Լուի Բրյուս
Լուի Բրյուս Louis Eugene Brus | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2][3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռայսի անվան համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Բելլի լաբորատորիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[13] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | columbia.edu/cu/chemistry/fac-bios/brus/group/index.html |
Լուի Էդվարդ Բրյուս[14] (օգոստոսի 10, 1943, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2][3])[15], ամերիկացի քիմիկոս, Կոլումբիայի համալսարանի քիմիայի պրոֆեսոր։ Նա կոլոիդային կիսահաղորդչային նանոբյուրեղների՝ քվանտային կետերի, հայտնության համահեղինակ է[16]։ 2023 թվականին նա արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուի Յուջին Բրյուսը ծնվել է 1943 թվականին Քլիվլենդում, Օհայո, ԱՄՆ։ Ավագ դպրոցի ընթացքում, նա հետաքրքրվել է քիմիայով և ֆիզիկայով[17]։
1961 թվականին նա ընդունվել է Ռայսի համալսարան։ 1965 թվականին նա ավարտել է Ռայսը՝ քիմիայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բակալավրի աստիճանով, այնուհետև, իր դոկտորական հետազոտությունները շարունակելու համար, տեղափոխվել է Կոլումբիայի համալսարան[17]։ Ատենախոսության պատրաստման ընթացքում, նա աշխատել է նատրիումի յոդիդի գոլորշիների ֆոտոդիսոցիացիայի վրա[17]։ 1969 թվականին, քիմիական ֆիզիկայի դոկտորի աստիճանը ստանալուց հետո, Բրյուսը վերադարձավ նավատորմ՝ որպես լեյտենանտ և Միացյալ Նահանգների ռազմածովային հետազոտական լաբորատորիայում ծառայեց որպես գիտական շտաբի սպա[17]։
1973 թվականին, Բրյուսը մշտապես լքեց նավատորմը և միացավ Բելլի լաբորատորիային, որտեղ նրա կատարած հետազոտությունները հանգեցրին քվանտային կետերի հայտնաբերմանը[17]։ 1996 թվականին Բրյուսը լքեց Բելլի լաբորատորիան և միացավ Կոլումբիայի համալսարանի քիմիայի ամբիոնի դասախոսական կազմին[17]։
Աշխատանք քվանտային կետերի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվանտային կետերի հետազոտության և զարգացման գործում Բրյուսը առանցքային դեր ունի։ Քվանտային կետերը փոքրիկ կիսահաղորդչային բյուրեղներ են, որոնց նանոմասշտաբի չափերը նրանց յուրահատուկ օպտիկական և էլեկտրոնային հատկություններ են տալիս[18]։
Բրյուսն առաջինն էր, ով 1982 թվականին, անկախ, դրանք սինթեզի ենթարկեց լուծույթում։ Այդ ժամանակ նա ուսումնասիրում էր կադմիումի սուլֆիդի մասնիկների մակերեսների օրգանական ֆոտոքիմիան և փնտրելում արեգակնային էներգիայի հնարավոր կիրառություններ[19][20]։ Նա նկատել էր, որ բյուրեղների օպտիկական հատկությունները փոխվել են, դրանց 24 ժամ լուծույթում թողնելուց հետո[20]։
Բրյուսը տվել է, քվանտային չափերի էֆեկտներից կախված, քվանտային կետերի վարքագիծը հասկանալու տեսական հենքը։ Նա բացահայտեց կապը կիսահաղորդիչների մասնիկների չափի և նրանց արձակած լույսի ալիքի երկարության միջև[21][22][23][24][25], որն այժմ հայտնի է որպես Բրյուսի հավասարում[19]։
Բրյուսը փորձել էր կապ հաստատել Խորհրդային Միության հետազոտողների հետ։ Սակայն միայն 1990 թվականին նրան վերջապես հաջողվեց հանդիպել Ալեքսեյ Եկիմովին և Ալեքսանդր Էֆրոսին, ովքեր 1981 թվականին, առաջին անգամ, ավելի տարրական պայմաններում, մշակեցին կիսահաղորդչային նանոբյուրեղներն ապակու մեջ, սակայն նրանց հետազոտությունները Միացյալ Նահանգներում հասանելի չէին[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.columbia.edu/cu/csr/CSRIssues/2006_Fall_Issue.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.pnas.org/content/102/5/1277.full
