղի վերջում հայտարարվեց, որ նախագահ Շևարդնաձեն Մեսխիին շնորհում է Վրաստանի բարձրագույն քաղաքացիական մրցանակը՝ Պատվո շքանշան[5]։
1999 թվականին Մեսխին ընտրվում է Վրաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչ[6], իսկ 2004-ին վերընտրվեց երկրորդ անգամ[2]։ 2011 թվականին Մեսխին դարձավ WTA նոր մրցաշրջանի տնօրեն հարևան Ադրբեջանում կայացող մրցաշարում՝ Բաքվի գավաթում[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 WTA կայքէջ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Deherian, Suren (21 мая 2004). «Sport to business: Meskhi has Become Queen of Georgian Tennis». Brosse Street Journal (English). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Умер Теймураз Какулия». Коммерсантъ № 158 (3489). 26 октября 2006. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Список чемпионов мира по версии ITF Արխիվացված 2012-01-01 Wayback Machine (անգլ.)
- ↑ Пачкория, Тенгиз (7 октября 1997). «Лейла Месхи завершила карьеру». Спорт-Экспресс. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Георгий Габашвили призвал противостоящие стороны в грузинском теннисе к конструктивному диалогу». Новый Регион. 31 октября 2007. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Лейла Месхи: «Мы не раз проведем Baku Cup»». Tennis.az. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Sports Reference պորտալում Արխիվացված 2017-12-13 Wayback Machine (անգլ.)
- Հարցազրույցը WTA կայքին (անգլ.)