(Translated by https://www.hiragana.jp/)
Լյուսի Օ’Բրայեն - Վիքիպեդիա Jump to content

Լյուսի Օ’Բրայեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Օ’Բրայեն
Ծնվել էսեպտեմբերի 13, 1961(1961-09-13)[1] (63 տարեկան)
Մասնագիտությունլրագրող, գրող, կենսագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կայքlucyobrien.com
 Lucy O'Brien Վիքիպահեստում

Լյուսի Օ’Բրայեն (անգլ.՝ Lucy O'Brien, սեպտեմբերի 13, 1961(1961-09-13)[1]), անգլիացի գրող և երաժշտական լրագրող։ Ծնվել է արևմտյան Քեթֆորդում (Լոնդոնի շրջան), մեծացել Սաութհեմփթոնում, ներկայումս ապրում է Լոնդոնում։ Հեղինակի աշխատանքները նվիրված են երաժշտության բնագավառի կանանց[2]։

Երաժշտական և գրական կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին՝ Սաութհեմփթոնի ծխական դպրոցում սովորելու ժամանակ, հիմնել է the Catholic Girls անվանումով փանկ ռոք խումբը[3]։ Խումբը լքել է 1980 թվականին՝ Լիդսի համալսարան (անգլ.՝ University in Leeds) ընդունվելու պատճառով[4]։

Համալսարանում խաղացել է մի քանի խմբերում, բայց շուտով ընտրել է երաժշտական կարիերայի լրագրությունը[5]։ Դարձել է Լիդսի համալսարանի Leeds Student անվանումով ամսագրի երաժշտական խմբագիր[6]։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1983 թվականին, նա մի քանի համերգների ակնարկներ է ուղարկել New Musical Express (NME) ամսագրին, որոնք հրապարակվել են այդ ժամանակվա խմբագիրներ Չարլզ Շար Մարրեյի (անգլ.՝ Charles Shaar Murray) և Նիկ Քենթի կողմից։ Ավելի ուշ գրել է ութսունական թվականներին NME գրասենյակային «ճնշող» մշակույթի և օստրակիզմի ու արհամարհական վերաբերմունքի մասին, որոնք որոնց ենթարկվում էին ամսագրի լրագրողները[7]։ Հրատարակության մեջ նրա ամենահայտնի ավանդը եղել է 1986 թվականին դեռահասների սուիցիդի մասին գրված «Youth Suicide» հոդվածը[8]։

Իր համախոհ և սոցիալիստ կոլեգաներ Ստյուարտ Կոսգրուվի և Պաբլո Հյուիթի հետ Օ’Բրայենը դարձել է New Musical Express ամսագրի ձախ թևի մաս։ Շուտով այն կազմացրվել է նոր խմբագիր Ալան Լյուիսի կողմից. IPC Media գլխավոր գրասենյակը նրան կոչ է արել ամսագիրն ապաքաղաքականացնել և վաճառքը մեծացնել։

NME ամսագրում տպագրվելու վաղ տարիներին Օ’Բրայենը գրել է նաև Spare Rib ֆեմինիստական ամսագրի համար, որտեղ առաջին անգամ հայտնվել է 1980 թվականին[3]։ 1984 թվականին դարձել է երաժշտական արդյունաբերության կանանց մասին պատմող պատմության համահեղինակ, որ տպագրվել է ամսագրի շապիկին։ Նա ցնցված էր այն բանից, թե կանայք, տղամարդկանց հետ համեմատած, ձայնագրման ինչքան քիչ պայմանագրեր ունեն կամ ինչքան քիչ են հայտնվում հիթ-շքերթներում[9]։ Այդ բացահայտումը ոգեշնչել է նրա հետագա աշխատանքները, հատկապես She Bop գիրքը։

NME ամսագրից հեռանալուց հետո որպես երաժշտական խմբագիր աշխատել է Լոնդոնի City Limits ամսագրում[10]։ Այդ ժամանակ Օ’Բրայենը հարցազրույց է վերցրել Դաստի Սպրինգֆիլդից։ Հարցազրույցից հետո նրա հետ կապվել են Sidgwick & Jackson հրատարակչությունից և առաջարկել գրել Սպրինգֆիլդի կենսագրությունը։

