Լիծյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լիծյան
չինարեն՝ 丽江
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումYongsheng County?, Gucheng District?, Yulong Naxi Autonomous County?, Huaping County? և Ninglang Yi Autonomous County?
Մակերես20 555 կմ²
ԲԾՄ2400±1 մետր
Բնակչություն1 253 878 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ888
Փոստային դասիչ674100
Ավտոմոբիլային կոդうんP
Պաշտոնական կայքlijiang.gov.cn
Լիծյան (Չինաստան)##
Լիծյան (Չինաստան)

Լիծյան քաղաք (չինարեն՝ 丽江), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Յուըննան նահանգի իրավասության տակ գտնվող քաղաքային շրջան է, որը գտնվում է Յուըննան նահանգի հյուսիս-արևմտյան մասում։ Քաղաքը հյուսիս-արևմուտքում սահմանակից է Տիցին շրջանին (すすむ庆州), արևմուտքում Նուծիան շրջանին (いかしゅう), հարավ-արևմուտքում Տալի շրջանին (だいしゅう), հարավ-արևելքում Չուսիոն շրջանին (すわえおんどりしゅう), արևելքում Սըչուան նահանգի Փանճըհուա քաղաքին (よじえだはな), հյուսիս-արևելքում մոտ է Սըչուան նահանգի Լյանշան շրջանին (凉山しゅう)։ Գտնվում է Հընտուան լեռնաշղթայի (横断おうだんさん脉) հյուսիսային հատվածից դեպի Յուըննան-Գուեյճոու բարձրավանդակի անցումային մասում, քաղաքն ունի հայտնի Յուլոնսյուե լեռը (たま雪山ゆきやま), Լուկու լիճը (泸沽), չընհայը և այլ լճեր, Յանցզի գետը հոսում է քաղաքով։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 20․554 քառակուսի կիլոմետր, ընդհանուր բնակչության թիվը կազմում է 1,28 միլիոն, որից 50%-ը կազմում է ազգային փոքրամասնությունը, քաղաքային ժողովրդական կառավարության նստավայրն է Կուչըն շրջանը։ Լիծյանը հնագույն մետաքսի և թեյի փոխանցման կայանն է, Լիծյան հնագույն քաղաքը կառուցվել է սոն դինաստիայի ժամանակաշրջանում։ 1986 թվականին պետական խորհուրդը Լիծյանը դասեց հարուստ մշակույթով և պատմական ժառանգությամբ քաղաքների շարքին։ Լիծյանը Չինաստանի կարևոր զբոսաշրջային քաղաքներից մեկն է, «Michelin Travel Guide»-ի կողմից գնահատվել է որպես «երեք աստղանի ճանապարհորդական առաջադրում» (ամենաբարձր մակարդակ)։

Լիցզյանը հայտնի է «Արևելքի Վենետիկ» անունով։ Քաղաքում մանրամասն կառուցված և գեղեցիկ ջրային համակարգ կա, որի երկայնքով ձգվում են չինական ավանդական փայտե շենքերը։ Այն մի ժամանակ եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր առևտրային կետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 80000 տարի առաջ՝ Սուն դինաստիայի կառավարման վերջին և Յուան դինաստիայի վաղ շրջանում։ Քաղաքի բնակիչներն այն համեմատում են դայանի՝ գեղագիրների թանաքամանի հետ, որովհետև քաղաքի փողոցները, նրբանցքները, ջրանցքները, բլրի վրայի գետագալարներն ասես թանաք լինեն, որ հանգիստ հոսելով լցվում են սալաքարի մեջ։

Արևմտյան Հան դինաստիայի Յուեն Տին կայսեր վեցերորդ տարում (մ.թ.ա. 111թ.) հիմնադրվել է Յուեսի շրջանում և քաղաքը նրան էր պատկանել։ Երեք թագավորությունների Շուհան դինաստիայի Ծիեն Սինի երրորդ տարում (225 թվական) Յուըննան նահանգը հիմնադրվել է երեք շրջաններով՝ Ծիեննին, Յուեսի, Յոնչան, որը պատկանում էր միակ նահանգապետին։ Արևմտյան Ծին դինաստիայի ժամանակ այն փոխվել է Նին նահանգ։ Սուեյ դինաստիայի ժամանակ անվանվել է Նաննին նահանգ, և ներկայիս քաղաքը պատկանել է նրան։ Նանճաո մտնելուց հետո ներկայիս քաղաքը պատկանել է Նանճաո Ծիենչուանին։ Տալիի ժամանակաշրջանում պատկանել է Շանծյու շրջանին, և ներկայումս Յոնշեն շրջանը կառավարության վայրն է։

