Լուար կամ Լուարա[1] (ֆր.՝ Loire), Ֆրանսիայի ամենաերկար գետն է (1012 կմ)[2]։ Սկիզբ է առնում Սեվեններից։ Մինչև Ալեի գետաբերանը ունի լեռնային բնույթ, ապա հոսում է Լուարայի դաշտով, թափվում Բիսկայան ծոցը։ Հիմնական վտակներն են Շերը, Վիենը, Սարտը։ Նավարկելի է մինչև Ռուան քաղաքը, մատչելի է ծովային նավերի համար (գետաբերանից 543 կմ) մինչև Նանտ քաղաքը։
Մեր թվարկության սահմանագծում կոչվել է Liger․ հնդեվրոպական Lig «հոսել, վազել» հիմքից։ Անվանման ժամանակակից՝ Լուար ձևը հնչյունափոխությունների արդյունք է[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 675)։