Ֆրիլանս և գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Օ’Բրայենը գնացել է ֆրիլանսի։ Նա պարբերաբար գրել է The Guardian և The Independent օրաթերթերի, ինչպես նաև Q Magazine և MOJO երաժշտական ամսագրերի համար։ 1989 թվականին հրատարակվել է նրա առաջին՝ Dusty գիրքը, որը կենսագրություն-բեսթսելեր է Դաստի Սփրինգֆիլդի սոուլի բրիտանական լեգենդի մասին (Sidgwick & Jackson, 1989): Գրքի շնորհիվ Օ’Բրայենը ձեռք է բերել լուրջ հեղինակի և մեկնաբանի հեղինակություն, ինչպես նաև օգնել է նորից բացահայտել և հասկանալ Սփրինգֆիլդի աշխատանքները։ Օ’Բրայենն սկսել է համարվել սոուլ երաժշտության, ինչպես նաև երաժշտական կանանց փորձագետ։

Երաժշտական հաջորդ՝ Annie Lennox (St Martin’s Press, 1993) կենսագրությունը, բացի Մեծ Բրիտանիայից, հրատարակվել է ԱՄՆ-ում։ Օ’Բրայենն այն նվիրել է Էնի Լենոքսի կարիերային՝ The Tourists խմբում առաջին դժվարին սկզբից մինչև համաշխարհային հաջողությունները Eurythmics խմբում, և Լեննոքսի որոշումը կարիերայի բարձրակետին փոփ երաժշտությունից հեռանալու մասին, որպեսզի խնամի անօթևաններին։

1995 թվականին Օ’Բրայենը հրատարակել է երաժշտական բնագավառի կանանց մասին She Bop: The Definitive History Of Women In Rock, Pop & Soul (Pan, 1995) ակնարկային գիրքը։ Օգտագործելով անհատականացված, բանավեճային և թեմատիկ մոտեցումները՝ գիրքն սկսել է Բլյուզի դարաշրջանից ու ջազի դարից և ավարտել երաժշտական բիզնեսի ու փոփ երաժշտության մասին բողոքի գլխով։

Dusty գրքի երկրորդ հրատարակությունը լույս է տեսել 1999 թվականին, այնտեղ նկարագրված էր մինչև Սփրինգֆիլդի մահը տեղի ունեցած իրադարձությունները։ She Bop II գրքի նո տարբերակը հրատարակվել է 2002 թվականին Continuum Press հրատարակչությունում և ներառում էր girl power մասին նոր գլուխները[11][12]։

2007 թվականին Օ’Բրայենը գրել է Մադոննայի մանրամասն կենսագրությունը՝ «Madonna: Like an Icon» վերնագրով։ Այն հրատարակվել է 2007 թվականի օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիայում և 2007 թվականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում[13]։

Հեռուստատեսություն և ռադիո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ’Բրայենի գրքերը, հատկապես She Bop գիրքը, նպաստել են հեռուստատեսությամբ նրա հաճախակի ելույթ ունենալուն որպես ռոք երաժշտության փորձագետ։ Մասնավորապես, նա նկարահանվել է Channel 4 հեռուստաալիքի Top Ten… հաղորդման մեջ, ինչպես նաև 90-ականների վերջերին աշխատել է BBC2’s The Ozone ծրագրում (ի թիվս այլ հարցերի՝ թողարկվել են girl power հայեցակարգի բացատրությունները և Յոկո Օնոյի հետ հարցազրույցը)[14]։ Օ’Բրայենը պրոդյուսերի հետ համատեղ Channel 4 հեռուստաալիքի համար թողարկել է Righteous Babes վերնագրով փաստագրական ֆիլմը, որը ռոք երաժշտության և նոր ֆեմինիզմի մասին է։ 2002 թվականին նա ադապտացրել է She Bop II գիրքը՝ այն վերածելով BBC Radio վավերագրական թողարկման, որը կազմված էր 2 մասից։

Իդենտիֆիկացիայի սխալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերևս այն պատճառով, որ 1970-ական թվականներին Օ’Բրայենը մասնակցել է բրիտանական փանկ-բեմադրությունների, նրան երբեմն սխալմամբ ընդունում են Լյուսի Թութփեյսթի փոխարեն (անգլ.՝ Lucy Toothpaste)[15], որը փանկ-ֆենզինի համար գրել է Jolt և ավելի ուշ, ինչպես և Օ’Բրայենը, եղել է Spare Rib ֆեմինիստական ամսագրի հեղինակ։ Myspase կայքի Օ’Բրայենի էջում ասվել է, որ նա հայտնի է նաև որպես Lucy Toothpaste[16]: Դա հետաքրքրական է հատկապես նրա հարցազրույցը հաշվի առնելով, որտեղ Օ’Բրայենը ճշգրտել է, որ ինքը Լյուսի Թութփեյսթը չէ։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dusty. — L.: Sidgwick & Jackson, 1989.
  • Annie Lennox. — L.: Sidgwick & Jackson, 1991.
  • She Bop: The definitive history of women in rock, pop, and soul. — L.: Penguin, 1995.
  • Dusty, London: Sidgwick & Jackson, 1999 (paperpack, new edition, updated)
  • She Bop II: The definitive history of women in rock, pop, and soul. — L./Ն. Յ.: Continuum, 2002.
  • Madonna: Like an Icon. — L.: Harper Collins, 2007 (paperback edition 2008)