Յուան դինաստիայի տասներեքերորդ տարում (1276 թվականին) ստեղծվել է Լիծյանի ճանապարհը (ներկայիս Յուլոն շրջանը, Շըկու ավան) անվանվել է այսպես այն պատճառով, որ շրջապատված է Յանցզի գետով։ Գետը հնում անվանվել է Լիշուեյ, որից քաղաքի անվանումն է առաջացել Լիծյան։ Յուեն դինաստիայի 15-րդ տարում (1278 թվական) քաղաքը բարելավվեց որպես Սյուեն նահանգ, հետո հիմնադրվեց Շուըն նահանգը (այժմ ղեկավարվում է Պինչուան շրջանի Չընճընի կողմից), որը նույնպես պատկանում է Լիծյանի ճանապարհին։ Յուան դինաստիայի 16-րդ տարում (1279 թվական) հիմնադրվեց Յոննին նահանգը (ներկայիս Նինլան շրջանի Յոննին գյուղը), Լանցյու նահանգը (ներկայիս Նինլան նահանգը), որը պատկանում է Լիծյանի ճանապարհին։ Յուան դինաստիայի 17-րդ տարում (1280 թվական) Սյուեն նահանգը անվանվեց Պեյշըն նահանգ, իսկ Յուեն դինաստիայի 20-րդ տարում (1283 թվական) անվանվեց Պեյշըն շրջան։

Մին Հոնվույի 15-րդ տարում (1382 թվական) Լիծյան ճանապարհը անվանվեց Լիծյան շրջանի, Պեյշըն շրջանը անվանվեց Պեյշըն նահանգ, և Շուըն նահանգը պատկանեց Հըցին շրջանին։ Յոնլըի 4-րդ տարում (1406 թվական) Շըն Յոննին նահանգը անվանափոխվեց Յոննին շրջան։ Ճընթոնի 7-րդ տարում (1442 թվական) Բեյշըն նահանգը անցավ Յուըննանի գլխավոր քարտուղարին։ Ցին դինաստիայի Քանսի 17-րդ տարում (1698 թվական) Յոնին և Պեյշընը դարձան Յոն-Պեյ շրջան (ներկայիս Յոնշըն գավառը)։ Քանսիի 38-րդ տարում (1699 թվական) Յուենշուըն նահանգը անցավ Յոն-Պեյ շրջանին։ Ցին դինաստիայի Ցյանլոնի 15-րդ տարում (1770 թվական) ստեղծվեց Լիծյան շրջանը և ստացավ Լիծյանի վարչական շրջանի անվանումը, Յոն-Պեյ շրջանը փոխվեց շրջանի իրավունքների բաժին։ Տաոկուանի 19-րդ տարում (1839 թվական) վերականգնվեց Լանցյուն նահանգը, որն արդեն պատկանում էր Յոն-Պեյ շրջանի իրավունքների բաժնին։ Կուանսյուի 34-րդ տարում (1908 թվական) կառուցվեց Հուափին շրջանը։

