Լոս Առայանես ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ և պուրակ |
---|---|
Երկիր | Արգենտինա |
Վարչատարածք | Լոս Լագոս և Նեուկեն |
Հիմնվել է | 1971 |
Մակերես | 184 կմ² |
ԲԾՄ | 881 մետր և 805 մետր |
Լոս Առայանես ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Los Arrayanes), ազգային պարկ Արգենտինայում։ Ունի 17.53 քառ. կմ տարածք։ Այն ընդգրկում է Նաուել Ուապի լճի ափին գտնվող Կետրիխուե թերակղզին, Նեուկեն պրովինցիայում, Վիլլա լա Անգոստուրայից 3 կմ հեռավորության վրա։
Չնայած Luma apiculata տեսակի ծառեր կարելի է տեսնել թերակղզի տանող ճանապարհի վերջում, 300-ամյա Արյանես անտառն ընդգրկում է 0.2 քառ. կմ տարածք հարավային կետում` ավելի քան 600 անտհատներով։ Անտառ կարելի է հասնել նավակով լճի տարբեր կետերից կամ Վիլլա լա Անգոստուրա նավահանգստի մոտից դեպի պարկ ընդամենը 12 կմ ճանապարհ է։ Այս ուղին, որը լի է վերելքներով և վայրէջքներով, հայտնի է նաև լեռնային հեծանվավազքով։
Կան մի քանի պուդուներ, Հարավային Անդյան եղջերուներ, գուանակոներ, կրծողներ ու փոքր աղվեսներ։ Թռչուններից կարելի է այստեղ տեսնել վարազահավերի, արծիվների, բազեների և փայտփորիկների։
Չնայած նրան, որ արդեն Նաուել Ուապի ազգային պարկի մի մասն էր, այնուամենայնիվ Լոս Արայանես ազգային պարկը ստեղծվել է 1971 թվականին՝ պաշտպանելու անտառի հազվագյուտ արրայան ծառերը։ Հողը և ֆրագիլե ծառերի արմատները պաշտպանելու համար կառուցվել է փայտե ճանապարհ զբոսաշրջիկների համար, որոնք բավականություն են ստանում՝ դիտելով դարչինի գունավոր ծառերը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկն ունի ցուրտ և խոնավ կլիմա[1]։ Ձմռանը միջին ջերմաստիճանը 3 °C է, իսկ ամռանը՝ 14 °C[1]։ Տարեկան տեղումների քանակը՝ 1300 մմ է. ամենաշատ տեղումները թափվում են ձմռան ընթացքում[1]։ Ձյուն գալիս է հուլիս-սեպտեմբեր ամիսներին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փոքրիկ խրճիթ Արյանես անտառում
-
Փայտե ճանապարհ զբոսաշրջիկների համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Parque Nacional Los Arrayanes» (Spanish). Administración de Parques Nacionales. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ficha en SIB Արխիվացված 2011-10-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Առայանես ազգային պարկ» հոդվածին։ |
|