Էսսեների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A kiss in the dreamhouse. // Aizelwood, John (ed), Love Is The Drug. — L.: Penguin, 1994.
  • Sisters of swing in Cooper, Sarah (ed), Girls! Girls! Girls! — L.: Cassell, 1995.
  • The Year Skunk Broke in Evans, Liz (ed), Girls Will Be Boys: Women Report On Rock. — L.: Pandora, 1997.
  • The Woman Punk Made Me in Sabin, Roger (ed), Punk Rock; So What? — L./Ն. Յ.: Routledge, 1999.
  • O’Brien was also an interviewee in Helen Reddington’s (aka: Helen McCookerybook)book The Lost Women of Music: Female Musicians Of The Punk Era, which was published by Ashgate Publishing in 2007.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • O’Brien, Lucy — She Bop: The definitive history of women in rock, pop, and soul, London: Penguin, 1995. The following sections were useful: Author Biography (inside cover), Prologue (ppix-xiii), Introduction (p1-7)
  • O’Brien, Lucy A kiss in the dreamhouse, in Aizelwood, John, Love Is The Drug, London: Penguin, 1994, pp86-99
  • Shackleton, Paula, Author interview: Lucy O’Brien, Bookbuffet.com, 12 December 2007. www.bookbuffet.com
  • Inky Fingers: The NME Story, BBC2, 4 July 2005.
  • O’Brien, Lucy, Rock chicks fight back, The Guardian, 13 September 2003 sourced from online edition (www.guardian.co.uk)
  • Blase, Cazz, Interview with Lucy O’Brien, The F-Word, 16 December 2002 www.thefword.org.uk
  • www.lucyobrien.com
  • Sophy, An interview with Lucy O’Brien, Hardluck.org, interview not dated www.geocities.com/sistayes
  • O’Brien, Lucy, The NME’s first female editor, The Guardian, 31 July 2009. Sourced from online edition (www.guardian.co.uk)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Author Biography, O’Brien, Lucy — She Bop: The definitive history of women in rock, pop, and soul. — L.: Penguin, 1995.
  3. 3,0 3,1 O’Brien, Lucy. A kiss in the dreamhouse. // Aizelwood, John. Love Is The Drug. — L.: Penguin, 1994. — P. 86—91.
  4. O’Brien, Lucy. Prologue. // She Bop: The definitive history of women in rock, pop, and soul. — L.: Penguin, 1995. — P. xii.
  5. O’Brien, Lucy. Prologue. // She Bop: The definitive history of women in rock, pop, and soul. — L.: Penguin, 1995. — P. xiii.
  6. Shackleton, Paula. Author Interview Podcast [1] Արխիվացված 2012-02-14 Wayback Machine BookBuffet.com. — 2005.
  7. https://www.theguardian.com/lifeandstyle/2009/jul/31/nme-first-female-editor
  8. Inky Fingers: The NME Story, BBC2, 4 July 2005
  9. O’Brien, Lucy. Introduction. // She Bop: The definitive history of women in rock, pop, and soul. — L.: Penguin, 1995. — P. 2.
  10. O’Brien, Lucy. A Kiss in the Dreamhouse. // Aizlewood, John. Love Is The Drug. — L.: Penguin, 1994. — P. 96.
  11. O'Brien, Lucy (2002). She Bop II: The Definitive History of Women in Rock, Pop and Soul. Continuum. ISBN 978-0-8264-5776-9.
  12. «Interview with Lucy O'Brien» (անգլերեն). The F Word. 2002 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. O'Brien, Lucy (2007). Madonna: Like an Icon. Bantam. ISBN 978-0-593-05547-2.
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «About Lucy Whitman». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  16. http://www.myspace.com/lucyobrienbooks The biography on this page, if checked against Wikipedia, is the version of this page that was finally corrected on 12 June 2007 by Lucy Whitman, nee Toothpaste. It was most likely copied and pasted in from Wiki and never corrected on Myspace

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Օ’Բրայեն» հոդվածին։