Չինաստանի հանրապետության երկրորդ տարում (1913 թվական) շրջանը, նահանգը վերածվեցին և փոխվեցին գավառով, որի մեջ մտավ Լիծյան գավառը, Յոն-Պեյ գավառը, Հուափին գավառը, որոնք պատկանում էին Յուըննանի արևմտյան մասին, հաջորդ տարի փոխվեց Թընյուե ճանապարհի, 1927 թվականին վերացվեց Թընյուե ճանապարհը։ 1934 թվականին անդադար ռազմական աղետների պատճառով, Պեյ բառը նշանակում էր պարտություն, Յոն-Պեյ գավառի անվանումը ուստի փոխվեց Յոն-Շըն գավառի։ 1935 թվականի Յոն-Շըն գավառի նախկին Լանցյու նահանգը ժամանակավոր ղեկավարության անցավ Նինլանի կողմից, որը ներկայիս Տասին քաղաքն է։ Չինաստանի հանրապետության երեսունմեկերորդ տարում (1942 թվական) Չինաստանի Հանրապետության երեսունմեկերորդ տարում (1942 թ.) շրջանները և վարչական բյուրոները պատկանում էին Յուըննան նահանգի յոթերորդ վարչական վերահսկողական շրջանին։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո 1950 թվականին ստեղծվել է Լիծյան հատուկ գոտին։ Իրավասությունը գտնվում է Լիծյան, Յոնշեն, Հուափին, Ծյանչուան, Հըցին, Լանփին, Ճոնդիեն, Վեյսի, Պիծիան և 4 վարչական շրջանների՝ Նինլանի, Տըցինի, Ֆուկոնի և կոնշանի 9 վարչական շրջանների նկատմամբ։ Նահանգի կամ ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդին կից շրջանային և քաղաքային ժողովրդական խորհուրդների աշխատանքի վերահսկման գրասենյակը գտնվում է Լիծյան գավառում։ 1952 թվականին Պիծյան շրջանը, Ֆուկոնը, Կոնշանը և Տըցինը ստեղծվեցին որպես վարչական շրջաններ և փոխվեցին ինքնավար շրջանների։ 1954 թվականին երեք ինքնավար շրջանները՝ Պիծյանը, Ֆուկունը և Կոնշանը, անցան Նուծյան Լիսուի ինքնավար շրջանի տակ։

1961 թվականի ապրիլի 10-ին Լիծյան շրջանը փոխվեց Լիծյան Նասի ինքնավար շրջանի։ 1965թվականին Հուափին շրջանի 10 համայնքներ նշանակվեցին Սըչուան նահանգի Տուքոու քաղաքում (այժմ՝ Փանճըհուա քաղաք)։ 1970 թվականին Լիջիանգի հատուկ գոտին վերանվանվեց Լիցզյան շրջան։ 2002 թվականի դեկտեմբերի 26-ին նահանգային խորհուրդը հաստատեց Լիծյան շրջանի և Լիծյան Նասիի ինքնավար շրջանի վերացումը և պրեֆեկտուրայի մակարդակով Լիծյան քաղաքի հիմնադրումը, սկզբնական Լիծյան շրջանը վերակազմավորվեց Կուչըն շրջանի և Յուլոն Նասի ինքնավար շրջանի։

Լիծյան Հին քաղաքը (տեղացիներն այն անվանում էին Տայան կամ Տայան հնագույն քաղաք) կառուցվել է Հարավային Սոն դինաստիայում։ Լիծյանի առաջնորդի ազգանունն էր՝ Մու (木)もく, որը նշանակում է փայտ, և քաղաքի շենքը պետք է նման լինի փայտե նիշերով շրջանակված «» բառին։ Այն Չինաստանի հայտնի պատմամշակութային քաղաքների շարքում միակ հնագույն քաղաքն է՝ առանց քաղաքային պարիսպների։ Մին դինաստիայի հայտնի ճանապարհորդ Սյու Սյաքըն հնագույն Լիծյան քաղաքի «Տիեն Յոու օրագրում» գրել է, որ «Մուֆուն»՝ Մու ընտանիքի առաջնորդի պալատը, «թագավորի պալատի պես գեղեցիկ է»։

1996 թվականի փետրվարի 3-ին 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Լիծյանում, որի հետևանքով զոհվեց 309 մարդ, ծանր վիրավորվեց 4070-ը և թեթև վիրավորվեց 12987 մարդ։ Երկրաշարժից հետո վերականգնված հնագույն Լիծյան քաղաքը համեմատաբար լավ պահպանված էթնիկ փոքրամասնությունների հնագույն քաղաք է։ Այն կենտրոնացնում է Նասիի մշակույթի էությունը և պահպանում է Սոն և Յուան դինաստիաներից ի վեր ձևավորված պատմական առանձնահատկությունները։ 1997 թվականի դեկտեմբերի 4-ին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես մշակութային ժառանգություն։

Աշխարհագրություն [խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյան քաղաքի ծովի հմայնապատկեր

