Նկարահանել է «Միստր Վեստի արտասովոր արկածները բոլշևիկների երկրում» (1924 թ.), «Ըստ օրենքի» (1926 թ., ըստ Ջ. Լոնդոնի «Անսպասելին» պատմվածքի), «Մեծ մխիթարողը» (1933 թ., Օ Հենրիի կենսագրության մոտիվներով)։ 1944 թ.-ից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (ռեժիսորական արվեստանոցի ղեկավար)։ Կինոարվեստի տեսությանն ու պրակտիկային նվիրված ուսումնասիրությունների, այդ թվում՝ «Կինոռեժիսուրայի հիմունքները» (1941 թ.) գրքի հեղինակ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 716)։