- ↑ 3,0 3,1 3,2 http://philadelphia.cbslocal.com/2012/04/26/the-franklin-institute-honors-best-of-the-best-at-2012-awards/
- ↑ https://chicagoacs.org/Willard_Gibbs_Award
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/rwwood/
- ↑ 6,0 6,1 https://www.aps.org/programs/honors/prizes/langmuir.cfm
- ↑ https://welch1.org/awards/welch-award-in-chemistry/past-recipients
- ↑ https://www.fi.edu/laureates/louis-e-brus
- ↑ https://www.acs.org/funding/awards/peter-debye-award-in-physical-chemistry/past-recipients.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.nobelprize.org/prizes/chemistry/2023/press-release/
- ↑ Louis Brus Facts
- ↑ www.nasonline.org
- ↑ «Louis Eugene Brus». American Academy of Arts & Sciences (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Profile of Louis Eugene Brus
- ↑ Brus, Louis E. (1984). «Electron–electron and electron‐hole interactions in small semiconductor crystallites: The size dependence of the lowest excited electronic state». The Journal of Chemical Physics. 80 (4403): 4403–4409. Bibcode:1984JChPh..80.4403B. doi:10.1063/1.447218. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Davis, Tinsley (2005 թ․ փետրվար). «Biography of Louis E. Brus». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 102 (5): 1277–1279. doi:10.1073/pnas.0409555102. ISSN 0027-8424. PMC 547879. PMID 15677326.
- ↑ Singh, Suchita; Dhawan, Aksha; Karhana, Sonali; Bhat, Madhusudan; Dinda, Amit Kumar (2020 թ․ նոյեմբերի 29). «Quantum Dots: An Emerging Tool for Point-of-Care Testing». Micromachines. 11 (12): 1058. doi:10.3390/mi11121058. ISSN 2072-666X. PMC 7761335. PMID 33260478.
- ↑ 19,0 19,1 Kafel, A.; Al-Rashid, S. N. Turki (2023 թ․ հունվարի 1). «Study Using the Brus Equation to Examine How Quantum Confinement Energy Affects the Optical Characteristics of Cadmium Sulfide and Zinc Selenide». International Journal of Nanoscience. 22 (4): 2350034–120. Bibcode:2023IJN....2250034K. doi:10.1142/S0219581X23500345. ISSN 0219-581X.
- ↑ 20,0 20,1 20,2 Robinson2023-10-11T17:50:00+01:00, Julia. «The quantum dot story». Chemistry World (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Sanderson, Katharine; Castelvecchi, Davide (2023 թ․ հոկտեմբերի 4). «Tiny 'quantum dot' particles win chemistry Nobel». Nature (անգլերեն). 622 (7982): 227–228. doi:10.1038/d41586-023-03048-9.
- ↑ Efros, Alexander L.; Brus, Louis E. (2021 թ․ ապրիլի 27). «Nanocrystal Quantum Dots: From Discovery to Modern Development». ACS Nano (անգլերեն). 15 (4): 6192–6210. doi:10.1021/acsnano.1c01399. ISSN 1936-0851.
- ↑ Bubola, Emma; Miller, Katrina (2023 թ․ հոկտեմբերի 4). «Nobel Prize in Chemistry Awarded to 3 Scientists for Exploring the Nanoworld». The New York Times.
- ↑ Gramling, Carolyn (2023 թ․ հոկտեմբերի 4). «The development of quantum dots wins the 2023 Nobel prize in chemistry». Science News.
- ↑ Clery, Daniel; Kean, Sam (2023 թ․ հոկտեմբերի 4). «Creators of quantum dots, used in TV displays and cell studies, win chemistry Nobel». Science.
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Ռայսի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քիմիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի մանկավարժներ