Լիծյանը գտնվում է

Ցինհայ-Տիբեթ և Յուըննան-Գուեյճոու բարձրավանդակի խաչմերուկում, իսկ հնագույն քաղաքը գտնվում է Լիծյանի հարթավայրում (կամ առափնյա ծանծղուտում)։

Լիծյանի ռելիեֆը բազմազան է, կան ձնե լեռներ, մարգագետին, բնածին բնապատկեր, բայց Լիծյանի տարբեր հատվածներում տեղակայվածության և ջերմային ռեժիմի պատճառով ամբողջովին տարբերվում է, այդ պատճառով էլ քաղաքում միկրոկլիման շատ ակնհայտ է։

Լիծյան քաղաքը գտնվում է 25°23'-27°56' հյուսիսային լայնության և 99°23'-101°31' արևելյան երկայնության միջև։

Համաշխարհային մշակութային ժառանգություններից մեկը Լիծյանի հնագույն քաղաքը տեղակայված է Լիծյանի դաշտային հարթավայրում, ծովի մակերեսից 2400 մետր բարձրությամբ։ Լիծյան քաղաքի մոտակայքում է գտնվում Յուլոնսյուե լեռան բարձր գագաթը՝ ծովի մակարդակից 5596 մետր բարձրության վրա, քաղաքը նաև ունի համաշխարհային բնական ժառանգություններից մեկը «Վագրի ցատկի կիրճը» (կիրճ Չին-տիբեթյան լեռներում Յանցզի գետի վրա, որը գտնվում է Յուըննան նահանգի Լիծյան քաղաքից 60 կմ հյուսիս)։

Ջրային ուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրային ուղիները հիմնականում սնվում են Սև վիշապի ջրավազանից, որի ջուրը ջրանցքներով ուղղվում է դեպի հին քաղաքի բոլոր մասերը՝ երբեմն էլ անցնելով տների տակով։ Քաղաքի ջրային ուղիներն անցնում են վեհաշուք ու շքեղ զարդարված ավելի քան 350 կամուրջներով։ Ամեն գիշեր բացվում է քաղաքի կենտրոնում գտնվող շլյուզը՝ բազալտե մայթերը ցեխից ու փոշուց լվանալու համար։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյանը ունի բարենպաստ կլիմա, քանի որ տեղակայված է ցածր լայնության և բարձր լեռնային գոտում, տարվա չորս սեզոնին գարնանային եղանակ է, քաղաքն ունի մերձարևադարձային կլիմա։

Լիծյան քաղաքի կլիմայի առանձնահատկություններն են՝ ձմռանը սաստիկ ցուրտ չէ, ամառը սաստիկ շոգ չէ, խոնավ է, համեմատաբար մռայլ, բայց ամսվա կեսին կարելի է տեսնել արևի շողերը։

Լիծյան քաղաքում տեղակայված ազգային օդերևութաբանական կայանի տվյալներով ամենացուրտ ամիսն է հունվարը՝ միջին ջերմաստիճանը 6․0 °C, ամենատաք ամիսն է հունիսը՝ միջին ջերմաստիճանը 18․4 °C։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյան քաղաքի չորս խոշոր կազմակերպությունների ներկայիս կառավարիչներ

կազմակերպություն Չինաստանի կոմունիստական կուսակցություն

Լիծյան քաղաքի կոմիտե

Լիծյան քաղաքի ժողովրդական ներկայացուցիչների ժողով

Մշտական կոմիտե

Լիծյան քաղաքի տեղական կառավարություն Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական Խորհուրդ

Լիծյանի կոմիտե

Պաշտոն Քարտուղար Կառավարիչ Քաղաքապետ Նախագահ
Ազգանուն-անուն Փու Հոն(իգական)[1] Հը Պինշոու[2] Սու Յոնճոն[3] Ճան Վեյկուո[4]
Ազգություն Հան Պայ Հան Յի
Ծննդավայր նահանգ Յուըննան, քաղաք Սյուենվեյ նահանգ Յուըննան, քաղաք Լիծյան, Կուչըն շրջան նահանգ Յուըննան, գավառ Ծիենշուեյ նահանգ Յուըննան, գավառ Նինլան
Ծննդյան ամսաթիվ Դեկտեմբերի 1972 (51 տարեկան) Հոկտեմբերի 1962 (61 տարեկան) Հոկտեմբերի 1968 (55 տարեկան) Հուլիսի 1965 (58 տարեկան)
Պաշտոնի անցնելու ամսաթիվ 2021 թվական հունիս 2013 թվական փետրվար 2021 թվական հունիս 2016 թվական մարտ

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային կոմիտեի քարտուղար
Քաղաքապետ

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյան քաղաքը իր իրավասության տակ ունի մեկ շրջան, երկու գավառ, երկու ինքնավար շրջան։

  • քաղաքային շրջան:Կուչըն (古城こじょう)
  • գավառ:Յոնշըն, Հուափին (えい胜县、华坪县)
  • ինքնավար շրջան:Յուլոն նանսի ազգության ինքնավար շրջան, Նինլան Յի ազգության ինքնավար շրջան (たま龙纳西にしぞく自治じち县、宁蒗つねぞく自治じち县)։
Լիծյան քաղաքի վարչական բաժանում
Սահմանազաման կոդ[5] Անվանում Չինարեն փինյին Մակերես[6]

(քառակուսի կիլոմետր)

Հիմնական բնակչության թիվը

(2020 թվականի տվյալներով)

Կառավարության նստավայր Փոստային ինդեքս Վարչական շրջան[7]
Փողացային կոմիտետ Քաղաք Գյուղ Դրանց թվում՝ ազգային գավառակ
530700 丽江 Lìjiāng Shì 20,554.38 1,253,878 Կուչըն 674100 7 26 32 15
530702 古城こじょう Gǔchéng Qū 1,262.78 288,787 Սիան փողոց 674100 7 2 2 1
530721 たま龙纳西にしぞく自治じち Yùlóng Nàxīzú Zìzhìxiàn 6,198.76 224,039 Հուանշան 674100 7 9 3
530722 えい胜县 Yǒngshèng Xiàn 4,924.84 336,832 Յոնպեյ 674200 9 6 6
530723 华坪县 Huápíng Xiàn 2,141.85 159,695 Ճոնսին 674800 4 4 4
530724 宁蒗つねぞく自治じち Nínglàng Yízú Zìzhìxiàn 6,026.15 244,525 Տասին 674300 4 11 1

Տնտեսություն

2011-2020 թվականի Համախառն ներքին արդյունք
参考さんこう[8]

2020 թվականի վիճակագրությամբ Լիծյան քաղաքի ՀՆԱ-ն կազմել է 51․275 յուան, տարեկան կտրվածքով 8․2% աճ։ Առաջնային, երկրորդային և երրորդային արդյունաբերության ավելացված արժեքը համապատասխանաբար կազմել է 7,753 միլիարդ յուան, 16,550 միլիարդ յուան և 26,972 միլիարդ յուան, իսկ երեք արդյունաբերական կառույցների հարաբերակցությունը կազմել է 15,1։ 32,3։ 52,6[9]։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 40․841յուան է, որն ավելի ցածր է, քան Յուըննան նհանգի միջին արժեքը (51․975 յուան)[9], քաղաքի հիմնական բնակիչներին մեկ շնչին բաժին հասնող եկամուտը կազմում է 37․022 յուան, իսկ գյուղի հիմնական բնակիչներին մեկ շնչին հասնող եկամուտը կազմում է 12․370 յուան։ Ամբողջ քաղաքի հիմնական կապիտալում ներդրումը ավելացել է 12․3%-ով։ Պետական բյուջեի տարեկան եկամուտը կազմել է 4․315 միլիարդ յուան, մեկ շնչի համար 3․438 յուան, տեղական ընդհանուր պետական բյուջեի ծախսերը կազմել են 17,56 միլիարդ յուան, 13,992 յուան մեկ շնչի համար[10]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյան քաղաքի մարզասրահ

Համաձայն 2020 թվականի յոթերորդ համապետական մարդահամարի քաղաքի ընդհանուր բնակչության թիվը (մշտական բնակություն հաստատած բնակչությունը) ընդհանուր կազմում է 1,253,878 մարդ՝ 391,061 տնային տնտեսություններով, քաղաքային բնակչությունը՝ 597,447 (47,65%), իսկ գյուղական բնակչությունը՝ 656,431 (52,35%)[11]։ Ըստ 2019 թվականի վիճակագրական տեղեկագրի Լիծյան քաղաքում 2019 թվականին մշտական բնակչությունը կազմել է 1,3024 միլիոն։

Ազգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիծյանը բազմազգ քաղաք է, նասի (纳西) ազգությունը (ունի իր սեփական պատկերագիրը) հիմնականում բնակություն է հաստատել Չինաստանի Լիծյան քաղաքում, նրանց բնակչությունը կազմում է մոտ 230․000 (ներառում է մոսուո ազգությանը՝ 梭人, բայց նրանց մեծամասնությունը նման չէ նասիին, նրանց կլանին պատկանող մարդկանց բնիկները անվանում են զոուհուըն՝ はしこん)։ Կան նաև այլ ազգություններ՝ Յի, Լիսու, Հուալիսու և այլն։ Լիծյանը ունի Չինաստանի միակ նասի ազգության ինքնավար շրջանը, այդ շրջանի բնակիչներին գլխավորում է նասի ազգությունը, որն իր մեջ է միավորում Պայ, ՅԻ, Լիսու, Փումի և այլ փոքրամասնություններ։ Նրանց մեջ նասի ազգության Տոնբա մշակույթը ամբողջ աշխարհում հայտնի է որպես միակ «կենդանի պատկերագիր», որն ամբողջությամբ պահպանվել է աշխարհում։

2010 թվականին հիմնական բնակություն հաստատած բնակչության մեջ էր նաև Հան ազգությունը, բնակչությունը կազմում էր 537,893 մարդ, որը կազմում էր ընդհանուր բնակչության 43,21%-ը, էթնիկ փոքրամասնությունների բնակչությունը ընդհանուր կազմում էր 706,876 մարդ, որը կազմում էր ընդհանուր բնակչության 56,79%-ը։

Լիծյան քաղաքի էթնիկ խմբերը(2010 թվական նոյեմբեր)[12]

Էթնիկ խմբի անվանում Հան Յի Նասի Լիսու Պայ Փումի Տայ Մյաո Ծան Հուեյ Այլ էթնիկ խմբեր
Բնակչության թիբը 537893 243400 240580 115730 52071 20400 11236 6884 5199 4615 6761
Ընդհանուր բնակչության

հարաբերություն(%)

43.21 19.55 19.33 9.30 4.18 1.64 0.90 0.55 0.42 0.37 0.54
Ազգաին փոքրամասնության

հարաբերություն(%)

--- 34.43 34.03 16.37 7.37 2.89 1.59 0.97 0.74 0.65 0.96

Փոխադրամիջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    • Տալի-Հըցին մայրուղի
    • Տալի-Լիծյան երկաթգիծ
    • Լիծյան Սանյի օդանավակայան
Լիծյան քաղաքի կայարան

Ազգային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիցզյան դարձել է ազգային նշանակության քաղաք այն բանից հետո, երբ Կուբլայ խանը (1215-1294) իր զորքերը կայանեց այդտեղ (1253 թվական)։ Խանը՝ մոնղոլների ռազմական առաջնորդը, ում վիճակված էր դառնալ Յուան դինաստիայի առաջին կայսրը, քաղաքը հիմնադրեց մի ճանապարհի վրա, որը դառնալու էր նահանգի հիմնական քաղաքական, կրթական և մշակութային կենտրոնը։ Թեպետ խանը հայտնի էր իր ռազմական մղումներով, սակայն նա հրապուրված էր չինական մշակույթով և Լիցզյանում հիմնում է առաջին դասական նվագախումբը տեղացի էթնիկ խմբի՝ նասիների համար[13]։

Կարևորագույն պահպանվող մշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տապաո Ծիկոն պալատ և Լիոլի պալատ (大宝たいほう积宫与琉璃殿どの)
  • Յինփան գյուղի դամբարաններ (营盘むらはかぐん)
  • Պաոշան քարե քաղաք (宝山たからやませき头城)
  • Հեյլոնգթանի հնագույն շենքեր (くろ龙潭けん筑群)
  • «Ոսկե վիշապ» կամուրջ (きむ龙桥)
  • Տածյուե դղյակի որմնանկար (だい觉宫壁画へきが)
  • Լիծյան քաղաքի Փուծի տաճար (丽江ひろし济寺)
  • Կուանյին քարե փորագրված արձաններ (观音阁石こくづくりぞう)
  • Ծինշա գետի ժայռապատկերներ (金沙江きむしゃこうがん)

Բարեկամ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «うらにじ 简历». 人民じんみん地方ちほう领导资料库. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. «炳寿同志どうし简历». 丽江人民じんみん代表だいひょう大会たいかい网. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. «苏永ちゅう 简历». 人民じんみん地方ちほう领导资料库. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «张卫こくとう选丽こう市政しせい主席しゅせき». さがせきつね网. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  5. «ちゅう人民じんみん共和きょうわこく县以じょう行政ぎょうせい划代码». ちゅう人民じんみん共和きょうわこく民政みんせい. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  6. うんみなみしょう统计きょく (2015ねん9がつ). うんみなみ统计ねん鉴2015》. 中国ちゅうごく统计出版しゅっぱんしゃ. ISBN 978-7-5037-7573-4.
  7. ちゅう人民じんみん共和きょうわこく民政みんせい (2018ねん10がつ). ちゅう人民じんみん共和きょうわこく乡镇行政ぎょうせい划简さつ2018》. 中国ちゅうごく社会しゃかい出版しゅっぱんしゃ. ISBN 978-7-5087-5594-6.
  8. «Լիծյան քաղաքի տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական ցուցանիշ——տնտեսական կառուցվածք». Լիծյան քաղաքի ռադիո և հեռուստատեսային կայան. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. 9,0 9,1 うんみなみしょう统计きょく (2021). うんみなみ统计ねん鉴 2021. 中国ちゅうごく统计出版しゅっぱんしゃ. ISBN 978-7-5037-9653-1.
  10. «2020ねん丽江国民こくみん经济社会しゃかい发展统计こう报». 丽江统计きょく. 2021 թ․ մարտի 5.(չաշխատող հղում)
  11. 丽江统计きょく、丽江だい七次全国人口普查领导小组办公室 (2021 թ․ մայիսի 26). «丽江だい七次全国人口普查主要数据公报». 丽江. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  12. うんみなみしょう人口じんこうひろし查办おおやけしつうんみなみしょう统计きょく (2012ねん9がつ). うんみなみしょう2010ねん人口じんこうひろし查资りょう. 中国ちゅうごく统计出版しゅっぱんしゃ. ISBN 978-7-5037-6548-3.
  13. Մարկ Տրուման, Աշխարհի Հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, Զանգակ 97
  14. あま娜 (2006 թ․ հոկտեմբերի 17). «世界せかい遗产城市じょうしうんみなみ丽江あずかにわか罗斯喀山结为友好ゆうこう城市じょうし». 中国ちゅうごく网. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 «中国ちゅうごくうんみなみ-くに际友こう城市じょうし». ynwsb.djoin.cn. うんみなみしょう人民じんみん政府せいふ外事がいじ办公しつ. 2016ねん. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  16. おう鹏 (2011 թ․ փետրվարի 24). «丽江あずか美国びくに加州かしゅう马里布市ぬのいち结为友好ゆうこう城市じょうし». xw.kunming.cn. 丽江せい务网. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  17. 杨颖とおる (2011 թ․ հուլիսի 28). «うんみなみ丽江あずかとくこくともえとくひろし堡市缔结友好ゆうこう». www.chinanews.com. 中国ちゅうごくしん闻网. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  18. «丽江あずかほうこくおもね尔比正式せいしき签署こく际友こう城市じょうし关系协议书». www.yfao.gov.cn. 丽江外事がいじ侨务办公しつ. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  19. 张丽伟 (2017 թ․ հոկտեմբերի 10). «丽江あずかみずさい尔马とく正式せいしき签署こく际友こう城市じょうし关系协议书». 丽江. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 15-ին.
  20. 刘蓉 (2018 թ․ մայիսի 10). «丽江あずか柬埔寨柏なつしょう缔结为国际友こう城市じょうし». yndaily.yunnan.cn. うんみなみ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիծյան» հոդվածին։